Little Things (երգ, ABBA)
«Little Things» | |
---|---|
-ի սինգլը | |
Երգահան | Բյորն Ուլվեյս[1] և Բեննի Անդերսոն[1] |
«Little Things», շվեդական ABBA խմբի երգը, որը ձայնագրվել է 2021 թվականին նրանց «Voyage» իններորդ ստուդիական ալբոմի համար։ Երգի հեղինակը և պրոդյուսերն են Բեննի Անդերսոնը և Բյորն Ուլվաուսը[2]։ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին երգը թողարկվել է որպես ալբոմի աջակցման չորրորդ սինգլ։
Երգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ երգից ստացված ողջ շահույթը հաջորդ հինգ տարիների ընթացքում տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ-ի գործակալությանը, որը պատասխանատու է ամբողջ աշխարհի երեխաներին մարդասիրական և զարգացման օգնություն տրամադրելու համար։ 1979 թվականին խումբը նաև «Chiquitita» սինգլի իրենց հոնորարներն է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ի նշան այդ տարին «Երեխայի միջազգային տարի» հռչակվելու[3]։
Նկարագրված որպես «քնքուշ խորհրդածություն սուրբծննդյան առավոտի ուրախության և տարվա այս հատուկ ժամանակահատվածում ընտանեկան ժամանցի մասին»․ «Little Things»-ը մի կնոջ մասին է, որը արթնանում է Սուրբ Ծննդյան առավոտյան և մտածում այն ուրախության մասին, որը տոնը բերում է իրեն և իր ընտանիքին և բոլոր «մանրուքների» մասին, որոնք առանձնահատուկ են դարձնում Սուրբ Ծնունդը[4]։ Վերջում ելույթ է ունենում Ստոկհոլմի միջազգային դպրոցի մանկական երգչախումբը[2]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի լիրիկական տեսահոլովակը թողարկվել է ABBA-ի YouTube-ի պաշտոնական ալիքում 2021 թվականի նոյեմբերի 5-ին։ Այն նկարահանել է Մայք Անդերսոնը, պրոդյուսերն է՝ Նիք Բարեթը Able պրոդյուսերական ընկերությանից[5]։
2021 թվականի դեկտեմբերի 3-ին խմբի YouTube ալիքում հրապարակվել է երգի պաշտոնական տեսահոլովակը, որում ներկայացված է երգի ընդլայնված տարբերակը (հավելյալ մասեր երգչախմբից առաջ և հետո)։ Տեսահոլովակում խմբի անդամները չկան։ Ռեժիսորը Սոֆի Մյուլլերն է[6][7]։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2021) | Ամենաբարձր
հորիզոնական |
---|---|
![]() |
56 |
![]() |
42 |
New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[10] | 37 |
![]() |
20 |
![]() |
61 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Պատմություն |
---|---|---|---|---|
Աշխարհ | 3 դեկտեմբեր2021 | Թվային բեռնում, սթրիմինգ, CD | Polar Music | [13] |
![]() |
10 դեկտեմբեր 2021 | Ռադիոռոտացիա | [14] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ISWC-Net
- ↑ 2,0 2,1 Rogers, Jude (2021 թ․ նոյեմբերի 5). «Abba: Voyage review - no thank you for the music». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «ABBA to donate all royalties from new Little Things single to UNICEF». UNICEF. 2021 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Kaufman, Gil (2021 թ․ նոյեմբերի 16). «ABBA Releasing First-Ever Christmas Single, 'Little Things'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «ABBA - Little Things (Lyric Video)». YouTube. 2021 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «ABBA - Little Things». YouTube. 2021 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Benitez-Eves, Tina (2021 թ․ դեկտեմբերի 3). «ABBA Release New Holiday Song "Little Things"». American Songwriter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ ABBA: Little Things (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — ABBA — Little Things (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2021 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021-11-27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Swedishcharts.com — ABBA — Little Things. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ «ABBA — Little Things». Spotify. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «ABBA "Little Things" | (Radio Date: 10/12/2021)». radiodate.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
|