Happy Family (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Happy Family»
սինգլը
Թողարկված1970
ՀեղինակՓիթեր Սինֆիլդ

Happy Family («Երջանիկ ընտանիք»), բրիտանական «King Crimson» խմբի երգը «Lizard» ալբոմից, որը թողարկվել է 1970 թվականին։ Տեքստը գրել Է Փիթեր Սինֆիլդը, իսկ երաժշտությունը՝ Ռոբերտ Ֆրիփը։ Երգը լի է մռայլ հեգնանքով և նվիրված է «The Beatles» խմբի լուծարմանը[1][2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Beatles»-ը տեքստում ներկայացված է աստվածաշնչյան անուններով[2]։ Փոլ Մաքքարթնի՝ Հուդա (Հուդաս), Ռինգո Սթար՝ Ռուֆուս (Rufus), Ջորջ Հարիսոն՝ Սիլաս (Silias), Ջոն Լենոն՝ Իոնա (Jonah)։ Սինֆիլդը Մաքքարթնիի համար ընտրել է Հուդա անունը, քանի որ նա գրել է «Hey Jude»-ը։ Սինֆիլդի տեքստը լի է ակնարկներով և հղումներով, որոնք հասկանալի են միայն նրանց համար, որոնք լավ գիտեն The Beatles-ի պատմությունը։ «Մի ձեռքի բամբակ» (one hand clap)՝ արտահայտություն հին զեն-բուդդայական կրոնից է, որը նշանակում է լռություն կամ, Ջոն Լենոնի խոսքերով, որոնք արտասանվել են «The Beatles»-ի վերջին հրապարակային ելույթի ժամանակ «Apple» ստուդիայի տանիքին՝ «լսումների ավարտին»[3]։ «Ash and Sack» (Մոխիր և Պարկ)՝ հնարավոր է հղում «sackcloth and ashes» դարձվածաբանական միավորին[4] (գլխին մոխիր շաղ տալ)։ «Rufus, Silas, Jonah too sang: we ' ll blow our own canoes» (Ռուֆուսը, Սիլասն և Հովնանն երգում էին. մենք պայթեցնելու ենք մեր սեփական մակույկները)․ նույնիսկ պաշտոնական լուծարումից առաջ խմբի անդամներից յուրաքանչյուրը զբաղվում էր մենակատարի գործունեությամբ։ «Silver Rolls from golden rock, shaken by a knock, knock, knock» («Արծաթը գլորվում է ոսկե քարից, ցնցվում է թակոցից, թակոցից, թակոցից»)․ Ռոլս Ռոյսը հարստության և հաջողության խորհրդանիշն է[3]։ Թերևս տողը հուշում է Փոլ Մաքքարթնիի մահվան լեգենդի մասին։ «Grip-Pipe-Thynne» Բիթլզի սիրված «The Goon Show» ռադիոհաղորդման կերպարն է, որը հեռարձակվել է «ВВС Radio»-ով 1950-ական թվականներին։ «Uncle Rufus grew his nose, threw away his circus clothes» (Քեռի Ռուֆուսը աճեցրել է քիթը, դեն նետել կրկեսի իր հագուստը)․ Ռինգո Սթարը որոշ ժամանակ նկարահանվել է ֆիլմերում և զբաղվել գովազդով։ «Cousin Silas grew a beard, drew another flask of weird» (Զարմիկ Սիլասը մորուք աճեցրեց, հանեց տարօրինակ մեկ այլ շիշ)․ Ջորջը մորուք է աճեցրել և հետաքրքրվել է հնդկական երաժշտությամբ, կրոնով և փիլիսոփայությամբ[3]։ «Nasty Jonah grew a wife» (Զզվելի Ջոնը կին է ձեռք բերել)․ ակնարկ Լենոնի կնոջը՝ Յոկո Օնոյին[3], որի հետ նա ստեղծել է «Plastic Ono Band» խումբը։ «If we lose the barbers win» (Եթե մենք պարտվենք, վարսահարդարները կհաղթեն)․ հենց «The Beatles»-ն է ներկայացրել երկար մազերի նորաձևությունը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի ներածությունը հիշեցնում է Բիթլսի «While My Guitar Gently Weeps» երգը, որին հաջորդում է ծիծաղն ու խոսակցությունը, իսկ «հեյ-յո» արտահայտությանը հաջորդում է առաջին քառատողը[5]։ Երգում համընկնում են բաս կիթառի չհամընկնող պարտիաները[2]։ Գորդոն Հասկելի վոկալը աղավաղվել է ստուդիական էֆեկտների օգնությամբ[6]։ Երգը առանձնանում է սուր, ընդհատվող ստեղնաշարային պարտիաներով, որոնք լրացվում են Ֆրիփի կիթառային պարտիաներով։ Միջին մասը դիտավորյալ ստեղծված է դիսոնանսային և ազատ[7]։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված երաժիշտներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Проскуряков Д.Л.. Музыкальная бритва Оккама: A Young Person`s Guide to the Music of X Xth Century (записки вавилонского библиотекаря)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Happy Family - Факты о песне. King Crimson». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Владимир Кальницкий. Русифицированный King Crimson. — СПб.: Издательский дом «Кристалл», ООО «Фоно», 2000. — ISBN 5-306-00043-6 — 320 стр.
  4. «sackcloth and ashes — Idioms by The Free Dictionary». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  5. «King Crimson - Lizard - King Crimson | Винил». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  6. «King Crimson». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  7. The Billboard Guide to Progressive Music at Google Books