Lose Control (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lose Control
Լեյի մինի ալբոմ
Թողարկված28 հոկտեմբերի 2016 թվական
Ձայնագրված2016 թվական
ԺանրMandopop
Տևողություն24:05
ԼեզուՉինարեն
ԼեյբլS.M. Entertainment
ՊրոդյուսերՋանգ Իսին

Lose Control, համարվում է չինացի երգիչ և դերասան Լեյի (Ջանգ Իսին ), հարավկորեական EXO բոյ բենդի անդամի, միանձնյա առաջնաելույթի սկիզբը։ Այն թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 1-ին (Կորեայի ժամանակով), Հարավային Կորեայում և Չինաստանում S.M. Entertainment-ի և KT Music-ի հովհանու ներքո։ Մինի ալբոմը ներառում է վեց սինգլ, այդ թվում "what U need?" և "Lose Control" սինգլները։

Մինի ալբոմը առևտրային հաջողությունների է հասել, զբաղեցնելով առաջին հորիզոնականը Gaon-ի ալբոմների հիթ-շարքում և 7-րդը 2016 թվականի ամենավաճառվող ալբոմների ցանկում և սահմանել է համաշխարհային գինեսի ութ ռեկորդներից յոթը YinYueTai չինական ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարքում։

Ստեղծում և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Լեյը իր առաջին միանձնյա ալբոմը կթողարկի հոկտեմբերին[1]։ "what U need?" սինգլը թողարկվել է հոկտեմբերի 7-ին, որպես Լեյի ծննդյան նվեր իր երկրպագուների համար[2]։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Չինաստանի Alibaba երաժշտական հիթ- շարքում։ Սինգլը և տեսահոլովակը հայտնվել են Չիաստանի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Մալազիայի, Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Կանադայի և ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շարքերի բարձր հորիզոնականներում[3]։ Հոկտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Լեյը կթողարկի իր առաջին «Lose Control» մինի ալբոմը, որը բաղկացած է 6 չինարեն երգերից, հոկտեմբերի 28-ին Հարավային Կորեայում և Չինաստանում։ "what U need?" սինգլը ավելացվել է մինի ալբոմին։ Լեյը պրոդյուսերն է, անձամբ է պատասխանել կոմպոզիցիայի և երգերի խոսքերի գրմանը[4][5]։ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին S.M. Entertainment-ը թողարկել է "Lose Control" երաժշտական տեսահոլովակի թիզերը։ "Lose Control" պաշտոնապես թողարկվել է հոկտեմբերի 28-ին համացանցի և կանոնավոր խանութների միջոցով։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Lose Control" երգը 6 շաբաթ շարունակ եղել է Billboard's China V հիթ-շարքի առաջին հորիզոնականում։ "what U need?" երգը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը China V հիթ-շարքում, ինչպես նաև Billboard's World Digital Songs հիթ շարքում։ «Lose Control» երգը գլխավորել է "Alibaba Top 100 Weekly Songs" հիթ-շարքը 14 շաբաթ, նաև առաջին հորիզոնականը YinYueTai’s TOP 100 Songs of 2016 հիթ-շարքում։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի ասուլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 4-ին Լեյը անցկացրել է մամուլի ասուլիս մինի ալբոմի համար Շանհայի քաղաքային համայնքի համար, Չինաստանում[6]։

Կենդանի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյը առաջին անգամ կատարել է "what U need?" երգը 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Բուսանում տեղի ունեցած Ասիական երգերի փառատոնի ժամանակ, Հարավային Կորեա[7][8]։

Լեյը առաջնաելույթ է կատարել նոյեմբերի 15-ին «The Show» երաժշտական ծրագրի ժամանակ[9]։

Առևտրային կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Lose Control» ռեկորդ է սահմանել որպես մենակատար, ընդ որում նախնական պատվերների քանակը անցել է 200,000 օրինակը, նույնիսկ մինչև ֆիզիկական ալբոմի թողարկումը։ Սա առաջացրել է մատակարարման պակաս, և այն փաստը, որ ոչ բոլոր պատվերներն են հնարավոր իրականացնել առաջին օրը։ Ֆիզիկական ալբոմի վաճառքը մեկ օրում կազմել է 50,000 օրինակ, որը ռեկորդային էր կորեացի մենակատարների համար[10]։ Նա նաև ռեկորդ է սահմանել մենակատարի համար՝ ֆիզիկական ալբոմների վաճառքով, առաջին հանգստյան օրերին գերազանցել է 97,000, իսկ 7 օրվա ընթացքում վաճառվել է 125,000, որը համարվում է ամենաբարձր վաճառվողը մենակատարների մեջ, առաջին շաբաթում[11]։ Թվային ալբոմի ավելի քան 1,000,000 պատճեններ վաճառվել են Հիամի[12]։ Ալբոմը սահմանել է YinYueTai China Weekly Charts-ի Գինեսի ութ ռեկորդներից յոթը։ «Lose Control» երգի երաժշտական տեսահոլովակը եղել է #1-ը ներկա ժամանակ (98.54) և ամեն շաբաթ (100.00): 2016 թվականին ալբոմը վաճառել է 260,000 ֆիզիկական կրկնօրինակ[13]Lose Control » դարձել է մենակատարի ամենավաճառվող ալբոմը Gaon հիթ շքերթի պատմության մեջ՝ վաճառելով 274,238 կրկնօրինակ։ Ալբոմը համարվում է մենակատարի ամենավաճառված ալբոմը Hanteo հիթ շքերթում՝ վաճառելով 247,660 կրկնօրինակ։ 2017 թվականի հունվարի 23-ին պարզվել է, Hanteo-ում ալբոմի թողարկման պահից վաճառվել է 250,000 կրկնօրինակ։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՏեքստԵրաժշտությունArrangement Տևողություն
1. «Lose Control (失控)»  Լեյ, CCԴևին Չանել, ԼեյԴևին Չանել, Լեյ 3:31
2. «what U need? (你要什么)»  Լեյ, CCԴևին Չանել, ԼեյԴևին Չանել, Լեյ 4:00
3. «Tonight»  Վանգ Յա Ջուն,Լեյ, CCԴևին Չանել, ԼեյԴևին Չանել, Լեյ 3:33
4. «MYM»  ԼեյCommand Freaks, ԼեյCommand Freaks, Լեյ, Մենգ Յոնզե 4:03
5. «MYM» (Acoustic Version)ԼեյԼեյԼեյ, Մենգ Յոնզե 4:47
6. «Relax (守望)»  ԼեյԴևին Չանել, ԼեյԴևին Չանել, Լեյ 4:21
24:05

Հիթ շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենշաբաթյա  հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք (2016) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավկորեական ամենշաբաթյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[14] 1
Ճապոնական ալբոմների հիթ-շարք (Oricon)[15] 34

Ամենամսյա  հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք (2016) Զբաղեցրած

հորիզոնական

 Հարավկորեական ամենամսյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[16] 1

Տարեվերջյան հիթ-շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շարք (2016) Զբաղեցրած

հորիզոնական

Չինական ալբոմների հիթ-շարք (YinYueTai Vchart)[17] 1
Հարավկորեական ամենամյա ալբոմների հիթ-շարք (Gaon)[18] 7

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք
Հարավային Կորեա (Gaon)[19] 275,116
Ճապոնիա (Oricon)[20] 2,689
Չինաստան (DL)[12] 1,038,974+

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Պրոդյուսեր
Հարավային Կորեա 28 հոկտեմբերի 2016 թվական CD, թվային ներբեռնում S.M. Entertainment Ջանգ Իսին
Չինաստան թվային ներբեռնում
Համաշխարհային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[단독] 엑소 첫 솔로 출격…레이, 中 솔로데뷔». 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «레이, 중국 솔로 앨범 수록 곡 생일에 맞춰 선공개». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «엑소 레이, 中 가수 중 최고 성적 '해외차트 올킬'». 2016 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Kang, E. (2016 թ․ հոկտեմբերի 20). «Release Date And Details Of EXO Member Lay's First Mini Album Revealed». Soompi. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. EXO. «[Vyrl] EXO : #엑소 #레이, 첫 미니앨범 'LOSE CONTROL' 10월 28일 오전 1시 한중 동시 공개 중국어 곡 6트랙으로 구성». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. EXO_EN. «[Vyrl] EXO_EN : #LAY to drop his 1st solo album '#LOSECONTROL' and #MV Oct 28, 1AM (KS». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Han Hyuk-seung (2016 թ․ հոկտեմբերի 9). «EXO 레이 '솔로로 멋지게'». My Daily (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «KPOP NEWS - [Video] EXO′s Lay Surprises Fans with ′what U need?′ on Birthday | Mwave». mwave.interest.me. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «[단독] 엑소 레이, 솔로로 韓음악방송 활동…'루즈컨트롤' 첫선». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «[브레이크뉴스] 엑소 레이, 'LOSE CONTROL'로 국내 선주문량 20만장 이어 中 차트까지 접수». 브레이크뉴스. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. «Lay's new album "Lose Control" sets impressive records - cpoplove». cpoplove (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. 12,0 12,1 «Lose Control on Xiami». h.xiami.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «엑소, 올해 누적 음반판매량 213만장 돌파..'역대급 기록'». entertain.naver.com (Korean). Naver Corporation. 2016 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Gaon Album Chart - Week 46» (Korean). Gaon. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Oricon Album Chart - October Week 5» (Japanese). Oricon. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Gaon Album Chart - November, 2016». Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  17. «Vchart Album Sales Chart» (Chinese). YinYueTai. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «2016 Gaon Album Chart». Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  19. Cumulative sales for "Lose Control":
  20. «Oricon Album Chart - November Week 1». Oricon. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]