Quod licet Iovi, non licet bovi[խմբագրել | խմբագրել կոդը]
Quod licet Iovi (Jovi), non licet bovi (լատիներենից՝ «Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին»), լատիներեն թևավոր արտահայտություն, որի իմաստն այն է, որ եթե ինչ-որ բան թույլատրված է որևէ մարդու կամ մարդկանց խմբի, բոլորովին պարտադիր չէ, որ թույլատրվի մնացած բոլորին։ Այս արտահայտության հեղինակը համարվում է հռոմեացի դրամատուրգ Տերենտիուսը[1], սակայն հենց այս տեսքով խոսքը նրա գործերի մեջ չի հանդիպում[2]։ Հնարավոր է, որ սա բնօրինակ «Aliis si licet, tibi non licet.» («Մյուսներին դա թույլատրվում է, ձեզ չի թույլատրվում») արտահայտության միջնադարյան վերաձևակերպումն է, որը հանդիպում է նրա «Ինքն իրեն պատժողը» կատակերգության մեջ[3][4]։
Ուղիղ ձևով արտահայտության locus classicus (ծագումը) վերագրում են նաև Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» (Aus dem Leben eines Taugenichts, 1826) վեպին, թեև լիովին պարզ չէ, թե արդյոք Այխենդորֆ ինքն է հորինել արտահայտությունը[5]։
Թևավոր խոսքը նաև ակնարկ է պարունակում Եվրոպայի առևանգման առասպելին, որի ժամանակ Զևսն ընդունել էր ցլի կերպարանք։
Արտահայտությունը թարգմանվում է նաև «Աստվածները կարող են անել այն, ինչ անասունները չեն կարող»։ Այն ցույց է տալիս երկակի ստանդարտի առկայությունը (հիմնավորված կամ այլ կերպ) և ըստ էության նշանակում է «այն, ինչ թույլատրված է մեկ կարևոր անձի կամ խմբի, թույլատրված չէ բոլորին»[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եզոպոսի «Էշը և շունը» առակը
- Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գրքից «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները» արտահայտությունը
- «Իկարոսը և իմաստունները»՝ մուլտֆիլ, որտեղ հանդիպում է արտահայտությունը
- Լատիներեն արտահայտությունների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ H. J. Rose, A Handbook of Latin Literature, 1954.
- ↑ «Латинские тексты комедий Теренция». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Terence: Heauton Timorumenos». Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Der Neue Herder, Von A bis Z, Zweiter Halbband: M bis Z, Freiburg im Breisgau 1949 (Herder Verlag), Spalte 3453, dort der Artikel «Quod licet Iovi, non licet bovi»"Quod licet Iovi, non licet bovi"
- ↑ Эйхендорф Й. фон. Из жизни одного бездельника / Пер. Д. С. Усова // Немецкая романтическая повесть : в 2 т. / Пер. под ред М. А. Петровского ; статья и коммент. Н. Я. Берковского. — М. ; Л. : Academia, 1935. — Т. 2 {{{заглавие}}}.
- ↑ Danny J. Boggs. Challenges to the Rule of Law: Or, Quod Licet Jovi Non Licet Bovi. Cato Institute. էջեր 7–18.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)