Օփել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օփել
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, ավտոարտադրող և դուստր կազմակերպություն
Հիմնադրված էհունվարի 21, 1862
ՀիմնադիրAdam Opel?
ՎայրՌյուսելսհայմ, Գերմանիա
Երկիր Գերմանիա
ՏնօրենFlorian Huettl?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն և մեքենաշինություն
Մայր ընկերությունStellantis
Դուստր ընկերություններVauxhall, Opel Eisenach?, Opel Performance Center? և Opel Special Vehicles?
ՍեփականատերStellantis
Կայքopel.com(անգլ.)
Մասնակից էGerman Road Safety Council?[1]
 Opel Վիքիպահեստում

Օփել (գերմ.՝ Opel), գերմանական մակնիշի ավտոմեքենա, որը մեծ ճանաչում և տարածում ունի աշխարհում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1862 - հունվարի 21 Ադամ Օփելը հիմնեց կարի մեքենաների արտադրության ֆաբրիկա։
  • 1886 - հիմնվեց հեծանիվների արտադրություն։
  • 1898 - Օփելը պայմանագիր ստորագրեց ավտեինժեներ Ֆրիդրիխ Լուցմաննի հետ Ռյուսելհայմում առաջին ավտոմոբիլն արտադրելու վերաբերյալ։ «Արտոնագրված Օփել Ավտոմոբիլ, Լուցմանի համակարգ»
  • 1899 - սկսվեց «Օփել - Լուցման» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը։
  • 1900 - խզվեց համագործակցությունը Լուցմանի հետ։ Ադամ Օփելի որդին ստորագրեց արտոնագրված համաձայնագիր Ալեքսանդր Դարաքի (Automobiles Darracq S.A.) հետ, որի նպատակն էր արտադրել մեքենաներ «Օփել-Դարաք» մակնիշով։
  • 1906 - Բեռլինում բացվեց առանձին ֆաբրիկա և արտադրվեց 1000-րդ ավտոմոբիլը։
  • 1907 - դադարեցվեց «Օփել-Դարաք»-ի արտադրությունը։
  • 1912 - արտադրվեց 10000-րդ Օփել մեքենան։
  • 1914 - Օփելը դարձավ Գերմանիայի ամենախոշոր ավտոարտադրողը։
  • 1929 - մարտին «Ջեներալ Մոթորսը» ձեռք բերեց «Ադամ Օփել» ընկերության բաժնետոմցերի 80%-ը։
  • 1936 - ամենամյա 120923 ավտոմեքենա արտադրելու ցուցանիշով Օփելը դարձավ Եվրոպայի ամենախոշոր ավտոարտադրողը։
  • 1940 - Օփելն արտադրեց մեկմիլիոներորդ մեքենան։
  • 1956 - Օփելն արտադրեց երկումիլիարդերորդ մեքենան։
  • 1962 - Օփելը Բոխումում բացեց երկրորդ գործարանը։
  • 1983 - 20 միլիոներորդ մեքենան դուրս եկավ Ռյուսելհայմի գործարանից։
  • 1994 - Օփելն արտադրեց 30 միլիոներորդ մեքենան և դարձավ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորը։
  • 2001 - Օփելը սկսեց երկամյա երաշխիք տալ իր արտադրանքին։
  • 2002 - Օփելը պլանավորեց առաջիկա հնգամյակի համար ամեն վեց ամիսը մեկ թողարկել թարմացված մոդելներ։ Սկսվեց նոր Վեկտրայի արտադրությունը Ռյուսելհայմի գործարանում։
  • 2017 - «Ջեներալ Մոթորսը» հայտարարեց

Օփելի և Վաուքսհալլի (Vauxhall) վաճառքի մասին PSA (միասնական Պեժո և Սիթրոեն) խմբին[2], բայց կոնցեռնը վաճառելու բանակցությունների ընթացքում համաշխարհային շուկայում վիճակը բարելավվեց և «Ջեներալ Մոթորսը» որոշեց պահել վերահսկողությունը Օփելի նկատմամբ[3]։

Օփել Վեկտրա Բ

Տարբերանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Օփել ավտոմեքենաների տարբերանիշը կայծակի նշանն է, որն առաջին անգամ հայտնվեց այս ֆիրմայի բեռնատարների վրա - Օփել Բլից (Opel Blitz), (գերմ․ blitz - կայծակ)։

Oփել Բլից

Օփել կոնցեռնի մարքեթինգի տնօրեն Ալեն Ֆիսսեռի խոսքով ընկերության իմիջն ունի թարմացման կարիգ և անհրաժեշտ է տարբերանշանի կայծակը դարձնել եռաչափ ու դրան ավելացնել Օփել բառը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dvr.de/ueber-uns/mitglieder/
  2. «Peugeot-Citroen объявила о покупке Opel и Vauxhall» (ռուսերեն). РосБизнесКонсалтинг. 06.03.2017. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  3. Почему Opel не продали РФ: раскрыта настоящая причина
  4. Opel постыдился молнии: чтобы восстановить пошатнувшийся имидж, компания изменит логотип