Raspberry Pi
Raspberry Pi, բանկային քարտի չափ ունեցող միասալիկ համակարգիչ։ Սկզբնական շրջանում մշակվել է ինչպես բյուդջետային համակարգ, ինֆորմատիկա դասավանդելու համար, սակայն հետագայում ստացել է մեծ տարածում և օգտագործում։ Մշակվում են անգլիական Raspberry Pi Foundation ընկերության կողմից[1][2], Էբեն Ապտոնի գլխավորությամբ։ Առաջին թողարկումից 5 տարի անց վաճառվել էր ավելի քան 12,5 միլլիոն Raspberry Pi[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մայիսին Դէվիդ Բրէբենը ներկայացրեց առաջին Raspberry Pi-ը, որը կոշտ կրիչի չափ էր[4][5]։
2011 թվականի հուլիսի վերջին ավարտվել և արտադրության էր ուղարկվել սալիկի առաջին տարբերակը, իսկ արդեն օգոստոսի 12-ին Raspberry Pi Foundation-ը ստացավ առաջին խմբաքանակը։ Նախնական տարբերակը ուներ որոշ փորձառական ֆունկցիաներ և թանկ դետալներ, որոնք վերջնական տարբերակում հանվեցին։ Ինչպես նաև վերջնական տարբերակը 20 %-ով ավելի փոքր է նախնականից և 6-ի փոխարեն կազմված է 4 շերտերից[6][7]։
2012 թվականի հունվարի 10-ին ընկերությունը հայտարարեց առաջին խմբաքանակի արտադրության մասին[8], 10 հազար «B» մոդելի օրինակ[9]։
2012 թվականի փետրվարի 29-ին սկսվեց «B» մոդելի սալիկների վաճառքը[10]։
2012 թվականի հուլիսի 29-ին նախագծի մշակողները հայտնեցին Raspberry Pi «B»-ի պատվերների սահմանափակումը։
2012 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկեց Raspberry Pi «A»-ի արտադրությունը։
2014 թվականի հուլիսի 14-ին թողարկվեց երրորդ տարբերակը, որը կրում էր «B+» անվանումը։
2015 թվականի փետրվարի 2-ին մշակողները թողարկեցին չորրորդ տարբերակը Raspberry Pi «2B»։
2015 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկվեց նոր Raspberry Pi Zero միկրոհամակարգիչը։ Հիմնական տարբերությունը կայանում էր գինը 5 դոլլար[11]։
2016 թվականի փետրվարի 26-ին մշակողները ներկայացրեցին Raspberry Pi 3։ Որը նախկիններից տարբերվում էր 64 բիթային պրոցեսսորով, Wi-Fi և Bluetooth մոդուլների առկայաությամբ։
2017 թվականի փետրվարի 28-ին թողարկվեց Wi-Fi և Bluetooth մոդուլներով հագեցած Raspberry Pi Zero W-ն[12]։
2018 թվականի մարտի 14-ին թողարկվեց Raspberry Pi 3B+[13]։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ այն օժտված է ավելի հզոր պրոցեսսորով, 1000 Մբ/վ Ethernet-ով, 5 ԳՀզ անլար ցանցով և Bluetooth 4.2-ով։
2019 թվականի հուլիսին ներկայացվեց Raspberry Pi 4B[14]։ Այն ուներ նոր 4 միջուկային և 1․5 Գհզ հաճախության ARM Cortex-A72 պրոցեսսոր, հասանելի է 3 տարբերակ 1, 2 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ունի 1000 Մբ/վ Ethernet և Wi-Fi 802.11ac։ Տեղադրված 4 USB միակցիչներից 2-ը հագեցած են 3.0 տեխնոլոգիայով։ Էկրանին միացնելու համար հասանելի են 2 microHDMI միակցիչմներ։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Raspberry Pi-ի բազմաթիվ միասալիկ համակարգիչները տարածվում են 4 շերտերից կազմված, ամբողջական սալիկի միջոցով և ունի բանկային քարտի չափ։ Ստանդարտ հավաքածուն բաղկացած է միայն մինի-համակարգչից։ Կաղապարը, հոսանքի բլոկը և հիշողության քարտը անհրաժեշտ է պատվիրել առանձին։
Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]
Raspberry Pi-ը հիմնականում աշխատում է Linux-ի միջուկով ստեղծված օպերացիոն համակարգերի հիման վրա։ Ինչպես նաև կա հնաարվորություն տեղադրելու Windows 10 IOT[15]։ Բացի դա կարելի է գնել լիցենզավորված Windows 10 IOT-ը 50 դոլլարով[16]։
Օպերացիոն համակարգեր[17][խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական ապահովվող համակարգեր․
- Raspbian՝ նրանց համար ովքեր նոր են սկսում ծանոթանալ Raspberry Pi-ի հետ[18]
- Pidora
- OSMC
- RISC OS
- Windows 10 IoT
Օպերացիոն համակարգերը տեղադրելու համար օգտագործվում է NOOBS գործիքը։
Այլ օպերացիոն համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- A2
- FreeBSD
- OpenWrt
- HypriotOS
- Kali Linux
- Archlinux ARM
- Raspbian Server Edition
- RasPBX[19]
- IPFire
- Raspberry Pi Thin Client
- Parrot Security OS
- Sailfish OS SailPi[20]
- Ubuntu flavours for the Raspberry Pi 2/3 (https://ubuntu-pi-flavour-maker.org/download/ Archived 2019-09-25 at the Wayback Machine.)
- Lubuntu
- Ubuntu MATE
- Ubuntu Server (minimal)
- Ubuntu Server (standard)
- Xubuntu
- WTware[21]
- OpenMediaVault [22][23].
- Tiny Core Linux [24][25].
- Android
- RetroPie
- RecalBox
- Lakka Linux
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About us» (անգլերեն)։ Raspberry Pi Foundation։ Վերցված է 2011-08-13
- ↑ Naughton John (28 августа 2011 года)։ «Kids today need a licence to tinker»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2011-08-28
- ↑ Raspberry Pi 2 arrives with quad-core CPU, 1GB RAM, same $35 price
- ↑ «Компьютер Raspberry Pi размером с брелок за 25 долларов» (ռուսերեն)։ CHIP։ 6 мая 2011 года։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2011-08-13
- ↑ «Raspberry Pi: Elite writer David Braben's £15 computer» (անգլերեն)։ BBC News։ 5 мая 2011 года։ Վերցված է 2011-08-13
- ↑ «Alpha boards in manufacture» (անգլերեն)։ Raspberry Pi Foundation։ 25 июля 2011 года։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-18-ին։ Վերցված է 2011-08-13
- ↑ «The alpha boards are here!» (անգլերեն)։ Raspberry Pi Foundation։ 12 августа 2011 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է 2011-08-13
- ↑ «We’ve started manufacture!» (անգլերեն)։ Raspberry Pi Foundation։ 10 января 2012 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2012-03-09
- ↑ «Two things you thought you weren’t going to get: a manufacturing date and an SoC datasheet» (անգլերեն)։ Raspberry Pi Foundation։ 6 февраля 2012 года։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-31-ին։ Վերցված է 2012-03-09
- ↑ «Сообщение о поступлении в продажу 29 февраля 2012 года» (ռուսերեն)։ Linux.org.ru։ 29 февраля 2012 года։ Վերցված է 2012-02-29
- ↑ «Raspberry Pi Zero - Raspberry Pi» (անգլերեն)։ Raspberry Pi։ Վերցված է 2015-11-26
- ↑ «New product! Raspberry Pi Zero W joins the family - Raspberry Pi»։ Raspberry Pi (en-GB)։ 2017-02-28։ Վերցված է 2017-02-28
- ↑ Raspberry Pi 3 Model B+ on sale now at $35 — Raspberry Pi
- ↑ «Raspberry Pi 4 on sale now from $35» (en-GB)։ 2019-06-24։ Վերցված է 2019-06-24
- ↑ «Develop Windows 10 IoT apps on Raspberry Pi 3 and Arduino - Windows IoT»։ developer.microsoft.com։ Վերցված է 2016-06-12
- ↑ Buy Raspberry Pi 3 Board and 16GB, 10class, with NOOBS Review — Microsoft Store
- ↑ Downloads | Raspberry Pi
- ↑ DistroWatch Weekly, Issue 615, 22 June 2015
- ↑ «Asterisk for Raspberry Pi»։ Asterisk for Raspberry Pi
- ↑ «Sailfish on Raspberry Pi2 | Official blog for SailPi»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-02-ին։ Վերցված է 2020-02-09
- ↑ «WTware для Raspberry Pi 2 и Pi 3»։ http://www.winterminal.com/ru/
- ↑ openmediavault - Browse /Raspberry Pi images at SourceForge.net
- ↑ About | openmediavault
- ↑ Tiny Core for Raspberry Pi
- ↑ Tiny Core Raspberry Pi Zero W Install
|