Happy Birthday, Mr. President

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Happy Birthday, Mr. President (հայերեն՝ Բարի տարեդարձ, Պարոն Նախագահ), երգ, որը կատարել է դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոն 1962 թվականի մայիսի 19-ին (շաբաթ) Ջոն Քենեդու քառասունամյակի միջոցառմանը։ Մերիլին Մոնրոն այնքան զգացմունքային է կատարել այդ երգը, որ մամուլում միանգամից խոսակցություններ են տարածվել վերջինիս ու նախագահի միջև սիրավեպի մասին[1]։

Ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրոն կատարեց ավանդական «Happy Birthday to You» երգ-շնորհավորանքի տեքստը կրքոտ, ինտիմ ձայնով, միևնույն ժամանակ ավելացնելով «Պարոն Նախագահ» (անգլ.՝ Mr. President) դիմելով Քենեդիին։ Երգում նա օգտագործել է «Thanks for the Memory» դասական երգից մի հատված, դրանում ներառելով նոր բառեր հատուկ Քենեդիի համար.

Շնորհակալություն, պարոն Նախագահ

Այն ամենի համար ինչ դուք արել եք։

Այն մարտերի համար, որոնք դուք հաղթել եք։

Այն, թե ինչպես եք դուք կարգավորում U.S. Steel

Եվ մեր բազմաթիվ խնդիրներ

Մենք շատ շնորհակալ ենք ձեզ դրա համար։

Ավելի ուշ, երբ ներս բերեցին հսկայական տոնական տորթը, Քենեդին դուրս եկավ բեմ և կատակեց Մոնրոյի կողմից կատարված երգի տարբերակով. «Այժմ ես կարող եմ հեռանալ քաղաքականությունից նման հաճելի, առողջությամբ վխտացող „Happy Birthday“ կատարումից հետո», ակնարկելով Մոնրոյի կիպ շրջազգեստին և նրա սեքսուալ կերպարին[2]։

Մենրոյի երգը և ելույթները բազմիցս էին հիշում։ Դա եղավ նրա վերջին խոշոր հանրային ելույթներից մեկը։ Երեք ամիս անց, 1962 թվականի օգոստոսի 5-ին, նրան կհայտնաբերեն մահացած սեփական տանը։ Առաջին տիկին Ժակլին Քենեդին, որը հազվադեպ էր լինում Դեմոկրատական կուսակցության միջոցառումներին, օրն անցկացրեց Loudon Hunt Horse Show իր երեխաների՝ Ջոն Կրտսերի և Քերոլայնի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդիի ծննդյան օրը նշվում էր Մեդիսոն Սքվեր Գարդենում 1962 թվականի մայիսի 19-ին[3]։ Միջոցառմանը ներկա էր 15 000 մարդ, այդ թվում նաև բազմաթիվ հայտնի մարդիկ։ Միջոցառումը անց էր կացվել ինչպես գալա ընթրիք Դեմոկրատական կուսակցության համար միջոցներ հավաքելու համար[4]։

Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստը կարվել էր նրա մաշկի գույնի մարկիզետե կտորից և զարդարված էր 2500 փայլուն ստրազներով[5]։ Զգեստն այնքան կիպ էր, որ Մերիլինին դժվար էր հանել այն, ընդ որում նա ոչ մի բան չէր հագել դրա տակից։ Զգեստի դիզայներն էր Ժան Լուիսը[6]։

Մոնրոյին ներկայացնում էր Փիթեր Լոուֆորդը. Նա որոշեց ձևացնել, որ նա ուշանում է, և ամբողջ երեկո զվարճացնում էր հանդիսատեսին, մինչև վերջինս կհայտնվեր բեմին։ Երբ նա վերջապես հայտնվեց լուսարձակի լույսի տակ, Լոուֆորդը հայտարարեց նրան ինչպես «ուշացած Մերիլին Մոնրո» (նրա վաղաժամ մահվան հետ կապված ինչ-որ չարաբաստիկ զուգադիպություն կա նրանում, որ «late» - ուշացած (անգլ.) նշանակում է նաև «հանգուցյալ»)։ Մոնրոն հանեց կզաքիսից պատրաստված մուշտակը՝ ցուցադրելով շրջազգեստը և հանդիսատեսը բառացիորեն բերանը մնաց բաց։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստը կարվել էր Ժան Լուիս դիզայների կողմից և արժեր 1 440,33 ԱՄՆ դոլարով։ 1999 թվականին Նյու Յորքի աճուրդներից մեկում զգեստը վաճառվել էր $1,26 միլիոն ԱՄՆ դոլարով[5]։ 2016 թվականի նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսի աճուրդում անհայտ անձը ձեռք բերեց զգեստը 4,8 միլիոն ԱՄՆ դոլարով[7]։

Spice Girls կանացի խմբի մասնակից Ջերի Հալլիուելը արքայազն Չարլզի (1998) ծննդյան տարեդարձը նշելու ժամանակ կատարեց երգը, որտեղ «Happy Birthday, Mr. President» ( Բարի տարեդարձ, պարոն Նախագահ) փոխարեն երգեց «Happy Birthday, Your Royal Highness» ( Բարի տարեդարձ, Ձերդ Գերազանցություն)[8][9]։

Մերիլին Մոնրոյի հանրահայտ ելույթը վերախաղացել է ամերիկյան երգչուհի և երաժիշտ Լանա Դել Ռեյը, որը հանդես է եկել վերջինիս կերպարում National Anthem երգի տեսահոլովակում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Happy birthday Mr President, I'm a bit out of breath: Secret behind Marilyn Monroe's most memorable moment». Mail Online. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  2. Marilyn Monroe Forever In Our Hearts (2014 թ․ մայիսի 19). «President Kennedy, JFK Comments on Marilyn Monroe's Happy Birthday». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  3. BALLPARKS.com by Munsey and Suppes. «Madison Square Garden III». hockey.ballparks.com. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  4. Branch, Taylor (2007). Parting the Waters: America in the King Years 1954-63, p. 590
  5. 5,0 5,1 http://faculty.uml.edu/sgallagher/happybday.htm
  6. «Jean Louis – Nude Illusionist | Colette Blog» (անգլերեն). blog.colettehq.com. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  7. «Monroe's dress from JFK birthday sells for $4.8 million at auction». NBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  8. «Cover Story: Nifty at Fifty – Vol. 50 No. 20». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 1998 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  9. Gustavo Pezzini (2008 թ․ փետրվարի 10). «Geri Halliwell - Singing Happy Birthday to Prince Charles». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  10. «Lana Del Rey, 'National Anthem'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.