Սիլաս (մարգարե)
Սիլաս կամ Սիլվանուս (հին հունարեն՝ Σίλας / Σιλουανός; մ.թ. 1-ին դար), վաղ քրիստոնեական համայնքի առաջատար անդամ, ուղեկցել է Պողոս առաքյալին առաջին և երկրորդ քարոզչական ճանապարհորդությունների ժամանակ [1]։
Անուն և ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլասը, ավանդաբար ենթադրվում է, որ չորս գրություններում հիշատակված Սիլվանոսն է։ Որոշ թարգմանություններում, այդ թվում՝ նաև Նոր միջազգային գրություններում նրան անվանել են՝ «Սիլաս»։ Պողոսը, Սիլասը և Տիմոթեոսը հիշատակված են՝ որպես Թեսաղոնիկեցիներին ուղղված երկու նամակների համահեղինակներ։ Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում նշվում է, որ Սիլասը Պողոսի և Տիմոթեոսի հետ քարոզել է Կորնթոսի [Ն 1] եկեղեցում, և Սիլվանուսի միջոցով Պետրոսի գրած առաջին նամակում նա Սիլասին համարել է «հավատարիմ եղբայր»։
Որոշ տարաձայնություններ կան նրա անվան պատշաճ ձևի վերաբերյալ. Առաքյալների Գործերում նա հետևողականորեն կոչվում է «Սիլաս», բայց Սիլվանուս հռոմեական անունը, որը նշանակում է` «անտառից», միշտ օգտագործվում է Պողոսի կողմից և Պետրոսի առաջին նամակում, հնարավոր է, որ «Սիլվանուս»-ը բնօրինակ «Սիլաս»-ի հռոմեականացված տարբերակն է, կամ որ «Սիլասը» «Սիլվանուս»-ի հունական մականունն է։ Այսպիսով, Սիլասը հաճախ նույնացվում է Յոթանասունականների Սիլվանուսի հետ։ Կաթոլիկ աստվածաբան Ջոզեֆ Ֆիցմյերը նշում է, որ Սիլասը արամերեն «Սեյլա»-ի (שְׁאִילָא) հունարեն տարբերակն է, որը եբրայերեն «Սաուլ» (שָׁאוּל) է կոչվում, որը հաստատված է Պալմիրյան[Ն 2] արձանագրություններում։
Աստվածաշնչյան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլասը նախ հիշատակվում է Գործք 15:22-ում, որտեղ նրան և Հուդա Բարսաբբասին (ով հաճախ հայտնի է «Հուդա» անունով) ընտրել են եկեղեցու երեցները, որպեսզի Պողոսի և Բառնաբայի հետ Անտիոք վերադառնան՝ Երուսաղեմի խորհրդի հետևից։ Սիլասն և Հուդան եղբայրույթան մեջ հիշատակվում են որպես առաջնորդող եղբայրներ, մարգարեներ և խրախուսող խոսնակներ։ Սիլասը ընտրվեց Պողոսի կողմից նրան ուղեկցելու իր երկրորդ առաքելության համար այն բանից հետո, երբ Պողոսը և Բառնաբան բաժանվեցին՝ Մարկոսի մասնակցության շուրջ ծագած վիճաբանությունից հետո։ Երկրորդ առաքելության ընթացքում նա և Պողոսը բանտարկվեցին կարճ ժամանակով՝ Ֆիլիպինում[Ն 3], որտեղ տեղի ունեցած երկրաշարժը «կոտրեց նրանց շղթաները և բացեց բանտի դուռը»։ Ահա թե ինչու արվեստի մեջ երբեմն Սիլասը պատկերված է կոտրված շղթաներով։ Գործք 17–18–ի համաձայն՝ Սիլասը և Տիմոթեոսը Պողոսի հետ ճանապարհորդել են Ֆիլիպինից Սալոնիկ[Ն 4], որտեղ նրանց թշնամաբար են վերաբերվել հրեաների ավանդական որոշ ժողովարանների ժամանակ։ Ոտնձգություններով հետևել են եռյակին մինչև Բերա [Ն 5]՝ սպառնալով Պողոսի անվտանգությանը, և Պողոսին ստիպել առանձնանալ Սիլասից և Տիմոթեոսից։ Պողոսը ճանապարհվել է Աթենք, իսկ Սիլասն և Տիմոթեոսը հետագայում միացել են նրան Կորնթոսում։ Գործք 18:6-7-ի համաձայն՝ այս իրադարձությունները թվագրվում են մոտավորապես մ.թ.50-ական թվականները՝ Պողոսը հրեական թշնամանքի հետևանքով դադարում է հաճախել Կորնթոսում գտնվող ժողովարան, որից հետո Սիլասը «Գործեր» պատմվածքում չի հիշատակվում։
Պատկառանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սիլասի անունը հիշատակվում է Ամերիկայի Ավետարանական Լյութերական եկեղեցու Սրբերի օրացույցում, տոնվում է Եպիսկոպոսաց եկեղեցում (Միացյալ Նահանգներ) հունվարի 26-ին՝ Տիմոթեոսի և Տիտոսի հետ, իսկ հուլիսի 13-ին՝ առանձին, Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից և փետրվարի 10-ին՝ Լութերիական Եկեղեցի-Միսուրիի Սինոդի կողմից[Ն 6]: Սուրբ Սիլասի համար հուլիսի 30-ին հարգանքի տուրք է մատուցվում Արևելյան Ուղղափառ եկեղեցում՝ Սիլվանոս առաքյալի, Կրեսենցի, Եպենետոսի և Անդրոնիկոսի հետ միասին, և հունվարի 4-ին հարգանքի տուրք է մատուցվում բոլոր առաքյալներին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պողոս Առաքյալ[2]
- Ագաբուս[3]
- Բառնաբաս[4]
- Մանահեն[5]
- Սիլվանուսի ուսմունքը[6], ապոկրիֆային տեքստ է Նաղ Համադի գրադարանում[7], որը վերագրվում է Սիլվանոս/Սիլասին [8].
- Սուրբ Սիլաս եկեղեցի[9]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հունաստանի ամենանշանավոր քաղաքն էր
- ↑ Սիրիայի Հոմս նահանգում, ներկայիս՝ հին սեմիտական քաղաք է
- ↑ Հունական խոշոր քաղաք
- ↑ Հունաստանի երկրորդ խոշոր քաղաք, Մակեդոնիայի աշխարհագրական շրջանի մայրաքաղաք
- ↑ Հռոմեական դարաշրջանի քաղաք, որն այժմ հայտնի է Մակեդոնիայում որպես Վերիա, Հյուսիսային Հունաստան
- ↑ (LCMS), Միացյալ Նահանգներում ավանդական, խոստովանական լութերական դավանանք է
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Notes on 1 Peter»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-03-ին։ Վերցված է 2012-05-20
- ↑ [://en.wikipedia.org/wiki/Paul_the_Apostle ://en.wikipedia.org/wiki/Paul_the_Apostle]
- ↑ [://en.wikipedia.org/wiki/ ://en.wikipedia.org/wiki/]
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Silas#See_also
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Manahen
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Teachings_of_Silvanus
- ↑ «Nag Hammadi Library»։ gnosis.org։ Վերցված է 2019-03-25
- ↑ [Silvanus/Silas Սիլվանոս/Սիլաս [http://gnosis.org/naghamm/silvanus.html Silvanus/Silas Սիլվանոս/Սիլաս
- ↑ https://en.wikipedia.org/wiki/St_Silas_Church