Lello գրախանութ
| Lello գրախանութ | |
|---|---|
| Երկիր | Պորտուգալիա |
| Հիմնադրման թվական | 1869 թվական |
| Շինարարության վերջ | 1906 թվական |
| Կոորդինատներ: 41°8′49″ հս․ լ. 8°36′53″ ամ. ե. / 41.14694° հս․. լ. 8.61472° ավ. ե. | |
Livraria Lello, Lello & Irmão հրատարակչության գրախանութը Պորտուում։ Տեղակայված է նեոմանուելինո ոճի օրիգինալ շենքում։ Պորտուգալիայի՝ ներկայում գործող ամենահին գրախանութներից մեկն է, որն իր ոչ սովորական ինտերիերի համար տարբեր հրատարակությունների կողմից (մասնավորապես՝ The Guardian, Süddeutsche Zeitung և Lonely Planet) բազմիցս ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների ցանկերում[1][2][3]։
Ժողովրդականություն է վայելում Հարրի Փոթերին նվիրված գրքերի երկրպագուների շրջանում, քանի որ բազմիցս այնտեղ է այցելել Ջոան Ռոուլինգը Պորտուում որպես անգլերենի ուսուցիչ աշխատելու շրջանում, ինչպես նաև գրախանութը հավանաբար ծառայել է որպես նախատիպ կախարդական գրքերի «Ֆլորիշ և Բլոտս» գրախանութի համար[4][5]։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրախանութը հիմնադրվել է ֆրանսիացի Էռնեստ Շարդրոնի կողմից 1869 թվականին «Livraria Internacional de Ernesto Chardron» անունով և սկաբում տեղակայված է եղել Rua dos Clérigos փողոցում։ 1894 թվականին այն դարձել է Լելլո եղբայրների սեփականությունը, որոնք հարուստ բուրժուաներ էին Սանտա Մարտա դի Պենագիանից, և որոնք ինժեներ Ֆրանսիսկո Խավիեր Էստևեսին պատվիրել են կառուցել նոր շենք Rua das Carmelitas փողոցում, որտեղ Livraria Lello գրախանութը հանդիսավոր բացվել է 1906 թվականի հունվարի 13-ին և գործում է մինչ օրս[6]։
1981 թվականի դեկտեմբերի 14-ին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Livraria Lello գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան (պորտ.՝ Monumento de Interesse Público)[7]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրախանութը կղմինդրյա տանիքով երկհարկանի շենք է։
Ճակատամասը կառուցված է նեոմանուլինոյի ոճով՝ մոդեռնի տարրերով։ Արվեստն ու Գիտությունը մարմնավորող երկու քանդակներն ստեղծվել են պրոֆեսոր Ժոզե Բիլմանի կողմից։ Մուտքի վերևի «Լելլո & Եղբայր» (պորտ.՝ «Lello & Irmão») գրությունն արված է գոթական մեծ տառերով։
Ինտերիերում, որտեղ առկա են արտ-դեկոյի տարրեր, գերիշխում է երկատված սանդուղքը, որը առաջին հարկը միացնում է երկրորդում տեղակայված պատկերասրահի հետ։ Առաստաղի կենտրոնում 8x3,5 մ չափերով ապակենկար է սեփականատերերի միացագրով ու նրանց կարգախոսով՝ «Պատիվն աշխատանքում է» (լատ.՝ «Decus in Labore»)։ Առաստաղի դեկորատիվ տարրերն արվել են ներկած սվաղով, որով ձևացվել է փորագրազարդ փայտ։
Շենքում դեռևս պահպանվում են այն ռելսերն ու փայտե սայլակը, որոնք երբևէ օգտագործվել են գրքերը դարակների միջև տեղափոխելու համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Top shelves»։ The Guardian։ 11.01.2008
- ↑ «Die schönsten Buchhandlungen Europas – Wo Bücher knurren»։ Süddeutsche Zeitung։ 19.08.2010
- ↑ «The world's greatest bookshops»։ Lonely Planet։ 16.06.2012
- ↑ Did J.K. Rowling Write Harry Potter in Porto? — portugalist.com
- ↑ On the Harry Potter trail in Portugal -- Rowling's inspiration — Agence France-Presse (29.07.2016)
- ↑ Sereno, Isabel (1995), SIPA, ed։ (portuguese), Livraria Lello & Irmão (IPA.00003972/PT011312150119), SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico, http://www.monumentos.pt/Site/APP_PagesUser/SIPA.aspx?id=3972
- ↑ Livraria Lello e Irmão — Direção-Geral do Património Cultural