Oh My God

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Oh My God»
Ադելի սինգլը
«30» ալբոմից
Թողարկված29 նոյեմբերի 2021
Ֆորմատ
ԺանրR&B[1], դանս փոփ[2]
Տևողություն3:45
ԼեյբլColumbia
ՊրոդյուսերԳրեգ Քերսթին
Ադելի սինգլների ժամանակագրություն
«Easy on Me»
(2021)
«Oh My God»
(2021)
 «Oh My God»

«Oh My God», բրիտանացի երգչուհի Ադելի երգը։ Թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Columbia լեյբլում որպես երգչուհու 30 չորրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[3]։ Երգը համահեղինակությամբ գրել են Ադելը և պրոդյուսեր Գրեգ Քյորստինը[4]։ «Oh My God»-ն ընդգրկվել է Ավստրալիայի, Իռլանդիայի, Կանադայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի երգերի լավագույն տասնյակներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը մասին հայտարարվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին[5]։ Այն թողարկվել է որպես 30 ալբոմի հինգերորդ թրեք։ Երգի և նրա նշանակության մասին երգչուհին պատմել է, որ դա «մոտավորապես առաջին անգամն էր, երբ ես գրեթե լքեցի իմ տունը այն բանից հետո, երբ իմ անհանգստությունն ու այդ ամենը սկսեցին մեղմանալ»։ Նա բացատրել է, որ քժտւըձճւնիգ հետո վախենում էր հանդիպւըմնէ«ի քնալ Լոս Անջելեսում։ Խոսելով առաջին դեպքերից մեկի մասին, երբ նա ֆլիրտ է ունեցել իր նախկին ամուսնու՝ Սայմոն Կոնեցկիի հետ ամուսնալուծությունից հետո, նա հիշում էր, թե ինչպես ասաց. «Դուք դեմ չե՞ք։ Ես ամուսնացած եմ»։ Եվ իմ ընկերներն ասացին. «Իսկ դու ո՞չ»։ Եվ ես մտածեցի. «Օ, գրողը տանի։ Լավ, Աստված իմ» (...OK, oh my God)[6]։

Ալբոմի թողարկումից հետո երգը «Շաբաթվա երգ» է ընտրվել Consequence հրատարակության կողմից։ Լրագրողներ Մերի Սիրոկին և Գլեն Ռոուլին երգը բնութագրել են որպես «թարմացնող», մինչդեռ տեքստը «անկեղծ տխրությունը փոխարինում է ներքին հակամարտությամբ»[1]։ The Line of Best Fit-ից Դևիդ Կոբբալդը, սակայն, երգի ներառումը ալբոմի մեջ «կասկածելի» է համարել[7]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն «30» ալբոմի այլ երգերի՝ «Oh My God» երգը ներառում է ավելի շատ R&B-հնչողություն։ Դրանում քննարկվում է կոնֆլիկտը «գոնե մեկ անգամ ուրախանալու նրա ցանկության» թեմայով, չնայած, կարծես, նա նախկինում գրեթե հնարավորություն չուներ դա անել[1]։ Երգի մեջ ուսումնասիրվում է «ինքդ քեզ ցույց տալու» ցանկության թեման և դրա հետ կապված դժվարությունները՝ սուպերաստղ լինելու համար[8]։ TheList.com-ից Ագնես Էրիքսոնը երգին նվիրել է հոդվածը։ Նրա համար դա «զարմանալիորեն լավատեսական երգ է այն մասին, թե ինչպես է նա առաջին անգամ ոտքի մատներն ընկղմել ռոմանտիկայի լողավազանում» ամուսնալուծությունից հետո, տեքստը ցույց է տալիս, որ պատրաստ է կրկին հանդիպումներ ունենալ անհանգստության դրվագից հետո, որը թողել է նրան «ամբողջովին կաթվածահար»[9]։

2021 թվականի դեկտեմբերի 4-ին սինգլը նշել է նորամուտը Hot 100-ում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը[10]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնակա տեսահոլովակը թողարկվել է 2022 թվականի հունվարի 12-ին[11][12]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered Billboardglobal200|3 Illegal chart entered Ireland4|3
Հիթ-շքերթ (2021–2022) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[13] 6
Ավստրիա Ö3 Austria Top 75[14] 17
Բելգիա Ultratop Flanders[15] 47
Կանադա Canadian Hot 100[16] 8
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[17] 29
Կանադա Canada Hot AC (Billboard)[18] 33
Չեխիա Singles Digitál Top 100[19] 28
Դանիա (Tracklisten)[20] 11
Ֆինլանդիա Suomen virallinen lista[21] 6
Ֆրանսիա (SNEP)[22] 48
Գերմանիա Media Control AG[23] 24
Հունաստան (IFPI)[24] 7
Հունգարիա Stream Top 40[25] 20
Իսլանդիա (Plötutíðindi)[26] 4
Իտալիա (FIMI)[27] 62
Լիտվա (AGATA)[28] 3
Նիդերլանդներ Mega Single Top 100[29] 6
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[30] 4
Նորվեգիա (VG-lista)[31] 6
Լեհաստան Polish Airplay Top 20[32] 31
Պորտուգալիա (AFP)[33]
Սլովակիա (Singles Digitál Top 100)[34] 26
Հարավային Աֆրիկա (RISA)[35] 9
Իսպանիա (PROMUSICAE)[36] 38
Շվեդիա (Sverigetopplistan)[37] 2
Շվեյցարիա Schweizer Hitparade[38] 7
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[39] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[40] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Alternative Songs (Billboard)[41] 14
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[42] 14
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[43] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[44] 16

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ(ներ) Լեյբլ(ներ) Ծնթ.
Ռուսաստան 19 նոյեմբերի 2021 Contemporary hit radio Sony Music Entertainment [45]
ԱՄՆ 29 նոյեմբերի 2021 Adult contemporary radio Columbia [3]
30 Նոյեմբերի 2021 Contemporary hit radio [46]
Իտալիա 14 հունվարի 2022 Sony Music Italy [47]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Siroky, Mary; Rowley, Glenn (17 ноября 2021). «Song of the Week: "Oh My God," Adele's Back!». Consequence. Վերցված է 14 декабря 2021-ին.
  2. Kaplan, Ilana (2021 թ․ դեկտեմբերի 9). «Every Adele Song, Ranked». Rolling Stone. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «Hot/Modern/AC Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Adele (2021 թ․ նոյեմբերի 19). «30». Apple Music. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. Earl, William (2021 թ․ նոյեմբերի 1). «Adele's '30' Tracklist Revealed, Featuring the Amazingly Titled 'I Drink Wine'». Variety. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Singrana, Joe (2021 թ․ նոյեմբերի 19). «Audacy Check In: Adele says the raw emotion of '30' can be difficult to sing in a live setting». Audacy. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. Cobbald, David (2021 թ․ նոյեմբերի 17). «Adele's 30 takes a bold leap into the unknown». The Line of Best Fit. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. Spanos, Brittany (2021 թ․ նոյեմբերի 11). «Adele: 'It Fucking Devastated Me'». Rolling Stone. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. Erickson, Agnes (2021 թ․ նոյեմբերի 19). «The Real Meaning Behind Adele's Oh My God». TheList.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. Trust, Gary (2021 թ․ նոյեմբերի 29). «Adele's 'Easy on Me' Rebounds for Fifth Week Atop Billboard Hot 100, 'Oh My God' Debuts at No. 5». Billboard. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. Ashley Iasimone (8 января 2022). «Adele Shares Another 'Oh My God' Music Video Teaser: See the Photo». Billboard. Վերցված է 9 января 2022-ին.
  12. «Adele - Oh My God (Official Video)». Youtube. 12 января 2022. Վերցված է 12 января 2022-ին.
  13. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2021 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. Adele — Oh My God Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  15. Ultratop.be — Adele — Oh My God (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  16. Adele Album & Song Chart History Canadian Hot 100 for Adele.
  17. Adele Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Adele.
  18. Adele Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Adele.
  19. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202147 into search.
  20. «Track Top-40 Uge 47, 2021». Hitlisten. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. Finnishcharts.com — Adele — Oh My God. Finland’s Official List
  22. «Top Singles (Week 47, 2021)». SNEP. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  23. Musicline.de — Chartverfolgung — Adele — Oh My God (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  24. «IFPI Charts». ifpi.gr. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  26. «Tónlistinn – Lög» [The Music - Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  27. «Top Singoli – Classifica settimanale WK 47» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  28. «2021 47-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2021 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. Dutchcharts.nl — Adele — Oh My God (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  30. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2021 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  31. «VG-lista – Topp 20 Single 2021-47». VG-lista. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  32. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  33. ""Oh+My+God"&cat=s Portuguesecharts.com – Adele – "Oh My God"". AFP Top 100 Singles.
  34. «ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202147 into search. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. «Local & International Streaming Chart Top 100: Week 47». The Official South African Charts. Recording Industry of South Africa. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  36. «Top 100 Canciones – Semana 47: del 19.11.2021 al 25.11.2021». Productores de Música de España. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
  37. «Veckolista Singlar, vecka 47». Sverigetopplistan. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  38. Adele — Oh My God swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  39. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  40. Adele Album & Song Chart History Billboard Hot 100 for Adele.
  41. Adele Album & Song Chart History Billboard Adult Alternative Songs for Adele.
  42. Adele Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Adele.
  43. Adele Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Adele.
  44. Adele Album & Song Chart History Billboard Pop Songs for Adele.
  45. «Adele - Oh My God (listen to the song, watch the music video)». Tophit. Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  46. «Top 40/M Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  47. Sisti, Sara (2022 թ․ հունվարի 7). «Adele - Oh My God (Radio Date: 14-01-2022)» (Press release). Sony Music Italy. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին – via EarOne.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]