I Don’t Believe You (երգ, Փինք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Don’t Believe You»
«I Don’t Believe You» սինգլի շապիկը (Փինք, 2009)
Փինքի սինգլը
«Funhouse» ալբոմից
Թողարկված2009 թվականի հոկտեմբերի 5
Ֆորմատթվային դիստրիբուցիա, CD
Ձայնագրված2008
Ժանրսոֆթ ռոք
Տևողություն4:36 (ալբոմային տարբերակ)
3:50 (ռադիոթողարկում)
ԼեյբլLaFace Records
ՊրոդյուսերՄաքս Մարտին
Փինքի սինգլների ժամանակագրություն
«Funhouse»
(2009)
«I Don’t Believe You»
(2009)
«Glitter in the Air»
(2010)

«I Don’t Believe You» (հայերեն՝ Ես քեզ չեմ հավատում), ամերիկացի երգչուհի Փինքի երգը։ Այն «Funhouse» հինգերորդ ալբոմի հինգերորդ միջազգային սինգլն է[1]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական առումով երգը փոփ-բալլադ է, միջին տեմպով, երկմասային տակտային չափով, տոնայնությունը լյա բեմոլ մաժորն է[2]։ Փինքն իր կայքում բացատրել է, որ քնարական երգը հաշտության համար աղաչանքի մասին է. այն իր սիրած երգն է «Funhouse»-ից, քանի որ այն անկեղծ է։ Միևնույն է, թե խոր շունչ քաշել և ասել. «Ահա՜ և ես, ընդունիր ինձ, ռիսկի դիմիր»[3]։ Նա շարունակել է բացատրել.

Առաջինը, որ իմ գլխում անցնում է «I Don’t Believe You» երգի մասին, այն է, որ ես կանգնած եմ ձայնագրման տաղավարում, լսելով... նույնիսկ սարքով լսելով այս երգը՝ արցունքները հոսում են իմ դեմքին, ճիշտ այնպես, ինչպես «դժոխքը, ճի՞շտ է»։ Դա իմ խոցելի, թույլ կողմն է, որը ես հաճախ չեմ բացում։ Եվ այո, այս երգը [կարոտ է առաջացնում]։ Եվ ես սիրել եմ նրան, սիրել եմ նրան։ Ես պարզապես սիրել եմ նրան, նա շատ մոտ և հոգեհարազատ էր ինձ[3]։
- Փինք

Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Slant Magazine»-ից Ջոնաթան Քիֆը բարձր է գնահատել երգը, նրա նոսրացած կիթառային երաժշտական թեման և ասել, որ «բացառիկ վոկալը պարունակում է խոցելիություն և կշտամբանք»[4], միևնույն ժամանակ Նյու Յորք Թայմսի լրահաղորդ Ջոն Քերմենիկը հայտնել է. «I Don’t Believe You»-ն հնչում է որպես դասական սոուլ- բալլադ, մինչդեռ Փինքը սիրելիին խնդրում է փոխել իր որոշումը և հեռանալ[5]»: Մյուս կողմից «Rolling Stone» ամսագրից Քրիստիան Հոդը բացասական գնահատական է տվել՝ հայտնելով, որ երգն «ինքնագոհ բալլադ է, որը երգչուհուն ստիպում է հնչեցնել «բարձր ձայնով այլ շլյագեր», և այն, որ երգչուհին այլ երգերում ավելի շատ է անհատականություն ցույց տվել[6]։

Համերգային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 16-ին «Jimmy Kimmel Live»-ում Փինքը կատարել է «I Don’t Believe You» և «Funhouse» երգերը[7]։ Նա նաև այս երգը կատարել է 2010 թվականի փետրվարի 5-ին «The Oprah Winfrey Show»-ում[8]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«I Don’t Believe You» երգի տեսահոլովակի ռեժիսորը Սոֆի Մյուլլերն է։ Այն նկարահանվել է 2009 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսում[9]։ Տեսահոլովակը դուրս է եկել 2009 թվականի հոկտեմբերին[10][11][12]։ Այն նկարահանվել է սև ու սպիտակ, որտեղ Փինքը հագել է 2006 թվականին տեղի ունեցած Քերի Հարթի հետ իրական հարսանիքի ժամանակ կրած սպիտակ հարսանեկան զգեստը. զգեստը զարդարված էր ադամանդով, քանի որ ապարդյուն փնտրում էր իր սիրելիին։ Որոշ տեսարաններում զգեստով պառկած է, անվաչմուշկներով սահում է եկեղեցու շուրջը (The Los Angeles Theater)` երգելով հարսանեկան դատարկ ճաշարանում, լաց է լինում հարսանեկան դատարկ ալբոմի վրա և երգում հայելու առջև։

Ստեղծագործությունների ցանկ և ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5"SCD
  1. «I Don’t Believe You»
  2. «I Don’t Believe You» [Live In Australia]
  3. «I Don’t Believe You» [Aleko’s Remix]
  4. «I Don’t Believe You» [Bimbo Jones Remix]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«I Don’t Believe You»-ն Մեծ Բրիտանիայի հիթշքերթային ամենավատ դիրքեր ունեցողղ սինգլն է Փինքի համար, որը չի հասել թոփ-40-ի Մեծ Բրիտանիայում ֆիզիկական թողարկման չլինելու և գովազդի պակասի պատճառով։

Միացյալ Նահանգներում երգը թվային ձևաչափով վաճառվել է ավելի քան 115 604 անգամ։ Ավստրալիայում երգը ռադիոյի ամենաշատ ավելացված երգն էր թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[13]։

Հիթ-շքերթ (2009-2010) Բարձրագույն
դիրք
Australian Singles Chart[14] 23
Austrian Singles Chart[15] 15
Canadian Hot 100[16] 66
Danish Singles Chart[17] 36
Dutch Singles Charts 23
European Hot 100[18] 50
German Singles Chart[19] 17
Portuguese Airplay Chart[20] 1
Swedish Singles Chart[21] 11
Swiss Singles Chart[22] 33
UK Singles Chart[23] 62
Lebanon Entertainment chart[24] 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «I Don't Believe You». Sanity.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Pink - I Don't Believe You Sheet Music». Music Notes. Alfred Music Publishing. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 «I Don't Believe You by Pink». Songfacts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Keefe, Jonathan (26 октября 2008). «Pink: Funhouse Review». Slant Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Caramanica, Jon (2008 թ․ հոկտեմբերի 26). «New CDs». New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Hoard, Christian (2009 թ․ հոկտեմբերի 30). «Funhouse: Pink: Review: Rolling Stone». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «Pink Performs 'Funhouse' & 'I Don't Believe You' | popdirt.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  8. Oprah.com - Live your best Life - @OWNTV Արխիվացված 2010-02-08 Wayback Machine
  9. «Pink In A Wedding Dress! Check Out Pics From Her New Music Video». RadarOnline.com. 23 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Pink: "I Don't Believe You" Music Video : Pop Music Scene - Covering all aspects of popular music». Pop Music Scene. 15 октября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Posted 10/26/09. «I Don't Believe You | P!nk | Music Video». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «Pink 'I Don't Believe You' Video». popdirt.com. 26 октября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «Chart News». Aumreport.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Australia's Official Music Charts». ARIA Charts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. Austria Top 40 — Singles Top 75 30.07.2010 — austriancharts.at
  16. «P!nk Music News & Info | Billboard.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  17. «danishcharts.com — P!nk — I Don't Believe You». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  18. «European Hot 100». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  19. aCharts
  20. Nielsen Music Control Արխիվացված 2005-10-25 Wayback Machine
  21. Swedish Singles Chart
  22. lescharts.com — P!nk — Funhouse
  23. UK Singles Chart
  24. The Search Engine that Does at InfoWeb.net