Jump to content

NU'EST

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuest
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն뉴이스트
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերսինթիփոփ և քեյ փոփ
Գործունեություն2012 ― ներկա
ԼեյբլPledis Entertainment
ԿայքՊաշտոնական կայք
Անդամներ
Ջեյեռ
Պեկհո
Մինհյոն
Ռեն
Արոն
Ջեյսոն (NU'EST-M)
 NU'EST Վիքիպահեստում

NU’EST (հանգըլ՝ 뉴이스트, նշանակում է՝ NU ― նոր, Established ― հաստատված, Style ― ոճ, Tempo ― ռիթմ), հարավկորեական երիտասարդ խումբ՝ բաղկացած հինգ հոգուց։

Խումբը ճանաչում է գտել 2011 թվականի Pledis Boys դեբյուտից հետո։ Այն եղել է Pledis Entertainment-ի առաջին տղաների խումբը։ Ոչ պաշտոնական դեբյուտը՝ SBS Gayo Daejun–ը եղել է 2011 թվականի դեկտեմբերի 29–ին, իսկ արդեն պաշտոնական դեբյուտը 2012 թվականի մարտի 15–ին՝ Face երգով։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011․ Ոչ պաշտոնական դեբյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսնակ խումբը հայտնի էր որպես Pledis Boys։ Նրանց առաջին երգը Love Letterն էր, Son Dambi–ի և After School–ի Happy Pledis 2012-ի համար։ Այն հեռարձակվել է հեռուստացույցով առաջին անգամ 2011 թվականի դեկտեմբերի 29–ին։

2012 թվականի Face–ի դեբյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Քվաքը (ռեփեռ) և Կիմ Ջոնգհյունը (լիդեր) գրեցին իրենց նորաստեղծ խմբի առաջին երգը NU Establish Style Tempo–ն։ 2012 թվականի հունվարի 16–ին Pledis Entertainmentը ցուցադրեցի NU’EST–ի լիդերին՝ Ջեյերին։ Հաջորդ օրը նրանք ցույց տվեցին ևս երկու անդամի՝ ՄինՀյոնին և Ահարոնին։ Եվ վերջապես հունվարի 19–ին նրանք ներկայացան ամբողջ խմբով, ավելացած նաև Ռենին և Պեկհոին։ «Face»–ի պաշտոնական տեսահոլովակը դուրս եկավ 2012 թվականի մարտի 14–ին[1]։

NU’ESTը դեբյուտեց նաև մարտի 15–ին Mnet’s M! Countdown շոուի ժամանակ՝ «I’m Sorry» և «Face» երգերով։ Դրանից հետո դեբյուտեց նաև Music Bank–ին մարտի 16–ին, Show! Music Coreին մարտի 17–ին և Inkigayo–ին մարտի 18–ին։

2013 թվականի գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 13–ին խումբը թողարկեց իր երկրորդ մինի-ալբոմը «Hello» անվանմամբ[2]։ Նույն թվականի ամռանը դուրս եկավ նրանց ալբոմը «Sleep Talking» անվանմամբ։ Նոյեմբերի 6–ին Pledis Entertainment–ը հայտարարեց, որ ցանկանում է աշխատել նրանց հետ։ Նրանք պայմանագիր կնքեցին Ճապոնական YUEHUA Entertainment–ի հետ, և հենց այդ գործակալությունն էլ հայտարարեց NU’EST-M–ի ստեղծման մասին։ Խմբին միացավ մի Ճապոնացի երիտասարդ՝ Ջեյսոնը։

2014․ Re:BIRTH ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 9–ին NU'ESTը թողարկեց իր առաջին պրոֆեսիոնալ ալբոմը՝ Re։BIRTH–ը, որի մեջ ընդգրկված էին 12 հավաքածուներ, որոնցից 4–ը վերցված էին մինի ալբոմներից[3]։

Ալբոմի թողարկումից հետո խմբի երկու անդամներ Ռենը և Ջեյսոնը մեկնեցին Ճապոնիա ցուցադրելու իրենց նոր սկավառակը՝ NU՝EST Best in Korea–ը։

Խմբի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմական անուն Իրական անուն Կորեերեն Ծննդյան տվյալները Կարգավիճակը խմբում
Ջեյեր (JR) Կիմ Ջյոնգ Հյոն 김종현 հունիսի 8, 1995
Հարավային Կորեա Հարավային Կորեա, Կանինե
Լիդեր, ռեփեր, պարող
Պեկհո
(կարդացվում է նաև Բեկհո)
Կանգ Դոնգհո 강동호 հուլիսի 21, 1995
Հարավային Կորեա Հարավային Կորեա Ջեջու
Գլխավոր վոկալիստ
Մինհյոն Հվանգ Մին Հյոն 황민현 օգոստոսի 9, 1995
Հարավային Կորեա Հարավային Կորեա, Բուսան
վոկալիստ, խմբի դեմք
Ռեն (렌) Չոի Մին Կի 최민기 նոյեմբերի 3, 1995
Հարավային Կորեա Հարավային Կորեա, Բուսան
վոկալիստ, մակնե
Արոն/Ահարոն Ահարոն Քվակ 아론 콱 մայիսի 21, 1993
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես
վոկալիստ, ռեփեր
Ջեյսոն Ֆու Լունֆյոն 符龙飞 մայիսի 21, 1993
Ճապոնիա Ճապոնիա
վոկալիստ, ռեփեր

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Face (սինգլ, մարտի 14, 2012)
  • Action (մինի-ալբոմ, հուլիսի 11, 2012)
  • Hello (մինի-ալբոմ, փետրվարի 13, 2013)
  • Sleep Talking (մինի-ալբոմ, օգոստոսի 22, 2013)
  • Re։BIRTH (ալբոմ, հուլիսի 9, 2014)

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Ներկայացված աշխատանք Արդյունք
2013
Լավագույն սինգլ
"Face"
Առաջադրված
2013
Ամենահայտնի արտիստ
NU'EST
Առաջադրված
2013
Նորահայտ աստղ
NU'EST
Առաջադրված

Սեուլի երաժշտական մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Ներկայացված աշխատանք Արդյունք
2013
Լավագույն սկսնակ մրցանակ
NU'EST
Առաջադրված
2013
Հայտնիության մրցանակ
NU'EST
Առաջադրված

Այլ մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեա

Տարի Մրցանակաբաշխություն Մրցանակ Ներկայացված աշխատանք Արդյունք
2012
Arirang's Simply K-Pop մրցանակաբաշխություն
Լավագույն սկսնակ իդոլ
NU'EST
Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NU'EST» հոդվածին։