PC Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

գերմ.՝ PC games[1]
Изображение логотипа
Տեսակհանդես և լրատվական կայք համակարգչային խաղերի մասին
Ժանրխաղային հանդես
Լեզուգերմաներեն[1]
Գլխավոր խմբագիրJürg Marquard?
Հիմնադրվել է1992
ՀրատարակիչComputec?
ԳրասենյակՖյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա
ISSN0946-6304
Կայքpcgames.de(գերմ.)

PC Games, գերմանական ամսագիր, որը նվիրված է համակարգչային խաղերին և հրապարակվում է Computec Media AG հրատարակչության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PC Games-ը հիմնադրվել է 1992 թվականին։ Սկզբնական շրջանում ամսագրի հետ տրամադրվում էր 3,5 դյույմ տրամաչափով սկավառակ, որը հետագայում փոխարինվեց CD-ROM-ով։ 1999 թվականին PC Games-ը դարձավ Գերմանիայում առաջատար ամսագիրը, որը նվիրված էր համակարգչային խաղերին[2][3]։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 1998 թվականի մարտը ամսագրի գլխավոր խմբագիրները մնացին ամսագրի հիմնադիրներ՝ Օլիվեր Մեննեն և Թոմաս Բորովսկին։ 1998 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի փետրվարը այդ պաշտոնը զբաղեցրել է Թոմասը։ 2000 թվականի մարտից մինչև 2001 թվականի հունիսը ամսագիրը գլխավորել են Ֆլորիալ Սթանգլը և Պյոտր Ֆրյոլիխը։ 2004 թվականի մարտին ամսագրի միակ խմբագիրը մնացել է Պյոտր Ֆրյոլիխը։ 2014 թվականին նա լքեց իր պաշտոնը։ Նրան փոխարինեց Վոլֆգանգ Ֆիշերը[4]։

Վաճառք և հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PC Games-ը համարվում է համակարգչային խաղերին նվիրված ամենաշատ վաճառված ամսագիրը Գերմանիյում, զիճելով միայն Computerbild Spiele և GameStar-ին։ 1999 թվականի չորրորդ կեսին PC Games-ը վաճառվել է 363 608 օրինակով, ինչը դարձնում է նրան ամենահայտնի ամսագիրը այդ ժամակաների համար։ Սակայն 2002 թվականից սկսած տպագիր ամսագրերի վաճառքը սկսեց նվազել, ինչն էլ հանգեցրեց PC Games-ի վաճառքի նվազմանը։ 2011 թվականի չորրորդ կեսին տվյալներով, PC Games ամսական վաճառվում էր 102 032 օրինակով[2][5][6]։

PC Games-ը նաև աջակցում է PCGames.de խաղային պորտալին, որում հրապարակվում են նորություններմ ակնարկներ, խաղերի փորձարկուներ և այլ նյութեր նվիրված համակարգչային խաղերին։ 2016 թվականի փետրվարի տվյալներով PCGames.de-ը ամեն ամիս այցելում է ավելի քան 1,41 միլլիոն օգտատեր, ինչը դարձնում է նրան գերմանական համացանցում ամենահայտնի խաղային պոլտորներից մեկը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0946-6304
  2. 2,0 2,1 Petra Fröhlich. «Die unheimliche Macht des Durchschnitts». spiegel.de (German). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Petra Fröhlich. «Auflagenschwund Spielemagazine - Petra Fröhlich im Interview». golem.de (German). Golem.de[de]. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «PC Games Team». PCGames.de. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  5. IVW quarterly statistics - IVW.eu
  6. «Computec Media GmbH portfolio». computec.de. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  7. «AGOF digital facts: website statistics February 2016» (PDF). agof.de. Arbeitsgemeinschaft Online Forschung[de]. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]