Hotaru CMS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hotaru CMS
Տեսակբովանդակության կառավարման համակարգ
Նախագծումը՝Նիկ Ռեմսի
Առկա էանգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, բուլղարերեն, չինարեն և գերմաներեն
Վերջին կայուն տարբերակ1.4.2, նոյեմբերի 18, 2010
Զարգացման կարգավիճակակտիվ
ԱրտոնագիրGNU GPL
Կայքhotarucms.org

Hotaru CMS, բովանդակության կառավարման համակարգ։ Ստեղծվել է 2009 թ․-ի հունիսի 18-ին Նիկ Ռեմսիի կողմից։ Այս համակարգի միջոցով կարելի է ստեղծել գրեթե ցանկացած տեսակի վեբ կայք։ Hotaru CMS-ը շատ հարմար է սոցիալական նորությունների կայք ստեղծելու համար։ Այդպիսի կայքերի վառ օրինակներ են digg.com-ն ու wpscoop.com-ն։ Hotaru CMS-ը նման է ՎորդՊրեսին, բայց կան մի շարք նկատելի տարբերություններ։ Օրինակ, Hotaru CMS-ն ունի գործածող համակարգ (user system) և գրառումներ տեղադրելու հնարավորություն։

Hotaru CMS-ն առաջարկում է ձևավորման 4 հիմնական բաղադրիչներ՝ հիմնական թեմաները, ադմինիստրատիվ թեմաները, հավելումները և լեզուների փաթեթները։ Թեմաները բավականին հեշտ են ձևափոխվում։ Պլագինները օգտագործում են ձևանմուշներ։ Լեզուների փաթեթները ուղղակի չմշակված տեքստի հավաքածուներ են, որոնք օգտագործվում են Hotaru CMS-ում։ Դրանք կարելի է փոփոխել, ինչպես նաև դրանց հիման վրա թարգմանել համակարգը տարբեր լեզուներով։

Օգտագործողները կարող են մեկնաբանել և քվեարկել լավագույն գրառումների համար։ Գրառումներն, կախված փայների քանակից, կարող են լինել 3 տեսակի՝ թարմ գրառումներ, սպասված գրառումներ և լավագույն գրառումներ։ Hotaru CMS-ում ձայները թույլ են տալիս տարանջատել վատ գրառումները լավերից։ Օգտագործողները կարող են վատ գրառում հանդիպելու դեպքում քվեարկել դեմ, որից հետո նրան հնարավորություն է տրվում նշել դեմ քվեարկելու պատճառը։ Չափից շատ դեմ ձայներ հավաքած գրառումները հեռացվում են բազայից։

Hotaru CMS-ը ազատ ծարգիր է, տարածվում է GPL արտոնագրի ներքո, գրված է PHP ծրագրավորման լեզվով լեզվով։ Որպես տվյալների բազա օգտագործում են MySQL-ը և ezSQL-ը։

Hotaru CMS բովանդակության կառավարման համակարգի առանձնահատկություններն են՝

  • CAPTCHA -ի առկայություն
  • արգելափակում IP –ի միջոցով
  • արգելափակում էլեկտրոնային հասցեի միջոցով
  • արգելափակում մուտքանվան միջոցով
  • ծանուցում էլեկտրոնային հասցեին նոր գրանցվածների մասին և հնարավորություն հաստատել կամ մերժել նրանց մուտքը
  • ժամանակավորապես կամ ամբողջովին հեռացնել գօտագործողին
  • հնարավորություն հավանությւոն տալ օգտագործողների պոստերին կամ մեկնաբանություններին
  • արգելափակել պոստերը վերաահաստատվելուց
  • արգելափակել պոստերը URL –ի կամ դոմենի միջոցով
  • սահմանափակում դնել օրական պոստերի հաստատման և մեկնաբանությունների վրա
  • սահմանափակել պոստերում և մեկնաբանություններում URL –ների քանակը
  • թաքցնել կամ հեռացնել պոստեր և մեկնաբանություններ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]