Օփել
Արտաքին տեսք
(Վերահղված է Opelից)
Օփել | |
---|---|
Տեսակ | ավտոմեքենա արտադրող, ավտոարտադրող և դուստր կազմակերպություն |
Հիմնադրված է | հունվարի 21, 1862 |
Հիմնադիր | lhaj Adam Opel? |
Վայր | Ռյուսելսհայմ, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Տնօրեն | Florian Huettl? |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն և մեքենաշինություն |
Մայր ընկերություն | Stellantis |
Դուստր ընկերություններ | Vauxhall, Opel Eisenach?, Opel Performance Center? և Opel Special Vehicles? |
Սեփականատեր | Stellantis |
Կայք | opel.com(անգլ.) |
Մասնակից է | German Road Safety Council?[1] |
Opel Վիքիպահեստում |
Օփել (գերմ.՝ Opel), գերմանական մակնիշի ավտոմեքենա, որը մեծ ճանաչում և տարածում ունի աշխարհում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1862 - հունվարի 21 Ադամ Օփելը հիմնեց կարի մեքենաների արտադրության ֆաբրիկա։
- 1886 - հիմնվեց հեծանիվների արտադրություն։
- 1898 - Օփելը պայմանագիր ստորագրեց ավտեինժեներ Ֆրիդրիխ Լուցմաննի հետ Ռյուսելհայմում առաջին ավտոմոբիլն արտադրելու վերաբերյալ։ «Արտոնագրված Օփել Ավտոմոբիլ, Լուցմանի համակարգ»
- 1899 - սկսվեց «Օփել - Լուցման» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։
- 1900 - խզվեց համագործակցությունը Լուցմանի հետ։ Ադամ Օփելի որդին ստորագրեց արտոնագրված համաձայնագիր Ալեքսանդր Դարաքի (Automobiles Darracq S.A.) հետ, որի նպատակն էր արտադրել մեքենաներ «Օփել-Դարաք» մակնիշով։
- 1906 - Բեռլինում բացվեց առանձին ֆաբրիկա և արտադրվեց 1000-րդ ավտոմոբիլը։
- 1907 - դադարեցվեց «Օփել-Դարաք»-ի արտադրությունը։
- 1912 - արտադրվեց 10000-րդ Օփել մեքենան։
- 1914 - Օփելը դարձավ Գերմանիայի ամենախոշոր ավտոարտադրողը։
- 1929 - մարտին «Ջեներալ Մոթորսը» ձեռք բերեց «Ադամ Օփել» ընկերության բաժնետոմցերի 80%-ը։
- 1936 - ամենամյա 120923 ավտոմեքենա արտադրելու ցուցանիշով Օփելը դարձավ Եվրոպայի ամենախոշոր ավտոարտադրողը։
- 1940 - Օփելն արտադրեց մեկմիլիոներորդ մեքենան։
- 1956 - Օփելն արտադրեց երկումիլիարդերորդ մեքենան։
- 1962 - Օփելը Բոխումում բացեց երկրորդ գործարանը։
- 1983 - 20 միլիոներորդ մեքենան դուրս եկավ Ռյուսելհայմի գործարանից։
- 1994 - Օփելն արտադրեց 30 միլիոներորդ մեքենան և դարձավ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորը։
- 2001 - Օփելը սկսեց երկամյա երաշխիք տալ իր արտադրանքին։
- 2002 - Օփելը պլանավորեց առաջիկա հնգամյակի համար ամեն վեց ամիսը մեկ թողարկել թարմացված մոդելներ։ Սկսվեց նոր Վեկտրայի արտադրությունը Ռյուսելհայմի գործարանում։
- 2017 - «Ջեներալ Մոթորսը» հայտարարեց
Օփելի և Վաուքսհալլի (Vauxhall) վաճառքի մասին PSA (միասնական Պեժո և Սիթրոեն) խմբին[2], բայց կոնցեռնը վաճառելու բանակցությունների ընթացքում համաշխարհային շուկայում վիճակը բարելավվեց և «Ջեներալ Մոթորսը» որոշեց պահել վերահսկողությունը Օփելի նկատմամբ[3]։
Տարբերանշանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Օփել ավտոմեքենաների տարբերանիշը կայծակի նշանն է, որն առաջին անգամ հայտնվեց այս ֆիրմայի բեռնատարների վրա - Օփել Բլից (Opel Blitz), (գերմ․ blitz - կայծակ)։
Օփել կոնցեռնի մարքեթինգի տնօրեն Ալեն Ֆիսսեռի խոսքով ընկերության իմիջն ունի թարմացման կարիգ և անհրաժեշտ է տարբերանշանի կայծակը դարձնել եռաչափ ու դրան ավելացնել Օփել բառը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.dvr.de/ueber-uns/mitglieder/
- ↑ «Peugeot-Citroen объявила о покупке Opel и Vauxhall» (ռուսերեն). РосБизнесКонсалтинг. 06.03.2017. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ Почему Opel не продали РФ: раскрыта настоящая причина
- ↑ Opel постыдился молнии: чтобы восстановить пошатнувшийся имидж, компания изменит логотип