Ռեդ Դոթ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/b/bb/%D5%8C%D5%A5%D5%A4_%D4%B4%D5%B8%D5%A9.jpg/250px-%D5%8C%D5%A5%D5%A4_%D4%B4%D5%B8%D5%A9.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Red_dot_design_museum%2C_Zeche_Zollverein%2C_Essen-7528.jpg/250px-Red_dot_design_museum%2C_Zeche_Zollverein%2C_Essen-7528.jpg)
Ռեդ Դոթ դիզայնի մրցանակ (անգլ.՝ Red Dot Design Awards), դիզայնի պատվավոր մրցանակ է։ Մրցանակաբաշխությունը անց է կացվում Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դիզայնի կենտրոնը (գերմ.՝ Design Zentrum Nordhein Westfalen), որը գտնվում է Գերմանիայի Էսսեն քաղաքում։ Մրցանակը տրվում է դիզայներներին և արտադրող-ընկերություններին՝ լայն սպառման առարկաների երևելի դիզայնի և առանձնահատուկ որակի համար։ Մրցանակակիր առարկաները ցուցադրվում են Էսսենի դիզայնի կենտրոնի «Ռեդ Դոթ» թանգարանում, որն աշխարհում ժամանակակից դիզայնի ամենամեծ հավաքածուն է[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակները բաշխվում են երեք կատեգորիաներում՝
- Դիզայն արտադրանք (անգլ.՝ Product Design) - կահույք, տնային տեխնիկա, ավտոմեքենա, գործիքներ և այլն։
- Կոմունիկացիոն դիզայն (անգլ.՝ Communication Design) - կորպորատիվ դիզայն, գովազդ, ձայնի դիզայն։
- Կոնցեպտի դիզայն (անգլ.՝ Design Concept) - ընտրվում է մրցանակաբաշխությանը ներկայացված առարկայի կոնցեպտը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1955 թվականին։ Սկզբում միայն մեկ կատեգորիա էր՝ «ինովացիոն դիզայն» (գերմ.՝ Design Innovationen), որը 2000 թվականին վերանվանվեց «արտադրանքի դիզայն»։ Կոմունիկացիոն դիզայնի մրցանակաբաշխությունը սկսել է 1993 թվականից, իսկ կոնցեպտի դիզայնինը 2005-ին։ «Red Dot Design Awards»-ի գլխավոր պատկերանիշը՝ կարմիր կետը (անգլ.՝ «Red Dot»), նախագծել է Օթլ Այհերը 1991 թվականին, վերջնական խմբագրումը՝ Պիտեր Շմիթի 2000 թվականին։ 2005 թվականից Սինգապուրում գործում է Ռեդ Դոթի դիզայնի երկրորդ թանգարանը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռեդ Դոթի պաշտոնական կայքը
- ↑ «Ռեդ Դոթի երկրորդ թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.