I’ll Follow the Sun
«I’ll Follow the Sun» | ||||
---|---|---|---|---|
The Beatlesի երգը «Beatles for Sale» ալբոմից | ||||
Թողարկված | 1964 թվականի դեկտեմբերի 4 | |||
Ձայնագրված | 1964 թվականի հոկտեմբերի 18 | |||
Ժանր | Ֆոլկ ռոք, քանթրի | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 1:46 | |||
Լեյբլ | EMI, Parlophone, Capitol | |||
Հեղինակ | Լենոն–ՄաքՔարթնի | |||
Կոմպոզիտոր | Ջոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարթին | |||
'Beatles for Sale' ալբոմի երգացանկ | ||||
|
«I’ll Follow the Sun» (հայերեն՝ Ես կգնամ արևի հետևից)՝ «The Beatles» խմբի երգը, որը պաշտոնապես թողարկվել է 1964 թվականին Beatles for Sale և Beatles '65 ալբոմներում (հետագայում՝ նաև Beatles for Sale (No. 2)–ում)։ Երգը, որը իրենից ներկայացնում է մաժորային, բայց փոքր-ինչ մելանխոլիկ բալլադ, գրել և կատարել է Փոլ ՄաքՔարթնին[1]։
Երգի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը Լենոնին և ՄաքՔարթնիին վերագրվող ամենավաղ կոմպոզիցիաներից մեկն է[2], որը գրվել է 1959 թվականին ՄաքՔարթնիի կողմից։ Պահպանվել է երգի բավականին կոպիտ ձայնագրությունը[3], որն արվել է ՄաքՔարթնիի տանը 1960 թվականի ապրիլին (ՄաքՔարթնին, Լենոնը և Հարիսոնը նվագել են ակուստիկ կիթառները, իսկ բաս կիթառի հատվածը կատարել է Ստյուարտ Սաթքլիֆը)։
Խմբի կողմից երգը բավականին հազվադեպ էր կատարվում կենդանի ձայնով, սակայն 1964 թվականի վերջին, երբ երաժիշտները ջանասիրաբար նյութ էն փնտրում, որպեսզի լրացնեն Beatles for Sale ալբոմը, որոշվեց «վերակենդանացնել» այդ կոմպոզիցիան[2]։
Երգի ձայնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ձայնագրվել է 1964 թվականի հոկտեմբերի 18-ին «Էբբի Ռոուդ» ստուդիայում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 8 դուբլ[2]։ Ձայնագրության ընթացքում մասնակիցները բազմիցս ծիծաղել են, միակ ամբողջական դուբլը հենց վերջին՝ ութերորդ դուբլն էր[4]։ Բավականին անսովոր հարվածային հնչյուններն իրականում Ռինգո Սթարն է հարվածում ծնկներին։ Նման էֆեկտ առաջարկել է Փոլ ՄաքՔարթնին[4]։
Ձայնագրությանը մասնակցել են՝[5]
- Փոլ ՄաքՔարթնի՝ հիմնական վոկալ, բաս կիթառ, ակուստիկ կիթառ
- Ջոն Լենոն՝ ռիթմ կիթառ
- Ջորջ Հարիսոն՝ սոլո–կիթառ
- Ռինգո Սթար՝ հնչյուններ
Քավեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկացի քանթրի կատարող Դևիդ Բոլը ձայնագրել է երգի իր տարբերակը Come Together: America Salutes The Beatles տրիբյուտ-ալբոմի համար (1995)։
- Փոլ ՄաքՔարթնին այդ երգը բազմիցս կատարել է իր համերգների ժամանակ[6]։
- Ամերիկացի նկարիչ Գլեն Ֆիլիպսը ձայնագրել է երգի իր տարբերակը` «Պատկերացրու» ֆիլմի սաունդթրեքի համար` Էդի Մերֆիի մասնակցությամբ (2009)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sheff, 2000, էջ 174
- ↑ 2,0 2,1 2,2 «Библия The Beatles: «I'll Follow the Sun»» (անգլերեն). The Beatles Bible. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Аудиоверсия песни от 1960 года (Ստուգված է 24 հունվարի 2012)
- ↑ 4,0 4,1 Robert Fontenot. «I'll Follow the Sun — The history of this classic Beatles song» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- ↑ MacDonald, 2005, էջ 138
- ↑ См., например, видео живого исполнения песни на концерте в Киеве 14 июня 2008 года. (Ստուգված է 24 հունվարի 2012)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- MacDonald, Ian. Переворот в мозгах: записи The Beatles и шестидесятые = Revolution in the Head: The Beatles’ Records and the Sixties. — 2nd ed. — London: Pimlico, 2005. — 554 с. — ISBN 1-844-13828-3
- Sheff, David. Всё, что мы говорим: Последнее большое интервью с Джоном Ленноном и Йоко Оно = All We Are Saying: The Last Major Interview with John Lennon and Yoko Ono. — New York: St. Martin’s Press, 2000. — P. 229. — ISBN 0-312-25464-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Библия The Beatles: «I'll Follow the Sun»» (անգլերեն). The Beatles Bible. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- «Текст песни «I'll Follow the Sun»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- Alan W. Pollack. «Заметки о песне «I'll Follow the Sun»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- Robert Fontenot. «I'll Follow the Sun — The history of this classic Beatles song» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- Dave Rybaczewski. ««I'll Follow the Sun» — History» (անգլերեն). beatlesebooks.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
- Երգի ստուդիական տարբերակի տեսանյութը (Ստուգված է 24 հունվարի 2012)