Ours

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ours»
«Ours» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2011)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Speak Now» ալբոմից
Թողարկված2011 թվականի նոյեմբերի 22
ՖորմատCD, թվային դիստրիբուցիա
ԺանրՔանթրի[1]
Տևողություն3:58
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՆեթան Չափմեն, Թեյլոր Սվիֆթ
  • Pop Crush 4.5/5 stars[2]
  • Taste of Country 4.5/5 stars[3]
  • Country Universe B
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Sparks Fly»
(2011)
«Ours»
(2011)
«Safe & Sound»
(2011)
 «Ours»

«Ours» (Այս սերը միայն մերն է), ամերիկյան քանթրի, փոփ–երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը, նրա երրորդ՝ Speak Now ստուդիական ալբոմից (2010)։ Երգը գրել է հենց ինքը` երգչուհին, իսկ Նաթան Չեփմենը դարձել է համապրոդյուսեր։ Երգը թողարկվել է որպես ալբոմի 6-րդ եզրափակիչ սինգլ և դարձել է երգչուհու 6-րդ հիթը՝ ԱՄՆ-ի քանթրի-չարթի գլխավորությամբ (№ 1 Hot Country Songs-ում)[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 8-ին որպես պրոմոսինգլ Speak Now ալբոմից՝ Big Machine Records լեյբլում[5]։ Որպես CD սինգլ երգը հայտնվել է US Walmart խանութներում`կենդանի համերգային ալբոմի հետ միասին[6]։ Երգը դարձել է Speak Now ալբոմի վեցերորդ սինգլը, իսկ պաշտոնական թողարկումը կայացել է 2011 թվականի նոյեմբերի 28-ին[7], սակայն քանթրի–ռադիոյում այն հայտնվել է միայն 2011 թվականի դեկտեմբերի 5-ին[8]։ Speak Now ալբոմից դա 5-րդ սինգլն էր քանթրի–ռադիոյում[9]։

Երգն առաջին անգամ ներկայացվել է № 5 Hot Digital Songs թվային հիթ-շքերթում և № 13՝ հիմնական ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում[10][11]։ 2012 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում վաճառվել է սինգլի 1,224,000 օրինակ և այն հավաստագրվել է RIAA պլատինե կարգավիճակում[12]։ Երգը հայտնվել է Կանադայում՝ № 68[13], Մեծ Բրիտանիայում № 181[14] և Ավստրալիայում № 91 [15]։ 2012 թվականի մարտի 3-ին «Ours»-ը դարձել է Սվիֆթի 15-րդ հիթը, որը Hot Country Songs քանթրի-չարթում հայտնվել է Top-10-ում։ Սա Թեյլորին դարձրեց պատմության մեջ առաջին կինը, ով 1944 թվականին, իր թողարկման սկզբից ի վեր 15 անգամ անընդմեջ երևացել է Top-10 քանթրի հիթ–շքերթում[16]։ 2012 թվականի մարտի 31-ին «Ours»–ը գլխավորել է Billboard Country Songs–ը և դարձել է Սվիֆթի 6-րդ հիթը՝ «Our Song»–ին (2007—2008), «Should've Said No»–ին (2008), «Love Story»–ին (2008), «You Belong with Me»–ին(2009) և «Sparks Fly»–ին զուգահեռ գլխավորելով հիթ–շքերթը (2011)[4]։ 2014 թվականի նոյեմբերին «Ours» սինգլն ԱՄՆ-ում վաճառվել է 1,4 մլն օրինակով[17]։

-

...Մարդիկ քարկոծում են ամենագեղեցիկ բաները,
Բայց նրանք չեն կարող վերցնել այն, ինչ պատկանում է մեզ,
Տոկոսադրույքները բարձր են, ջուրը՝ դառը,
Բայց այդ սերը միայն մերն է․․․
...But this love is ours.


Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ստացել է American Country Awards-ի 2 անվանակարգեր Female Single of the Year և Female Video of the Year կատեգորիաներում (2012)[18], CMT Music Awards անվանակարգը՝ Female Video of the Year (2012) կատեգորիայում[19] և շահել է BMI Country Awards պարգևը Country Awards Top 50 Songs (2013) կատեգորիայում[20]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել E! News-ով և E! Online-ով 2011 թվականի դեկտեմբերի 2–ին, ժամը 19․00–ին։ Ռեժիսորը Դիքլեն Ուայթբլյումն էր (Declan Whitebloom), ով արդեն աշխատել է Սվիֆթի «Mean» տեսահոլովակի վրա[21][22]։ Հոլովակն առաջ մղելով՝ Սվիֆթը իր կայքում թողարկել է երաժշտական տեսահոլովակի պատրաստման 13 դրվագներ («webisodes»)՝ դրանք ամեն օր համացանցում տարածելով[23][24]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Digital download[5]
  1. «Ours»՝ 3:58
  1. «Ours»՝ 3:58
  2. «Ours» (Live)՝ 4:12

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենշաբաթյա հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ–շքերթ (2010-12) Ամենաբարձր

հորիզոնական

Ավստրալիա Australia (ARIA)[15] 91
Կանադա Canadian Hot 100[25] 68
Մեծ Բրիտանիա UK Singles (Official Charts Company)[14] 181
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[26] 13
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[27] 1

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
ԱՄՆ (RIAA)[28] Պլատինե 1,400,000[17]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ–շքերթ (2012) Հորիզոնական
US Country Songs (Billboard)[29] 37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Foster Ben (10 Dec 2011)։ «CU Roundtable Review: Taylor Swift, "Ours"»։ Country Universe։ Վերցված է 25 October 2012 
  2. «TAYLOR SWIFT, ‘OURS’ – SONG REVIEW»։ PopCrush.com։ 2011-11-29։ Վերցված է 2011-11-29 
  3. Billy Dukes. «Taylor Swift, ‘Ours’ – Song Review»։ PopCrush.com։ 2011-11-11։ Վերցված է 2015-08-07 
  4. 4,0 4,1 «Chart Highlights: Adele, Taylor Swift, Madonna Notch New No. 1s»։ Billboard.com։ March 19, 2012։ Վերցված է 2012-03-19 
  5. 5,0 5,1 Ours digital download reference:
  6. 6,0 6,1 «Ours: Taylor Swift: Music: Amazon.com»։ Amazon.com։ Վերցված է 2012-11-24 
  7. «Sony/ATV Music Publishing : Taylor Swift to release "Ours" as next single»։ Sonyatv.com։ 2012-11-16։ Վերցված է 2011-11-26 
  8. «Country Air Check Weekly»։ 2011-11-28։ Վերցված է 2011-11-30 
  9. «E! ONLINE WILL DEBUT "OURS" MUSIC VIDEO FRIDAY,...»։ TaylorSwift.com։ 2011-11-29։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-02-ին։ Վերցված է 2011-11-29 
  10. «Rihanna Still Reigns Hot 100, But Taylor Swift's 'Movie' Debuts in Top 10»։ Billboard.biz։ 2012-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-30-ին։ Վերցված է 2012-11-17 
  11. «Rihanna Still Atop Hot 100, Taylor Swift's 'Movie' Premieres in Top 10»։ Gary Trust։ Billboard.com։ 2012-11-16։ Վերցված է 2012-11-16 
  12. «RIAA – Gold & Platinum»։ RIAA.com։ Recording Industry Association of America։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին։ Վերցված է 2012-04-29 
  13. «Taylor Swift Album & Song Chart History: "Canadian Hot 100"»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է January 12, 2013 
  14. 14,0 14,1 «Chart Log UK: New Entries Update»։ Zobbel. The Official Charts Company։ Վերցված է November 6, 2010 
  15. 15,0 15,1 Australian Recording Industry Association references:
  16. «The Top 30 Country Singles - Week of February 15, 2012»։ roughstock։ 2012-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2012-03-19 
  17. 17,0 17,1 Trust Gary (November 11, 2014)։ «Ask Billboard: All-Taylor Swift Edition»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է November 11, 2014 
  18. «2012 American Country Awards Winners – Full List»։ Taste of Country։ December 10, 2012։ Վերցված է January 25, 2015 
  19. «CMT Music Awards: Archives: 2012 CMT Music Awards»։ CMT։ Արխիվացված է օրիգինալից March 29, 2015-ին։ Վերցված է January 25, 2015 
  20. «2013 BMI Country Awards Honor Dillon, Clawson, Hayes, Verges and Others»։ Broadcast Music, Inc.։ November 6, 2013։ Վերցված է January 25, 2015 
  21. Vena Jocelyn (May 6, 2012)։ «Taylor Swift's 'Mean' Video Aims To Empower Fans. Singer plays up anti-bullying message in her video.»։ MTV։ Վերցված է December 5, 2012 
  22. «Watch Now: Taylor Swift's "Ours" Music Video Premiere»։ E! News։ 2011-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2012-12-03 
  23. User։ «"OURS" VIDEO BEHIND-THE-SCENES WEBISODE #1! : Taylor Swift Official Website»։ TaylorSwift.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-06-ին։ Վերցված է 2011-12-07 
  24. TasteofCountryMusic (2012-12-10)։ «Taylor Swift Behind the Scenes of 'Ours' – Webisode Eight»։ YouTube։ Վերցված է 2012-12-12 
  25. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  26. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  27. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift.
  28. «American single certifications – Taylor Swift – Ours»։ Recording Industry Association of America  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  29. «Best of 2012: Country Songs»։ Billboard։ Prometheus Global Media։ 2012։ Վերցված է December 14, 2012 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]