MeloMance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MeloMance
Ժանրերքեյ փոփ և Ինդի ֆոլք
Գործունեությունմարտ 2015
 MeloMance Վիքիպահեստում

MeloMance (կորեերեն՝ 멜로망스՝ Մելոմենս), հարավկորեական երաժշտական դուետ, որը ձևավորվել է 2015 թվականին։ Մեծ հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ «Gift» երգի[1]։

2017 թվականին նրանք հաղթել են Melon Music Awards երաժշտական մրցանակի «լավագույն ինդի-կատարող» անվանակարգում[2]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Մին Սոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Մին Սոկ (կորեերեն՝ 김민석, ծնվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին, Սեուլ), վոկալիստ, երգերի հեղինակ և երգահան։ Ավարտել է Սեուլի արվեստի դպրոցի գործնական երգի ֆակուլտետը։

Վաղ հասակում ցանկանում էր դառնալ բասկետբոլիստ, բայց անձնական խնդիրների պատճառով նա ստիպված էր հրաժարվել դրանից։ Դրանից հետո նրան սկսել է հետաքրքրել երաժշտությունը։ 8-րդ դասրանում որոշ ժամանակ սովորել է վոկալ երաժշտությունը[3]։

Ջոնգ Դոնգ Հվան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնգ Դոնգ Հվան (կորեերեն՝ 정동환, ծնվել է 1992 թվականի հունվարի 11-ին, Սեուլ), դաշնակահար, երգահան և գործիքավորող։ Սեուլի արվեստի դպրոցի գործնական երգի ֆակուլտետի շրջանավարտ։ Քանի որ նրա ընտանիքի բոլոր անդամները աշխատում են երաժշտական ոլորտում, դաշնամուր սկսել է նվագել վաղ հասակում։ Նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․ «Երաժշտութնունը միշտ եղել է ինձ հետ։ Ավագ դպրոցում ես եկա այն մտքին, որ պետք է պաշտոնապես զբաղվեմ դրանով»։ Կիմ Մին Սոկի հետ նրանք ընկերացել են քոլեջում։ Մինչև Դոնգ Հվանի ժամկետային զառայության անցնելը, նա, Մինսոկը և ուրիշ դպրոցական ընկերներ ապրում էին մեկ տան մեջ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետը ձևավորվել է 2015 թվականի մարտի 10-ին Sentimental ալբոմի թողարկմամբ[1]։ Բայց ներկայիս ճանաչումը ձեռք է բերվել «Gift» երգով։ Երգը թողարկվել է 2017 թվականի հուլիսին, բայց երեք ամսից կրկին հայտնվել է շքերթներում, ոչ միայն զբաղեցնելով բարձր դիրքեր, այլև պահպանելով իր դիրքը շաբաթվա ընթացքում[4],, առաջ անցնելով այնպիսի հայտնի խմբերից, իչպիսիք են Wanna One-ը, BTS-ը և TWICE[5]։

«Gift» երգի առաջխաղացումից հետո, MeloMance-ը կատարեց մի քանի սաուդտրեկ «Այս կյանքը մեր առաջինն է», «Անցած դարի տղա և աղջիկ» և «Կորեական ոդիսական» դորամաների համար[6]։

Նրանք նաև հրավիրված են եղել Melon Music Awards մրցանակաբաշխության տոնակատարությանը ելույթ ունենալու։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի մանրամասներ Երգերի ցանկ
1 Sentimental
  1. 그 밤
  2. 입맞춤
  3. 참 아름다워라 (Interlude)
  4. 조심스러운 이유
  5. 봄이 되어준 그대
2 Romantic
  1. 작은 행복
  2. 나를 사랑하는 그대에게
  3. 오 신실하신 주 (Interlude)
  4. 좋아요
  5. 자장가
3 Sunshine
  1. 걸작품
  2. 질투가 좋아
  3. Walk with You (Interlude)
  4. 말해줘요
  5. 무엇을 해야 할까
4 Moonlight
  1. 선물 (Նվեր) муз. видео
  2. 영화관에서
  3. Moonlight
  4. 먼지
  5. 자장가 (Piano Ver.)

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Երգ
2017 Դեղին OST 짙어져
Այս կյանքը մեր առաջինն է OST 사랑하고 싶게 돼
Անցած դարի տղա և աղջիկ OST 아주 멀지 않은 날에
2018 Կորեական ոդիսական OST 네 옆에 있을게
Երկու Ու նախագիծ․ Շաքարային մարդ 2 OST «You»

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Ալիք Անվանում Դեր
2017 tvN Սա մեր առաջին կյանքն է Փողոցային երաժիշտներ (12 սերիա)

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Հաղթանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունքներ
2017 Melon Music Awards Լավագույն անկախ կատարողներ «Նվեր» (선물) Հաղթանակ
2018 Golden Disc Awards Թվային Պոնսան Առաջադրված
Պարգևատրում համաշխարհային հեղինակության համար Չկա տվյալ Առաջադրված
Seoul Music Awards Հաղթանակային Պոնսան Առաջադրված
Պարգևատրում հայտնի լինելու համար Առաջադրված
Հլյուին հատուկ մրցանակ Առաջադրված
Gaon Chart Music Awards Տարվա ինդի-բացում Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «"멜로망스가 누구야?"…'선물'로 차트 '역주행' 새 아이콘» (կորեերեն). Yonhap News. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  2. «2017 멜론뮤직어워드». Melon Music Awards. 2017 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 «Artist to Watch. Super rising duo Melomance talk beating idol groups, soaring up music charts, 'MMA', and more». allkpop. 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. «美친차트 "역주행의 승리"..멜로망스, '선물' 3개 차트 1위» (կորեերեն). Naver. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  5. «2017년 45주차 Digital Chart». gaon. 2017 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  6. «Duo Melomance say 'I Will Be By Your Side' for 'A Korean Odyssey' OST». allkpop. 2018 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.