Journal of Historical Review

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Journal of Historical Review
անգլ.՝ The Journal of Historical Review[1]
Տեսակպատմության ամսագիր
ՀապավումJ.Hist.Rev.
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1980
ՀիմնադիրWillis Carto?
ՀրատարակիչՊատմության վերանայման ինստիտուտ
Երկիր ԱՄՆ
ISSN0195-6752
OCLC8361912
Կայքihr.org/journal/jhrarticles.shtml(անգլ.)

Պատմության վերանայման ամսագիր (անգլ.՝ Journal of Historical Review), չգրախոսվող պատմական ամսագիր[2][3]։ Հիմնադրվել է նեոնացիստ Ուիլլիս Կարտոյի կողմից[4]։

Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկան հիմնականում վերաբերում է Գերմանիայի պատմությանը նացիոնալ-սոցիալիստական, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի ժամանակաշրջանում, թեև հոդվածների մի մասը նվիրված է պատմության ավելի վաղ շրջաններին։ Հիմնական թեման Հոլոքոստի ժխտումն է[5][6]։

Պատմության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրն սկսել է լույս տեսնել 1980 թվականի գարնանը որպես եռամսյա հրատարակություն։ Հրատարակվել է 1980 թվականից մինչև 1986 թվականը, տպագրությունը դադարեցվել է 1987 թվականին, ապա շարունակվել մինչև 2002 թվականը։ Լույս է տեսել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տորանս քաղաքում Պատմության վերանայման ինստիտուտի կողմից[7]։ 2002 թվականից ինստիտուտն իր նյութերը տարածում է իր պաշտոնական կայքի ու էլեկտրոնային փոստի միջոցով։ Ամսագրի հրատարակումը ներկայում դադարեցված է։ Սակայն նախկինում տպագրված համարները շարունակում են տարածվել ու վաճառվել ամսագրի հետ կապված Noontide Press հրատարակչության կողմից[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրը քննադատողները, այդ թվում Անտիդիֆամացիոն լիգան, Հոլոքոստի ու եղեռնի ուսումնասիրման դանիական կենտրոնը, Ազգային անվտանգության գործակալության պատմաբան Ռոբերտ Հանյոկը[9][10] ամսագրին մեղադրել են կեղծ գիտականության մեջ[11]։ Երբ Նոամ Չոմսկին պաշտպանել է Ռոբեր Ֆորիսոնին, ով հոդվածներ էր գրում Պատմության վերանայման անսագրի համար, դա հանգեցրել է վեճերի, թեև Չոմսկին պնդել է, որ ինքը պաշտպանում է Ֆորիսոնի խոսքի ազատության իրավունքը, այլ ոչ թե նրա հոդվածներում պարունակվող ինչ-որ կոնկրետ պահանջներ։

Ամերիկյան պատմաբանների կազմակերպության (անգլ.՝ Organization of American Historians) հանձնաժողովի կողմից քննվել է ամսագրի բովանդակությունը և եզրակացվել, այն «ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտականության դիմակահանդես»[12]։ Չնայած ամսագիրը բնորոշվում է որպես պատմական գիտական հրատարակություն, Ամերիկյան պատմաբանների կազմակերպությունը հրաժարվել է այն ներառել մատենագրական ժողովածուներում, որովհետև Հոլոքոստի ժխտումը գիտական աշխարհում համարվում է լուսանցանշումային տեսություն և քաղաքական պրոպագանդա[13][14]։

Պատմաբան Ջոնաթան Պետրոպուլոսը The History Teacher գիտական ամսագրում տպագրված իր հոդվածում Journal of Historical Review-ն գնահատել է որպես ռասիստական ու հակասեմական[14]. «[ամսագիրը] զարմացնում է ռասիզմով ու հակասեմականությամբ. «Ամերիկյան չկայացած ռասայական քաղաքականության» մասին հոդվածներն ու հակաիսրայելական նյութերն ուղեկցվում են գազային խցիկների մասին նյութերով... Նրանք ակնհայտորեն գործ չունեն, նրանք շարունակողն են ռևիզիոնիստական ավանդույթների և պիտի հիշատակվեն որպես «Հոլոքոստը ժխտողներ»: Ամսագրին նման գնահատական է տվել նաև ամերիկյան Southern Poverty Law Center իրավապաշտպանական կազմակերպությունը[7]։

Ռուս պատմաբաններ Իգոր Ռիժկովն ու Մարիա Բորոդինան նշում են, որ Պատմության վերանայման ինստիտուտի կողմից «Պատմության վերանայման ամսագրի» հրատարակումը «թույլ է տվել ոչ միայն համախմբել ժխտողներին մեկ շարժման մեջ, այլև նրանց գործունեությանը տալ կեղծ գիտականության ձև»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0195-6752
  2. Кэрролл Р. Т. «Отрицание холокоста». Энциклопедия заблуждений. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  3. 3,0 3,1 Рыжов, Бородина, 2015, էջ 98
  4. «Holocaust Deniers Crack-Up». The Nizkor Project (անգլերեն). 1994 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  5. Blee, 2003, էջ 92: «In recent years, Holocaust denial has become a propaganda mainstay of organized racism. It is promulgated by racist groups and by organizations like the Institute for Historical Review (IHR), which publishes the scientific-looking Journal of Historical Review
  6. Morris, 2006, էջ 238 note 1: «The pseudo-scholarly guise of Holocaust deniers is epitomised by the Institute for Historical Review — established in the United States in the late 1970s — and its journal, the Journal of Historical Review, which have provided the core of the more contemporary Holocaust denial movement (Stern 1995).»
  7. 7,0 7,1 «Institute for Historical Review» (անգլերեն). Southern Poverty Law Center. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  8. «Journal of Historical Review». Journal of Historical Review. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  9. Hanyok, 2005
  10. «Eavesdropping on Hell». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2005 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Berlet, Lyons, 2000, էջ 189
  12. «Extremism in America». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  13. Полян П. М. Отрицание и геополитика Холокоста // А. Р. Кох, П. М. Полян. Отрицание отрицания, или Битва под Аушвицем : Сборник. — М.: Три квадрата, 2008. — С. 35. — ISBN 5-94607-105-X, ISBN 978-5-94607-105-5, ISBN 978-5-94607-105-X (ошибоч.).
  14. 14,0 14,1 Petropoulos, 1995, "The History Teacher, Vol 28, No.4", p. 526

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]