Plastiki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Plastiki», 18-մետրանոց կատամարան՝ կառուցված բրիտանացի էկոլոգ Դեյվիդ Ռոթշիլդի նախաձեռնությամբ[1] պոլիէթիլենտերեֆտալատ շշերից և պլաստիկի վերամշակված թափոններից Համաշխարհային օվկիանոսի աղտոտման խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Այն 2010 թվականին անցել է Խաղաղ օվկիանոսը։ Նավի անվանումը «Կոն-Տիկի» լաստանավի նմանությամբ է, որով 1947 թվականին Թուր Հեյերդալը Հարավային Ամերիկայից մեկնել է Օվկիանիա։

Կառուցման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի՝ 5 մմ տրամագիծ ունեցող պլաստմասսայի մասերով աղտոտման խնդիրը վաղուց արդեն էկոլոգների և ծովային կենսաբանների ուշադրության կետրոնում է։ Պլաստամասսան ծովային աղբի առավել տարածված ձևերից է, դրանք կազմում եմ ծովային թափոնների 60-ից 80%-ը և ծովում լղացող մասերի ավելի քան 90%-ը։ Շատ ծովային բնակիչներ ընդունում են պլաստամսսայի գույնզգույն մասերը որպես ինչ-որ ուտելի երևույթներ և դրանցով վնասում են իրենց։ Այդ միացությունները քիմիապես իներտ են և ունեն օրգանիզմում նշանակալի քանակությամբ կուտակվելու հատկությունում՝ անցնելով ողջ սննդի շղթայով՝ մինչև մարդ։ Մեկ այլ վտանգ, որ ներկայացվում է ծովին միկրոպլաստիկի պատճառով, այն է, որ այն յուրատեսակ «քիմիական սպունգի» դեր է կատարում, որի մակերևույթին մեծ քանակությամբ դեղեր են, կենցաղային քիմիայի և այլ քիմիական միացություններ, որ ընկնում են ծով։ Պլաստիկի գրեթե 10%-ը այն 260 մլն տոննայից, որ ամեն տարի արտադրվում է, վերջիվերջո հայտնվում է օվկիանոսում[2]։

«Plastiki» նախագիծը կոչված է մարդկանց ստիպելու մտածել աղբի նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքի մասին և ապացուցելու, որ աղբը կարող է ոչ միայն աղտոտել օվկիանոսը, այլև արդյունավետ կերպով կիրառություն ստանալ։ Ռոթշիլդի խոսքերով՝ նման նավի ստեղծման գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ 2006 թվականին նա ծանոթացելէ ՄԱԿ-ի զեկույցի հետ, որտեղ խոսվում էր այն սպառնալիքի մասին, որ հասցվում է Համաշխարհային օվկիանոսին աղտոտումից, մասնավորապես՝ ջրերի աղտոտումը պլաստիկի կողմից[3]։

Կառուցման առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Plastiki» լոգանների կառուցվածք

Կատամարանի լոգանները բաղկացած են գազավորված ջրի մոտավորապես 12500 երկլիտրանոց պոլիէթիլենտերեֆտալատ շշերից, որ լցված են ածխաթթու գազով և միմյանց ամրացված են շաքարեղեգի և կեշյու ընկույզների օրգանական սոսնձով։ Նավախցիկը, տախտակամածը և նույնիսկ առագաստը պատրաստված են վերամշակված պլաստիկից[1]։

Այսպիսով, նավը 90%-ով բաղկացած է այդ նյութից[4]։ Նավակայմի համար հարմարեցված է ալյումինե խողովակ, որը ավելի վաղ օգտագործվել է իռիգացիոն համակարգերում։

Նավագնացության համակարգը աշխատում է արևի և քամու էներգիայով․ դրա համար կանգնեցված են երկու հողմային տուրբիններ և մի քանի արևային պանելներ։ Բացի դրանից՝ «Plastiki»-ի վրա կան վակուումային գոլորշեցուցիչ ջրի աղազրկման համար և ջրում մեզի վերմշակման համակարգ[4]։

Հեռարշավախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավախումբը մեկնել է Սան Ֆրանցիսկոյից 2010 թվականի մարտի 20-ին և հասել է Սիդնեյ նույն թվականի հուլիսի 26-ին՝ անցնելով մոտավորապես 8300 ծովային մղոն 129 օրում (3083 ժամ)[5]։ Դրանում մասնակցել են 6 հոգի, որոնք ապրում էին փոքր նավախցում 6 x 4,5 մետր չափով։ Բացի Դեյվիդ դե Ռոթշիլդից՝ թիմի մեջ էին Թուր Հեյերդալի թոռը՝ Օլավը (նորվ.՝ Olav Heyerdahl), իսկ կապիտանը նավի վրա միակ կին Ջո Ռոյլն էր (անգլ.՝ Jo Royle)։ Ողջ ընթացքում ճանապարհորդները օնլայն-օրագիր էին վարում։ Սննդակարգը բազմատեսակ դարձնելու և բանջարեղենով հարստացնելու նպատակով, նավի վրա ստեղծել էին փոքրիկ բանջարանոց[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Барон Ротшильд пересёк Тихий океан на судне из пластиковых бутылок». NEWSru.com. 28 июля 2010 г. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  2. Смирнова Ю. (6 декабря 2013). «Пластмассовая жизнь обитателей моря». Портал журнала «Наука и жизнь». Наука и жизнь. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  3. «Тихий океан переплыла лодка из пластиковых бутылок». Lenta.ru. 26 июля 2010. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  4. 4,0 4,1 «Парусник из пластиковых бутылок Plastiki прибыл в австралийский порт». ՌԻԱ Նովոստի. 26/07/2010. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  5. Plastiki, The Plastiki Pacific voyage in numbers. Illustration by Jamie Brown
  6. Смирнова Ю. (29 июля 2010). «От мусора — к триумфу». Портал журнала «Наука и жизнь». Наука и жизнь. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]