Mendeley
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | reference management software? |
Հեղինակ | Վիկտոր Հեննինգ[1], Յան Ռայխելտ[1] և Պոլ Ֆոկլեր[1] |
Նախագծումը՝ | Էլսեվիր, Վիկտոր Հեննինգ[1], Պոլ Ֆոկլեր[1] և Յան Ռայխելտ[1] |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Windows[2], մաքՕՍ[3] և Լինուքս[4] |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | օգոստոս 2008 և նոյեմբերի 6, 2007 |
Անվանված է | Դմիտրի Մենդելեև և Գրեգոր Մենդել |
Կայք | mendeley.com(անգլ.) |
Mendeley, ծանոթագրությունների մենեջեր ծրագիր ստեղծված 2007 թվականին։ Հեղինակներն են գերմանացի PhD ուսանողներ Պոլ Ֆոկլերը, Վիկտոր Հեննինգը և Յան Ռայխելտը։ 2013 թվականին Elsevier-ը ձեռք բերեց Mendeley-ը։ Գիտնականները կիրառում են Mendeley-ը գիտական հոդվածներով կիսվելու և դրանք կարգավորելու, ինչպես նաև հղումներ, ծանոթագրություններ ստեղծելու և հոդվածները մեջբերելու (ցիտելու) համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Mendeley կազմակերպությունը, որն անվանված է կենսաբան Գրեգոր Մենդելի և քիմիկոս Դմիտրի Մենդելեևի պատվին[5], հիմնադրվել է Լոնդոնում 2007 թվականի նոյեմբերին։ Ծրագրի առաջին հանրային բետա տարբերակը թողարկվել է 2008 թվականի օգոստոսին։ Կազմակերպության մեջ ներդրում են ունեցել անձինք Last.fm-ից, Skype-ից, Warner Music Group-ից[6], ինչպես նաև ակադեմիկոսներ Քեմբրիջի և Ջոնս Հոփկինսի համալսարաններից։

2009 թվականին Mendeley-ը հաղթեց մի շարք մրցանակներ, ինչպիսիսք են Plugg.eu-ի «2009 թվականի եվրոպական սթարթափ»[7][8], TechCrunch Europas-ի «Հանրությանը աջակցող լավագույն հասարակական նորարարություն 2009»[9], և զբաղեցրել է 6-րդ տեղը The Guardian-ի «Թոփ 100 տեխ մեդիա կազմակերպություններ» ցուցակում[10]։
2012 թվականին Mendeley-ը Փիթեր Սուբերի կողմից առաջարկվող պահոցներից մեկն էր Green Open Access-ի համար[11]։ Առաջարկությունը չեղյալ է համարվել Elsevier-ի կողմից Mendeley-ը գնելուց հետո[12]։
Վաղ 2013 թվականին ակադեմիական հրատարակիչ Elsevier-ը գնեց Mendeley-ը։ Ենթադրվում է, որ գործարքը արժեցել է €50 միլիոն ($65 միլիոն)[13]։ Վաճառքը հանգեցրեց մի շարք բանավեճերի գիտական համայնքում և Open Access-ով հետաքրքրված մեդիայում[14], և հատկապես վրդովված էին գիտական համայնքի այն անդամները[15], ովքեր կարծում էին, որ Mendeley-ի ձեռք բերումը Elsevier-ի կողմից հակասում է ազատ համօգտագործման մոդելին[16]։
Ըստ Դեյվիդ Դեբսի The New Yorker-ի հոդվածի, Elsevier-ը գնել է Mendeley-ը որպեսզի ձեռք բերի իր օգտատերերի տվյալները և/կամ «կործանի կամ միաձոիլի իրեն ազատ գիտության կերպար, որը սպառնալիք է իր բիզնես մոդելի համար»[16]։ Ի տարբերություն Mendeley-ի, շահույթ չհետապնդող կազմակերպություն Unpaywall-ը, պնդում է, որ այն չի վաճառվի Elsevier-ին[17]։
Ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառքից հետո Mendeley-ի թիմը ընդլայնեց արտադրությունները, բայց միաժամանակ շարունակեց զարգացնել ծանոթագրությունների մենեջեր ծրագիրը (Mendeley Desktop):
2013 թվականի սեպտեմբերի 23-ին Mendeley-ը հայտարարեց iPhone-ի և iPad-ի համար նախատեսված հավելվածների ստեղծման մասին։ Քիչ հետո հրապարակվեց Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածը։
2015 թվականի հունվարի 12-ին Mendeley-ը հայտարարեց Newsflo-ն գնելու մասին, որը հնարավորություն է տալիս լինքեր տրամադրել գիտնականների աշխատանքները մամուլում լուսաբանելու համար[18][19]։ Այս գործիքը հետագայում ներկառուցվեց Mendeley Feed-ի և Mendeley Profile-ի մեջ։
2016 թվականի ապրիլին Mendeley Data-ն, որը մեջբերվող հետազոտական տվյալների հավաքածուների հարթակ է, դուրս եկավ բետա կարգավիճակից[20]։
2016 թվականի հոկտեմբերին սկսեց գործել Mendeley Careers-ը, որն օգնում է հետազոտողներին գտնել աշխատանք[21]։
2019 թվականի մայիսի 24-ին Elsevier-ը հայտարարեց նոր ապրանքների թողարմնան մասին՝ Mendeley Reference Manager և Mendeley Cite.[22]
2021 թվականի մարտի 15-ին Mendeley հավելվածը հեռացվեց Apple App Store-ից և Google Play-ից։ Այսպիսով օգտատերերը կարող էին օգտվել Mendeley-ի ծառայություններից միայն կայքէջով կամ դեսքթոփում գտնվող Mendeley Reference Manager ծրագրով[23]։ Գրականության որոնում իրականացնող գործիքը նույնես հեռացվեց դեսքթոփ ծրագրից։
2022 թվականի սեպտեմբերին Elsevier-ը դադարեցրեց Mendeley Desktop-ի ներբեռնումները, որը նպատակ էր հետապնդում անցում կատարել դեպի ավելի շատ համացանցի վրա հիմնված Mendeley Reference Manager ծրագիրը։ Կազմակերպությունը պատրաստվում է դադարեցնել մուտք գործելու հնարավորությունը դեպի Mendeley Desktop ավելի ուշ[24]։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագիրը կարող է գրանցել կարդացողների թվաքանակը, որը կարող է կիրառվել մեջբերումների ազդեցությունը (citation impact) վիճակագրորեն կանխատեսելու համար, մինչդեռ այն գործիքները, որոնք օգտագործում են ամսագրերի տվյալները[25], ունեն կանխատեսման ցածր հավաստիություն[26]։ Գործում է նաև PDF ֆայլերից մետադատայի ավտոմատ դուրս բերման գործիք։ Mendeley-ը կարող է ինտեգրվել Microsoft Word-ի, OpenOffice-ի և այլ հարթակների մեջ։ Ծրագիրը պատրաստվում է համապատասխանեցնել հարթակը հեղինակային իրավունքի նորմերին՝ թույլ տալով օգտատերերին կիսվել ֆայլերով մասնավոր խմբերում։
Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Mendeley-ի թարմացումներից մեկի պատճառով կորան որոշ օգտատերերի հաշիվներում պահպանված PDF ֆայլերը և անոտացիաները[27]։ Elsevier-ը լուծեց հարցը օգտատերերի մեծ մասի համար մի քանի շաբաթ հետո[28]։
Ծանոթագրություններ և նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (unspecified title) — doi:10.5281/ZENODO.4154665
- ↑ https://www.microsoft.com/es-es/windows
- ↑ https://www.apple.com/es/macos/monterey/
- ↑ https://www.linux.org
- ↑ Victor Henning, How our name evolved from B-movie monster to Mendeley, 23 April 2008
- ↑ «Case study – Mendeley shares scientific research to build a better future». www.gov.uk (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Plugg.eu (2009 թ․ մարտի 12). «Winners for Plugg Start-Ups Rally 2009 announced». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 18. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ TechCrunch (2009 թ․ մարտի 12). «Plugg wraps with two very capable winners». Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
- ↑ TechCrunch (2009 թ․ հուլիսի 9). «The Europas: The Winners and Finalists».
- ↑ The Guardian (2009 թ․ սեպտեմբերի 7). «The top 100 tech media companies». London.
- ↑ Suber, Peter (2012). Open Access. MIT Press Essential Knowledge. Cambridge, Massachusetts: The MIT Press. ISBN 978-0-262-51763-8.Կաղապար:OpenAccess
- ↑ Peter Suber (2013 թ․ ապրիլի 9). «Elsevier bought Mendeley».
- ↑ Confirmed: Elsevier Has Bought Mendeley For $69M-$100M To Expand Its Open, Social Education Data Efforts. 8 April 2013.
- ↑ Elsevier takes over Mendeley: And you, what do you think?, MyScienceWork Արխիվացված 2013-05-24 Wayback Machine
- ↑ «The Empire acquires the rebel alliance: Mendeley users revolt against Elsevier takeover». paidContent. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
- ↑ 16,0 16,1 "When the Rebel Alliance Sells Out", David Dobbs, The New Yorker, April 12, 2013
- ↑ «Unpaywall: a beautiful way to help everyone Get The Research». 2018 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Bonasio, Alice (2015 թ․ հունվարի 12). «Newsflo brings new impact metrics to Mendeley». Mendeley Blog (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Elsevier Acquires Media Monitoring Company Newsflo». www.elsevier.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Josh (2016 թ․ ապրիլի 28). «Mendeley Data is out of beta». Mendeley Blog (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Desai, Shruti (2016 թ․ սեպտեմբերի 30). «Search thousands of science and technology jobs at Mendeley Careers – launching in October». Mendeley Blog (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ sallyransom (2019 թ․ մայիսի 24). «Supporting researchers with the new Mendeley Reference Manager». Mendeley Blog (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Accessing your Mendeley library after the mobile app is no longer available». Mendeley Support Center.
- ↑ «Introducing Mendeley Reference Manager – designed for today's researcher workflow». Mendeley Blog.
- ↑ Thelwall, Mike (2018 թ․ հունիսի 1). «Early Mendeley readers correlate with later citation counts». Scientometrics (անգլերեն). 115 (3): 1231–1240. doi:10.1007/s11192-018-2715-9. hdl:2436/621193. ISSN 1588-2861. S2CID 4352809.
- ↑ Brembs, Björn (2018). «Prestigious Science Journals Struggle to Reach Even Average Reliability». Frontiers in Human Neuroscience. 12: 37. doi:10.3389/fnhum.2018.00037. PMC 5826185. PMID 29515380.
- ↑ «Thousands of researchers hit by Mendeley update glitch». Times Higher Education (THE) (անգլերեն). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Update on the missing PDF issue». Mendeley Blog (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.