Hey Jude

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hey Jude»
«Hey Jude» սինգլի շապիկը (The Beatles, 1968)
The Beatles-ի սինգլը
«Hey Jude» ալբոմից
«Բ» կողմRevolution
ԹողարկվածՕգոստոսի 26, 1968
ՖորմատՁայնապնակ
ՁայնագրվածՀուլիսի 31-օգոստոսի 2, 1968
ԺանրՓոփ ռոք
ԵրգահանԼենոն, ՄաքՔարթնի
Տևողություն7:11
ԼեյբլApple Records
ՊրոդյուսերՋորջ Մարթին
The Beatles-ի սինգլների ժամանակագրություն
«Lady Madonna»
(1968)
«Hey Jude»
(1968)
«Get Back»
(1969)

«Hey Jude», բրիտանական The Beatles խմբի երգը, որը գրվել է Փոլ ՄաքՔարթնիի և Ջոն Լենոնի կողմից։ Քվեարկության արդյունքում երգը ճանաչվել է բրիտանացիների կողից ամենասիրվածը The Beatles-ի երգերից[1]։ Բառերը գրել է ՄաքՔարթնին, մխիթարելու համար Ջոնի Լենոնի որդուն՝ Ջուլիան Լենոնին ծնողների ամուսնալուծության ժամանակ։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլը գրել է այն 1968-ի հունիսին, երբ իր Աստոն Մարտինով գնում էր Ուեյբրիջ, որպեսզի հանդիպի Սինտիա Լենոնին և նրա որդուն։ Ճանապարհին նա սկսում է մտածել իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և այն օրերի մասին, երբ նա Լենոնի հետ նրա տանն էր գրում երգեր։


Իմ տնից իրենց տուն մոտ մեկ ժամվա ճանապարհ էր։ Ես միշտ անջատում էի ռադիոն և վարելու ընթացքում փորձում էի երգ հորինել։ Ու ես սկսեցի երգել «Հեյ, Ջուլ (Ջուլիան), մի անհանգստացիր, վերցրու տխուր երգ և այն ավելի լավը դարձրու»։ Դրանք լավատեսական, հույսով լի խոսքեր էին Ջուլիանի համար. «Այո՛, ընկերս, քո ծնողները բաժանվել են։ Հասկանում եմ, թե ինչ ես դու զգում, բայց ժամանակի հետ ամեն ինչ ավելի հեշտ կդառնա»։

Ի վերջո ես «Ջուլ»-ը փոխարինեցի «Ջուդ»-ով։ «Օկլահոմայի» հերոսներից մեկի անունը Ջուդ էր, և ինձ դուր էր գալիս այդ անունը։

Երբ ես ավարտեցի երգը, երգեցի Ջոնի համար, սակայն կարծում էի, որ նրա վրա դեռ պետք է աշխատել։ Այնտեղ կար այսպիսի տող. «the movement you need is on your shoulder»: Ես նայեցի Ջոնին ու ասացի. «Այս հատվածը ես պատրաստվում եմ ուղղել»։ Ջոնն ասաց. «Ինչու՞»: «shoulders բառը արդեն եղել է տեքստում։ Եվ հետո, հիմար արտահայտություն է, ես կրկնում եմ այն թութակի պես։ Ես կփոխեմ այն»։ Բայց Լենոնը պատասխանում է. «Չփորձվե՛ս։ Դա լավագույն տողն է երգում։ ես հասկանում եմ, թե ինչ ես դու ուզում ասել, և դա հիանալի է»։ Ահա թե ինչով է ինձ դուր գալիս Ջոնը. ամեն անգամ, երբ ես ուզում էի դեն նետել որևէ տող, նա ասում էր, որ հենց դա է ամենալավը։ Ես նայեցի այդ տողերին Ջոնի աչքերով։ Եվ հիմա, երբ կատարում եմ այդ երգը, այդ տողերի ժամանակ հիշում եմ Ջոնին և տխրում եմ։

Երգի ձայնագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

The Beatles-ի անդամները սկսել են աշխատել «Hey Jude»-ի վրա 1968 թվականի հուլիսի 29-ին։ Փոլ ՄաքՔարթնին երգում էր և նվագում դաշնամուր, Ջոն Լենոնը՝ ակուստիկ կիթառ, Ջորջ Հարիսոնը՝ էլեկտրակիթառ, իսկ Ռինգո Սթարը՝ հարվածային գործիքներ։ Նրանք ձայնագրում են վեց դուբլ, որոնք բոլորն էլ ավելի կարճ էին վերջնական տարբերակից։ Այդ վեցից մեկը կարելի է լսել «Anthology 3» ալբոմում։

Հուլիսի 30-ին The Beatles-ը «Թրիդենթ» ստուդիայում չորս դուբլ է ձայնագրում, իսկ հաջորդ օրը ավարտում է ձայնագրությունը։ ՄաքՔարթնին ավելացնում է բաս և վոկալ, The Beatles-ի մյուս անդամները երգում են բեք վոկալ։ Այնուհետև 36 գործիքից բաղկացած նվագախումբը երկար վերջերգ է նվագում։ Դասական երաժիշտներին առաջարկում են կրկնակի վճարել, եթե նրանք ծափ տան և երգեն «նա-նա-նա-նա»։ Բոլորը երջանիկ էին մասնակցություն ունենալու, առավել ևս կրկնակի վճարի համար, սակայն գտնվում է մի դժգոհ անձ, ով լքում է ստուդիան այս խոսքերով. «Ես չեմ պատրաստվում ծափ տալ և երգել ՄաքՔարթնիի այս հիմար երգը։»[2]

Մենք ձայնագրեցինք «Hey Jude»-ը «Trident» ստուդիայում։ Այն երկար երգ էր։ Հաշվի առնելով նրա տևողությունը, ես ասացի. «Չի կարելի ձայնագրել այսքան երկար սինգլ»։ Բայց տղաներն ինչպես միշտ հարձակվեցին վրաս, և Ջոնը հարցրեց. «Ինչու՞»: Ես չգտա արժանի պատասխան և ասացի առաջինը, որ մտքիս եկավ. «Դիսկ ջոկեյները չեն կարող նվագել այս սկավառակը»։ Իսկ Ջոնն ասաց. «Կանեն, քանի որ այն մերն է»։ Եվ նա, իհարկե, միանգամայն ճիշտ էր։

Չնայած այդ ժամանակ The Beatles-ը արդեն դադարել էր համերգային գործունեությունը, և «Hey Jude»-ը երբեք կենդանի չի կատարել, այդ երգի հանդիսավոր ավարտը կատարյալ էր հանրային կատարման համար, և Փոլ ՄաքՔարթնին ավելի ուշ այն դարձնում է իր շոուների հիմնական համարը։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1968-69) Ամենաբարձր դիրք
Ավստրալիա (Kent Music Report)[3] 1
Ավստրալիա (Go-Set National Top 40)[4] 1
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 1
Բելգիա (Ultratop 50) 1
Կանադա (CHUM)[5] 1
Կանադա (RPM) 1
Դանիա[6] 1
Ֆինլանդիա[7] 2
ֆրանսիա (SNEP)[8] 1
Գերմանիա (Media Control Charts) 1
Իռլանդիա (IRMA) 1
Իտալիա (FIMI)[9] 4
Ճապոնիա (Oricon International Chart)[10] 1
Ճապոնիա (Oricon Singles Chart)[10] 5
Նիդեռլանդներ (Dutch Top 40) 1
Նիդեռլանդներ (Single Top 100) 1
Նոր Զելանդիա (RIANZ)[11] 1
Նորվեգիա (VG-lista) 1
Լեհաստան[8] 2
Իսպանիա (AFE)[12] 1
Շվեդիա[13] 1
Շվեյցարիա (Schweizer Hitparade) 1
UK Singles Chart 1
ԱՄՆ (Billboard Hot 100)[14] 1
ԱՄՆ (Cash Box)[15] 1
ԱՄՆ (Record World)[16] 1
Հարավսլավիա (Džuboks)[17] 1

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Британцы выбрали любимую песню The Beatles: Музыка: Культура: Lenta.ru
  2. «I’m not going to clap my hands and sing Paul McCartney’s bloody song!» he said, in spite of the fact that he was getting double rates for his trouble. Цит. по кн.: Martin G., Hornsby J. All you need is ears. New York: St. Martin’s Press, 1979; гл.11.
  3. Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. St Ives, N.S.W.: Australian Chart Book. ISBN 0-646-11917-6.
  4. «9 October 1968». Go-Set. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  5. «CHART NUMBER 606 – Saturday, September 14, 1968». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.. CHUM. Retrieved 31 July 2013.
  6. «Hits of the World». Billboard. Vol. 80, no. 42. 1968 թ․ հոկտեմբերի 19. էջ 77. ISSN 0006-2510.
  7. «Hits of the World». Billboard. Vol. 80, no. 45. 1968 թ․ նոյեմբերի 9. էջ 66. ISSN 0006-2510.
  8. 8,0 8,1 «Hits of the World». Billboard. Vol. 80, no. 49. 1968 թ․ դեկտեմբերի 7. էջ 68. ISSN 0006-2510.
  9. «HitParadeItalia - Top10 del 12 Ottobre 1968» (իտալերեն). Hit Parade Italia. Creative Commons. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  10. 10,0 10,1 Կաղապար:Jp «Japan #1 IMPORT DISKS by Oricon Hot Singles». Hbr3.sakura.ne.jp. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  11. Scapolo, Dean (2007). «Top 50 Singles – October 1968». The Complete New Zealand Music Charts (1st ed.). Wellington: Transpress. ISBN 978-1-877443-00-8.
  12. Salaverri, Fernando (September 2005). Sólo éxitos: año a año, 1959–2002 (իսպաներեն) (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  13. «Hits of the World». Billboard. Vol. 80, no. 44. 1968 թ․ նոյեմբերի 2. էջ 73. ISSN 0006-2510.
  14. «The Beatles – Awards». AllMusic. All Media Network. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  15. «CASH BOX Top 100 Singles – Week ending SEPTEMBER 21, 1968». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.. Cash Box magazine. Retrieved 28 August 2014.
  16. «RECORD WORLD 1968». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.. Record World. Geocities.com. Retrieved 28 August 2014.
  17. «Hits of the World». Billboard. Vol. 80, no. 51. 1968 թ․ դեկտեմբերի 21. էջ 58. ISSN 0006-2510.
  18. Brooks, Xan (27 июля 2012). «London 2012 Olympics opening ceremony – as it happened». The Guardian. Վերցված է 28 июля 2012-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]