Jump to content

Like a Rolling Stone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Like a Rolling Stone»
«Like a Rolling Stone» սինգլի շապիկը (Բոբ Դիլան, 1965)
Բոբ Դիլանի սինգլը
Թողարկվածհուլիսի 20, 1965
Ֆորմատ7" սինգլ
Ձայնագրվածհունիսի 15, 1965
Ժանրֆոլկ ռոք
ԵրգահանԲոբ Դիլան[1]
Տևողություն06:09
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերԹոմ Ուիլսոն
Հորիզոնականները չարթերում
  • 2 (UK)
  • 2 (USA)
Բոբ Դիլանի սինգլների ժամանակագրություն
«Maggie's Farm»
(1965)
«Like a Rolling Stone»
(1965)
«Positively 4th Street»»
(1965)

«Like a Rolling Stone», Բոբ Դիլանի երգը իր «Highway 61 Revisited» ալբոմից։ «Rolling Stone» ամսագրի 500 լավագույն երգերի ցանկում գրավել է առաջին հորիզոնականը։

Առաջին անգամ, որպես սինգլ թողարկվել է 1965 թվականի հուլիսի 20-ին։ Երգը շուրջ 3 ամիս գլխավորել է ամերիկյան չարթերը։ «Like a Rolling Stone» երգի առաջին կենդանի կատարումը եղել է Նյուպորտի ֆոլկ փառատոնի ժամանակ։

Երաժշտագետները "Like a Rolling Stone"-ը բնորոշել են որպես հեղափոխիչ ստեղծագործություն՝ առաջին հերթին նկատի առնելով դրանում երաժշտական տարրերի համակցվածությունը, Դիլանի ձայնի աշխույժ, հեգնական հնչողությունը... Այս երգը նշանավորել է Դիլանի՝ ֆոլկ երգչից ռոք աստղի իմիջային փոփոխության ավարտը և համարվում է առավել ազդեցիկ ստեղծագործություններից մեկը հետպատերազմյան փոփ երաժշտությունում: Պատահական չէ, որ այն կատարվել է բազմաթիվ անվանի արտիստների կողմից, որոնց թվում են the Jimi Hendrix Experience-ը, the Rolling Stones-ը[2], the Wailers-ը, Cat Power-ը, Titus Andronicus-ը, Green Day-ը... 2014 թվականին կայացած աճուրդում երգի տեքստի դիլանյան ձեռագիրը վաճառվել է ռեկորդային՝ $2 միլիոն ամերիկյան դոլարով[3]:

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ ISWC-Net
  2. ↑ Rolling Stone singing Like a Rolling Stone (անգլերեն), Արխիվացված օրիգինալից 2021-09-10-ին, Վերցված է 2021-09-10-ին
  3. ↑ Blistein, Jon (2014 թ․ հունիսի 24). «Bob Dylan's 'Like a Rolling Stone' Lyrics Sell for $2 Million; Four-sheet draft includes scratched-out ideas, rhymes and doodles». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]