ROKETSAN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ROKETSAN
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1988
ՎայրԱնկարա, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Արդյունաբերությունռազմական արտադրություն
Կայքroketsan.com.tr/en
Commons-logo.svg Roketsan Վիքիպահեստում

Roketsan Roket Sanayii ve Ticaret A.S., զենքերի արտադրությամբ զբաղվող թուրքական խոշոր ընկերություն և կապալառու։ Գտնվում է Անկարայում։ Հիմնադրվել է 1988 թվականին Թուրքիա Պաշտպանության արդյունաբերության գործադիր կոմիտեի կողմից (SSİK) հրթիռների տեխլոնոգիաների արդյունաբերության հիմքը ստեղծելու նպատակով։ Ընկերությունն արագ աճել է և դարձել Թուրքիայի ամենամեծ 500 արդյունաբերական կորպորացիաներից մեկը։

Ներկայումս Roketsan-ի բաժնետերեր են հանդիսանում Թուրքիայի զիված ուժերի հիմնադրամը (55.5%), ASELSAN-ը (15%), MKEK-ը (15%), Vakıflar Bankası-ը (10%) և HAVELSAN-ը (4.5%)[1]: Ընկերությունը հայտնի է չկառավարվող հթիռների լայն շարքով, ինչպես նաև լազերով և ինֆրակարմիր ճառագայթներով կառավարվող հրթիռներով, ինչպես, օրինակ, Cirit and UMTAS հրթիռները։ Ընկերությունը նաև արտադրում է ենթահամակարգեր FIM-92 Stinger and Rapier հրթիռների համար՝ տրամադրելով տեխնոլոգիաներ ու ինժեներական լուծումներ այլ քաղաքացիական և ռազմական ինտեգրված հարթակների համար։ Ընկերության վերջին մշակումներից է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված փոքր տրամաչափի գերճշգրիչ ռումբերը։

Roketsan-ը միակ թուրքական ընկերությունն է, որը ստացել է CMMI/ DEV 3 ծրագիր իր բոլոր մշակումների համար[2]։ 2013 թվականին Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել Roketsan-ի կողմից առաջին արբանյակային արձակման կենտրոնի կառուցմանը[3]։ 2020 թվականի օգոստոսին ստեղծվել է Roketsan արբանյակային արձակման, տիեզերական համակարգերի և առաջադեմ տեխնոլոգիաների հետազոտական կենտրոն[4]։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Roketsan-ը պայմանագիր է ստորագրել տիեզերական արձակման ազգային համակարգի նախագծի մեկնարկման մասին[5]։ Այդ ծրագիրը նպատակ ունի օժանդակել ազգային արբանյակային ծրագրերի կայունությանն ու ինքնուրույն նվաճել տիեզերքը[6]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

SOM-J թևավոր հրթիռը ցուցադրվում է Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
TR-107, TR-122 և TR-300 տեսակի հրետանային հրթիռները Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
Միջին հեռահարության հակատանկային OMTAS հրթիռը Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
Հակասուզանավային արձակման ASW համակարգը Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ

Հրթիռներ[7][խմբագրել | խմբագրել կոդը]

  • J-600T Yildirim
  • Roketsan Cirit
  • SOM
  • Mızrak-U
  • LUMTAS
  • Mızrak-O
  • T-122 Sakarya
  • Քասըրգա հրթիռային համակարգ
  • Jobaria պաշտպանական արձակման համակարգ[8]
  • HISAR (մակերևույթ-օդ հրթիռային համակարգ)
  • Bora (Khan) բալիստիկ հրթիռ
  • Karaok
  • MAM-L Smart Micro Munition
  • MAM-C Smart Micro Munition
  • TEBER
  • ALKA (DEWS)

Զինամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատակային գազագեներատոր 155 մմ զինամթերքի համար։ 30%-ով ավելացնում է հրթիռի հեռահարությունն ու համաչափ բաշխումը աէրոդինամիկ դիմադրության գործակցի նվազեցման միջոցով։

Ծովային համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստորջրյա պատերազմի համար նախատեսված հրթիռ և արձակման համակարգ
  • Հրթիռային կայանք (ծովային հարվածային հրթիռ)
  • Atmaca համանավային հրթիռ

Մշակվող ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MBT armour*
  • Մակերևույթ-օդ հեռահար հրթիռ*
  • ՀՕՊ համակարգերի տեսադաշտից դուրս գործող հեռահար թևավոր հրթիռ*

Բալլիստիկ պաշտպանության համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • RZK-7 Roketsan ցանցային զրահ
  • RZB-20 Roketsan սպառազինության բլոկ
  • Ballistic պաշտպանության կենտրոն (BPC) նախագիծ

Ամբողջական համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմամթերքի ուտիլիզացման համակարգ (MAAT)
  • Օդային բարձիկների ծրագիր Booster Bag”, որն օգտագործվում է ARC Automotive Company /U.S.A. ընկերությունների կողմից արտադրված օդային բարձիկներում
  • Զինամթերքի հսկման համակարգ (MIGYEM)

Շրջակա միջավայրի վիճակի և այլ փորձարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շրջակա միջավայրի պայմանների փորձարկում
  • Թռիչքների փորձարկում, մարտագլխիկների և կրակի փորձարկումներ և ստատիկ կրակի փորձարկումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Participations « Roketsan»։ www.roketsan.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-04-ին։ Վերցված է 2016-05-23 
  2. http://www.janes.com/article/45343/cruise-control-id14d1
  3. Burak Ege Bekdil (28 July 2013)։ «Turkey's Sat-Launcher Plans Raise Concerns»։ DefenseNews (Gannett)։ Արխիվացված է օրիգինալից 30 August 2013-ին։ Վերցված է 30 August 2013 
  4. «Roketsan Uydu Fırlatma, Uzay Sistemleri ve İleri Teknolojiler Araştırma Merkezi Açılışı» (թուրքերեն)։ Milli Savunma։ Վերցված է 31 August 2020 
  5. «Space Launch System Project»։ Undersecretariat for Defence Industries։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2013-12-20 
  6. Bekdil, Burak Ege (2013-12-12)։ «Turkey Spends Big on Innovation»։ Defense News։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2013-12-20 
  7. «Roketsan Product Catalogue»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-01-ին 
  8. «Rocket launcher developed by Turkish defense contractor Roketsan sets world record»։ 26 August 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]