Red Bull Ring
| Red Bull Ring Red Bull Ring[1] | |
|---|---|
| Երկիր | |
| Շրջան | Spielberg? |
| Երկարություն | 4318 մետր |
| Բացման ամսաթիվ | 1969 և 2011 |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Red Bull Ring (գերմ.՝ Red Bull Ring), մրցարշավային ուղի Շպիլբերգ բնակավայրի մոտ (Շտիրիա, Ավստրիա)։ Ավտոմրցուղու սեփականատերը ներկայումս Red Bull ընկերությունն է։ Մրցուղում 1970-2019 թվականներին անցկացվել են Ավստրիայի Գրան պրիի 31 առաջնություն։
Հիմնադրման պահին մրցուղին կոչվել է «Օստերայխրինգ» (գերմ.՝ Österreichring), հետագայում այն վերակակառուցվել ու վերանվանվել է А1-Ring։ 2004 թվականին մրցուղին քանդվել ու 2008 թվականին կրկին վերակառուցվել է Red Bull ընկերության կողմից։ 2011 թվականին ութ տարվա ընդմիջումից հետո մրցուղին կրկին գործել է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օստերայխրինգ» մրցուղին կառուցվել էր 1969 թվականին «Ցելտվեգ» մայրուղու հարևանությամբ, որտեղ կայացել էր Ավստրիայի առաջին Գրան պրին։ «Օստերայխրինգը» արգընթաց մրցուղի էր, սակայն 1987 թվականին Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան այն համարել է անվտանգության պահանջներին անհամապատասխան, և դադարեցրել է այստեղ անցկացնել Ֆորմուլա-1-ի Գրան պրին։
1996 թվականին մրցուղին արմատապես նորացվել է և վերանվանվել А1-Ring՝ բջջային կապի А1 ընկերության պատվին, որ վճարել էր վերաձևավորման բոլոր ծախսերը։ Դրանից հետո տասնամյա պայմանագիր է կնքվել «Ֆորմուլա» ընկերության հետ՝ Գրան պրին Ավստրիայում կակազմակերպելու մասին։ Բացի այդ՝ 2001-2003 թվականներին մրցուղին ընդունել է DTM մրցաշարերը։ Սակայն 2003 թվականին «Ֆորմուլայի» նախագահ Բերնի Էկլսթոունը խզել է պայմանագիրը, քանի որ Ավստրիայում ընդունվել է ծխախոտի գովազդի արգելանքի օրենքը, իսկ այդպիսի գովազդը «Ֆորմուլայի» եկամտի հիմնական մասն է կազմել[2]։ 2004 թվականին շրջակա միջավայրի ու ֆինանսավորման խնդիրների պատճառով մրցուղու հիմանական շինությունները քանդվել են, ինչն այլևս հնարավորություն չի ընձեռել այստեղ միջազգային կարգի մրցարշավներ անցկացնել[3]։
2005 թվականից լուրեր են պտտվել մրցուղու հնարավոր վերազինման մասին։ 2006 թվականին «Ֆորմուլա-1»-ի նախկին մրցարշավորդ Ալեքսանդր Վուրցը հայտարարել է, որ պատրաստվում է գնել А1-Ring-ը և այն պատրաստել մրցույթների կազմակերպմանը։ Մեկ տարի անց մրցուղին համատեղ վերակառուցելու մտադրության մասին են հայտնել Red Bull, VW, KTM և Magna International ընկերությունները[4]։
2008 թվականին մրցուղին գնել է Red Bull-ի սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը, որն այն վերանվանել է Red Bull Ring և սկսել ենթակառուցվածքների վերակառուցումը[5]։ Ավտոմրցուղու ուղին չի փոխվել։ 2011 թվականին այստեղ է անցկացվել DTM առաջնությունը, սակայն Մատեշիցը թերահավատությամբ է վերաբերվել նախկին «Օստերայխրինգում» Ավստրիայի Գրան պրին կազմակերպելու հնարավորությանը[6]։ Ամեն դեպքում, 2013 թվականի հուլիսի 23-ին ավտոդրոմում տեղեկություն է հայտնվել, ոչ 2014 թվականի հուլիսի 6-ին կկայանա «Ֆորմուլա-1»-ի Ավստրիայի առաջնությունը[7]։ 2014 թվականի հունիսի 22-ին այստեղ կայացել է Ավստրիայի 27-րդ Գրան պրին, ինչից հետո մրցարշավը դարձել է տարեկան։
Մրցուղու հետագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օստերայխրինգ» մրցուղին առանձնանում էր իր արագընթաց ոլորաններով և շրջադարձին բարձր միջին արագությամբ։ 1987 թվականի Ավստրիայի Գրան պրիում Նելսոն Պիկեն հաղթել է 256,638 կմ/ժ արագությամբ (ժամանակի ռեկորդը պատկանում էր «Սիլվերսթոուն» մրցուղուն՝ 258,983 կմ/ժ)։ Վերագործարկման ընթացքում էական միայն մեկ փոփոխություն է կատարվել․ 1977 թվականին ավելացվել է Hella-Licht կոչվող S-աձև հանգույցը։
Քննադատության թիրախ է դարձել մրցուղու չափազանց նեղ ելակետային ուղիղ հատվածը, որը շատ բախումների առիթ է հանդիսացել։ Բացի այդ՝ անտառից, որով շրջապատված է մրցուղին, պարբերաբար դուրս էին գալիս եղնիկներ, ինչը ևս վթարային իրավիճակի առիթ էր հանդիսանում[8]։
Գերման Տիլկեի կողմից վերակառուցված А1-Ring՝ ուղին պահպանել է հին ճանապարհի հիմնական ձևը, սակայն ուղին կրճատվել է՝ 5,9 կմ-ից վերածվելով 4,3 կմ-ի[9]։ Շրջանագծի անցման միջին արագությունը նույնպես ընկել է։ 1997 թվականին Ավստրիայի Գրան պրիում Ժակ Վիլնևը շրջանն անցել է 221,364 կմ/ժ միջին արագությամբ[10]։
| Տարեթիվ | Երկարություն (մ) | Գրան պրի | Շրջագծի ռեկորդ |
|---|---|---|---|
| Շրջագծի ռեկորդ արշավում | |||
| 1970 | 5 911 | 5 (1970—1975) | 1’34.85 (1975, Նիկի Լաուդա) |
| 1’37.22 (1974, Քլեյ Ռեգացոնի) | |||
| 1976 | 5 909.5 | 1 1976 | 1’35.02 (1976, Ջեյմս Հանթ) |
| 1’35.91 (1976, Ջեյմս Հանթ) | |||
| 1977 | 5 942.4 | 1 (1977—1987) | 1’23.357 (1987, Նելսոն Պիկե) |
| 1’28.318 (1987, Նեյջլ Մենսել) | |||
| 1997 | 4 323 | 1 (1997) | 1:10,304 (1997, Ժակ Վիլնյով) |
| 1:11,814 (1997, Ժակ Վիլնյով) | |||
| 1999 | 4 319 | 2 (1998—1999) | 1:10,954 (1999, Միկա Հակինեն) |
| 1:12,107 (1999, Միկա Հակինեն) | |||
| 2000 | 4 326 | 5 (2000—2003, 2014) | 1:07,908 (2003, Միխայել Շումախեր) |
| 1:08,337 (2003, Միխայել Շումախեր) |
Ավստրիայի Գրան պրիի հաղթողներ «Օստերայխրինգ» մրցուղում
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Սեզոն | # | Արշավորդ | Կոնստրուկտոր |
|---|---|---|---|
| 1987 | 19 | Williams-Honda | |
| 1986 | 18 | McLaren-TAG Porsche | |
| 1985 | 17 | McLaren-TAG Porsche | |
| 1984 | 16 | McLaren-TAG Porsche | |
| 1983 | 15 | Renault | |
| 1982 | 14 | Lotus-Ford | |
| 1981 | 13 | Ligier-Matra | |
| 1980 | 12 | Renault | |
| 1979 | 11 | Williams-Ford | |
| 1978 | 10 | Lotus-Ford | |
| 1977 | 9 | Shadow-Ford | |
| 1976 | 8 | Penske-Ford | |
| 1975 | 7 | March-Ford | |
| 1974 | 6 | Brabham-Ford | |
| 1973 | 5 | Lotus-Ford | |
| 1972 | 4 | Lotus-Ford | |
| 1971 | 3 | BRM | |
| 1970 | 2 | Ferrari |
Ավստրիայի Գրան պրիի հաղթողները А1-Ring մրցուղում
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տարի | # | Ավտոարշավորդ | Թիմ |
|---|---|---|---|
| 2003 | 26 | Ferrari | |
| 2002 | 25 | Ferrari | |
| 2001 | 24 | McLaren-Mercedes | |
| 2000 | 23 | McLaren-Mercedes | |
| 1999 | 22 | Ferrari | |
| 1998 | 21 | McLaren-Mercedes | |
| 1997 | 20 | Williams-Renault |
Ավստրիայի Գրան պրիի հաղթողները Red Bull Ring մրցուղում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | # | Ավտոարշավորդ | Թիմ |
|---|---|---|---|
| 2019 | 32 | Red Bull-Honda | |
| 2018 | 31 | Red Bull-TAG Heuer | |
| 2017 | 30 | Mercedes | |
| 2016 | 29 | Mercedes | |
| 2015 | 28 | Mercedes | |
| 2014 | 27 | Mercedes |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Manipe F1
- ↑ "Формула-1" приедет в Шпильберг в последний раз. РОЛ по материалам газеты Спорт-Экспресс
- ↑ «DTM: Шпильберг готов принять гонки. Автоспорт». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Wenig Chance auf neue Spielberg-Partner. steiermark.orf.at». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Берни Экклстоун хочет вернуть Формулу 1 в Австрию. f-1sports.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «DTM: Шпильберг. Автоспорт». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ Гран При Австрии пройдёт 6 июля 2014 года. f1news.ru
- ↑ Гран-при Австрии: История. f1news.ru
- ↑ The Austrian GP Preview. Atlas F1
- ↑ Grand Prix of Austria. allf1.info
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Red Bull Ring» հոդվածին։ |
| ||||||||||