Ավստրիայի Գրան պրի
Ավստրիայի Գրան պրի (գերմ.՝ Großer Preis von Österreich, անգլ.՝ Austrian Grand Prix), Ֆորմուլա 1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնության փուլերից մեկն է: Ավստրիայի Գրան պրին ընդգրկվել է 1964-2003 թվականների Աշխարհի առաջնության օրացույցում: 2014 թվականին հայտարարվել է, որ այն կրկին մտնելու է Ֆորմուլա-1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնության օրացույց[1][2][3][4][5]:
Ավստրիական Գրան պրին առաջին անգամ անցկացվել է 1964 թվականին Zeltweg Airfield մրցուղու վրա, որը բացվել է օդանավակայանի թռիչքուղու հատվածում[4][5]:
Հաջորդ տարի կրկին այդ մրցուղու վրա կազմակերպված Ավստրիայի Գրան պրին արդեն պաշտոնապես ներառվել է Ֆորմուլա-1 դասի ավտոմրցաշարի Աշխարհի առաջնությունում: Սակայն այդ մրցավազքից հետո մրցուղին վտանգավոր է ճանաչվել, քանի որ նեղ էր, փոքր-ինչ խորդուբորդ և հարմար չէր հանդիսատեսի համար: Արդյունքում FIA-ն մեկ Գրան պրիից հետո, մրցավազքի ավստրիական փուլը հանեց օրացույցից, մինչև որ բոլոր պահանջներին համապատասխան նոր մրցուղու կառուցումը[4][5]:
1970 թվականից մինչև 1987 թվականը Գրան պրին անց է կացվում Red Bull ընկերությանը պատկանող Österreichring կամ ինչպես այժմ է կոչվում՝ Red Bull Ring մրցուղու վրա: Այն գտնվում էր Ավստրիայի Շտիրիա երկրամասի Զելտվեգ քաղաքի մոտակայքում: Թեև մրցուղին այդ պահին բավական ժամանակակից էր, սակայն 1987 թվականին FIA- ն այն ճանաչում է անվտանգության կանոններին չհամապատասխանող ուղի և Ֆորմուլա-1 Գրան պրին դադարում է կազմակվերպել այդ վայրում[4][5]:
1990-ական թվականների կեսերին Osterreichring մրցուղին արմատական փոփոխությունների է ենթարկվում: Այն թարմացվում է, 6 կմ ուղին կրճատվում է մինչև 4,3 կմ-ի: Մրցուղին նաև անվանափոխվում է՝ ստանալով A1-Ring անվանումը: Osterreichring-ի նմանությամբ A1-Ring-ը նույնպես արագընթաց ավտոճանապարհ էր, ինչի շնորհիվ Ավստրիայի Գրան պրին բավական տպավորիչ է դառնում, սակայն դա նույնպես չի փրկում, որ ավտոմրցաշարի ավստրիական փուլը սկսած 2004 թվականից կրկին լքի աշխարհի առաջնության օրացույցը[4][5]:
2002 թվականի Ավստրիայի Գրան պրիի ժամանակ տեղի է ունենում նաև մի իրադարձություն, որը հանրության բացասական արձագանքին է արժանանում: Ferrari-ի թիմից Ռուբենս Բարիկոլոն մրցության վերջին փուլում իր առաջատար դիրքը զիջում է երկրորդ տեղով ընթացող Միխայել Շումախերին: Հետաքրքիր հանգամանք է այն, որ դա Շումախերի համար A1-Ring-ի արդեն երրորդ մրցավազքն էր, երբ թիմակիցը նրան առաջ էր թողնում: Առաջին անգամ գերմանացի ավտովարողին երրորդ տեղի համար առաջ էր թողել Էդի Իրվայնը 1998 թվականի Ավստրիայի Գրան պրիի մրցության ժամանակ: Երկրորդ անգամ նույն Բարիկոլոն էր Շումախերին երկրորդ տեղի համար առաջ թողել Ավստիրայի 2011 թվականի մրցության ժամանակ[5]:
2004 թվականից հետո 11 տարի անց Ավստրիայի Գրան պրին կրկին վերադառնում է Ֆորմուլա 1-ի մրցաշար: Դա հնարավոր է դառնում, քանի որ Red Bull կայսրության համասեփականատեր Դիտրիխ Մատեշիցը, ով գնել էր ավտոմրցուղու հին համալիրը, արդիականացնում է բուն ուղին և նոր տրիբունաներ է կառուցում: Մրցուղու կառուցվածքը փոփոխության չի ենթարկվում: Մատեշիցը A1-Ring-ը անվանափոխում է Red Bull Ring-ի: Ավստրիայի Գրան պրիի վերադարձի մասին պաշտոնապես հայտարարվում է, երբ այն ներառվում է «թագավորական մրցավազք»-ի օրացույցում[5]:
Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենից շատ հաղթանակներ՝ Ալեն Պրոստ — 3 հաղթանակ
- Ամենից շատ մեկնարկներ՝ Դեյվիդ Կուլտհարդ — 5 մեկնարկ
- Ամենից շատ միավորներ՝ Դեյվիդ Կուլտհարդ — 39 միավոր
- Ամենից շատ բևեռներ՝ Ռենե Առնու, Նելսոն Պիկե և Նիկի Լաուդա — 3 բևեռ
- Ամենից շատ Գրան պրիներ՝ Ժակ Լաֆիտ — 12 Գրան պրի
Թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենից շատ հաղթանակ՝ McLaren — 6 հաղթանակ
- Ամենից շատ մեկնարկ՝ Ferrari — 20 մեկնարկ
- Ամենից շատ միավորներ՝ Ferrari — 142.5 միավոր
- Ամենից շատ բևեռներ՝ Ferrari — 7 բևեռ
Ավստրիայի Գրան պրիի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրան պրիի անցկացման մայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացված են միայն Ավստրիայի Գրան պրիի այն մայրուղիները, որոնք մասնակցել են Ֆորմուլա 1-ի մրցմանը[5]
Մայրուղի | Անցկացված Գրան պրիներ |
Առաջին Գրան պրի |
Վերջին Գրան պրի |
Կառուցվածք |
---|---|---|---|---|
Ռեդ Բուլ ռինգ | 2 | 2014 | 2015 | ![]() |
Օսթերռայխռինգ | 18 | 1970 | 1987 | ![]() |
А1-Ռինգ | 7 | 1997 | 2003 | ![]() |
Ցելտվերգ | 1 | 1964 | 1964 | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гран-при Австрии : История.(ռուս.)
- ↑ Гран При Австрии: Любопытная статистика.(ռուս.)
- ↑ MotoGP: 10 фактов о Red Bull Ring и Гран-При Австрии, которых вы могли не знать.(ռուս.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Викторина: Что нужно знать о Гран При Австрии.(ռուս.)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 Гран При Австрии: Трасса и статистика.
- ↑ Боттас выигрывает, Феттель увеличивает лидерство в Кубке мира.(ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրիայի Գրան պրի կատեգորիայում։ |