Lost (երգ, Linkin Park)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Lost»
Linkin Parkսինգլը
«Meteora20» ալբոմից
Թողարկված10 փետրվարի 2023
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2002
Ժանր
Տևողություն3:19
ԼեյբլWarner Records
ՊրոդյուսերDon Gilmore և Linkin Park
Linkin Park-ի սինգլների ժամանակագրություն
«She Couldn't»
(2020)
«Lost»
(2023)
«Lost» ՅուԹյուբում

«Lost», ամերիկյան Linkin Park ռոք խմբի երգը։ Սկզբում ձայնագրվել է նրանց «Meteora» երկրորդ ստուդիական ալբոմի համար (2003), բայց պաշտոնապես թողարկվել է 2023 թվականի փետրվարի 10-ին որպես «Meteora» ալբոմի 20-ամյակի առթիվ նրա վերաթողարկման առաջին սինգլ։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Linkin Park-ը նախկինում արդեն թողարկել էր իր ալբոմների վերահրատարակություններ։ 2020 թվականին վերահրատարակվել է «Hybrid Theory» (2000) դեբյուտային ալբոմը՝ նախկինում չհրապարակված երգերով։ 2022 թվականին թողարկվել է «Minutes to Midnight» (2007) ալբոմի դելյուքս տարբերակը[1]։ «Meteora»-ի վերահրատարակումը նախատեսվել է թողարկել 2023 թվականի ապրիլի 7-ին[2]։

«Lost» երգն ի սկզբանե ձայնագրվել է 2002 թվականին, երբ Linkin Park-ը նյութեր էր պատրաստում իր «Meteora» (2003) երկրորդ ստուդիական ալբոմի համար[3]։ Խումբը ակնարկել է նյութի թողարկման մասին, երբ 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին իր կայքում տեղադրել է հետհաշվարկ[4], որը հետագայում փոխարինվել է գլուխկոտրուկով։ Խումբը նաև կիսվել է երգի մի հատվածով սոցիալական ցանցերում[1]։ Երգը պաշտոնապես թողարկվել է 2023 թվականի փետրվարի 10-ին՝ «Meteora»-ի վերաթողարկման գովազդման շրջանակներում, որը նվիրված էր դրա թողարկման 20-ամյակին[5]։

Մայք Շինոդան գրել է. «Lost»-ը գտնելը նման էր սիրելի լուսանկար գտնելուն, որի մասին մոռացել ես, կարծես այն սպասում էր հարմար պահի, որպեսզի հայտնվի»[6]։ Ըստ Շինոդայի՝ երկրպագուները տարիներ շարունակ խնդրել են երգեր, որոնք պարունակում են հանգուցյալ առաջատար վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի ձայնը (ինքնասպան է եղել 2017 թվականի հուլիսի 20-ին[2]), և հայտարարվել է, որ «Lost»-ը Բենինգթոնի վոկալով չհրատարակված երգերից մեկն է, որը կներառվի Meteora-ի վերաթողարկման մեջ[7]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Lost» երգը նկարագրվել է որպես նու մետալ ոճով ստեղծագործություն՝ էլեկտրոնիկայի տարրերով[8][9]։ Նշվել է, որ «Lost»-ը հնչողությամբ նման է «Meteora»-ի «Breaking the Habit» և «Numb» երգերին[9]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարի 10-ին խմբի պաշտոնական Youtube-ալիքում հրապարակվել է «Lost» երգի տեսահոլովակը[10]։ Տեսահոլովակի վրա աշխատել են պրոդյուսեր և անիմատոր pplpleasr-ը և Web3 ստուդիան[11]։ Անիմե ոճով երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է որպես հին AMV[11][12]։ Դրա ստեղծման ժամանակ օգտագործվել է Kaiber նեյրոցանցը[13]։ Տեսանյութում կան բազմաթիվ հղումներ Linkin Park-ի անցյալ տեսանյութին և խմբի այլ էլեմենտների։ Յոթ ժամվա ընթացքում տեսանյութը հավաքել է 691 հազար դիտում[10]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2023) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[14] 49
Ավստրիա Ö3 Austria Top 75[15] 9
Կանադա (Canadian Hot 100)[16] 28
Կանադա Canada Rock (Billboard)[17] 1
Չեխիա IFPI[18] 2
Չեխիա Singles Digitál Top 100[19] 17
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[20] 24
Ֆրանսիա (SNEP)[21] 132
France Radio (SNEP)[22] 2
Գերմանիա Media Control AG[23] 5
Global 200 (Billboard)[24] 18
Greece International (IFPI)[25] 21
Հունգարիա Single Top 10[26] 4
Հունգարիա Stream Top 40[27] 30
Իռլանդիա (IRMA)[28] 51
Japan Hot Overseas (Billboard Japan)[29] 20
Լատվիա (LAIPA)[30] 5
Լիտվա (AGATA)[31] 33
Լյուքսեմբուրգ (Billboard)[32] 15
Նիդերլանդներ Dutch Top 40[33] 37
Նիդերլանդներ Mega Single Top 100[34] 98
New Zealand Hot Singles (RMNZ)[35] 2
Պորտուգալիա (AFP)[36]
Սլովակիա Singles Digitál Top 100[37] 43
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[38] 7
Շվեյցարիա Schweizer Hitparade[39] 16
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[40] 18
Միացյալ Թագավորություն UK Rock Chart[41] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[42] 38
US Hot Rock & Alternative Songs (Billboard)[43] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rock Airplay (Billboard)[44] 1

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Ծնթ.
Տարբեր Փետրվարի 10, 2023 Warner [45]
Իտալիա Radio airplay [46]
ԱՄՆ Փետրվարի 14, 2023 [47][48]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Дарья Мельникова (2023 թ․ փետրվարի 7). «Linkin Park выпустят неизданный ранее трек «Lost» с альбома «Meteora»» (ռուսերեն). Афиша. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  2. 2,0 2,1 ««Я потерялся в этих воспоминаниях»» (ռուսերեն). Meduza. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  3. «LINKIN PARK Shares Previously Unreleased Song 'Lost', Announces 'Meteora' 20th-Anniversary Box Set» (անգլերեն). Blabbermouth.net. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  4. Ali Shutler (2023 թ․ հունվարի 28). «Linkin Park launch mysterious 'Numb'-referencing countdown» (բրիտանական անգլերեն). New Musical Express. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  5. Ellie Robinson (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park announce 20th anniversary edition of 'Meteora' with lead single 'Lost'» (բրիտանական անգլերեն). New Musical Express. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  6. Jason Lipshutz (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park Announces 'Meteora 20th Anniversary Edition,' Shares 'Lost' Single With Chester Bennington Vocals» (ամերիկյան անգլերեն). Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  7. Tomás Mier, Jodi Guglielmi, Tomás Mier, Jodi Guglielmi (2023 թ․ փետրվարի 6). «Linkin Park Release 'Never-Before-Heard' 2003 Song 'Lost' Featuring the Late Chester Bennington» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Merlin Alderslade (2023 թ․ փետրվարի 10). «Listen to previously unreleased Linkin Park song Lost, complete with a dazzling new animated video» (անգլերեն). Louder Sound. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  9. 9,0 9,1 «Song of the Week: Linkin Park's "Lost" Is an Emotional Reminder of What We Once Had» (ամերիկյան անգլերեն). Yahoo! Life. 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  10. 10,0 10,1 «Новый клип линкин парк лост на видео полон отсылок к старым клипам группы» (ռուսերեն). Medialeaks. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  11. 11,0 11,1 Hesher Keenan (2023 թ․ փետրվարի 6). «Linkin Park to Unveil a Previously Unreleased Track "Lost" Friday» (անգլերեն). MetalSucks. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  12. Анастасия Николаева (2023 թ․ փետրվարի 10). «Группа Linkin Park выпустила клип на песню Lost с вокалом Честера Беннингтона» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  13. «Нейросети нарисовали клип на новую песню Lost от Linkin Park» (ռուսերեն). iXBT.com. 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  14. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2023 թ․ փետրվարի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
  15. Linkin Park — Lost Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  16. «Linkin Park Chart History (Billboard Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  17. <Linkin+Park/chart?f=1243 Linkin Park Album & Song Chart History Billboard Canada Rock for Linkin Park.
  18. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202317.
  19. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 20237 into search.
  20. «Linkin Park Chart History (Finland Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  21. «Top Singles (Week 7, 2023)» (French). SNEP. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Top Singles Radio (Week 16, 2023)» (French). SNEP. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Musicline.de — Chartverfolgung — Linkin Park — Lost (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  24. «Linkin Park Chart History (Billboard Global 200)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  25. «IFPI Charts». ifpi.gr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  26. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  27. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  28. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  29. «Billboard Japan Hot Overseas – Week of February 22, 2023». Billboard Japan (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  30. «Mūzikas Patēriņa Tops/ 07. nedēļa» (անգլերեն and լատվիերեն). LAIPA. 2023 թ․ փետրվարի 19. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
  31. «2023 7-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2023 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
  32. «Linkin Park Chart History (Luxembourg Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  33. Nederlandse Top 40 - week 10, 2023 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  34. Dutchcharts.nl — Linkin Park — Lost (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  35. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2023 թ․ փետրվարի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  36. "Portuguesecharts.com – Linkin Park – Lost". AFP Top 100 Singles.
  37. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 20237 into search.
  38. «Veckolista Heatseeker, vecka 7». Sverigetopplistan. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
  39. Linkin Park — Lost swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  40. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  41. Archive Chart UK Rock Chart.
  42. <Linkin+Park/chart?f=379 Linkin Park Album & Song Chart History Billboard Hot 100 for Linkin Park.
  43. «Linkin Park Chart History (Hot Rock & Alternative Songs)». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  44. <Linkin+Park/chart?f=1228 Linkin Park Album & Song Chart History Billboard Rock Airplay for Linkin Park.
  45. Lipshutz, Jason (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park Announce 'Meteora' 20th Anniversary Set, Shares 'Lost' Single With Chester Bennington Vocals». Billboard. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  46. Tenaglia, Raffaella (2023 թ․ փետրվարի 10). «Linkin Park - Lost (Radio Date: 10-02-2023)». EarOne. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  47. «Future Releases on Alternative Radio Stations». AllAccess. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  48. «Rock Future Releases». AllAccess. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.