Google Fonts

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Google Fonts
Изображение логотипа
fonts.google.com(անգլ.)
Տեսակառցանց տվյալների բազա
ՍեփականատերԳուգլ
Բացված2010

Google Fonts (Գուգլ տառատեսակներ, նախկին անվանումը՝ Google Web Fonts), ավելի քան 800 ազատ տարածվող տառատեսակների գրադարան[1], դրանց ցուցադրման առցանց կատալոգ և CSS ու Անդրոիդ[2] միջավայրերում դրանց օգտագործման API[3]։

Ծառայությունը թողարկվել է 2010 թվականին[4], թարմացվել է 2011[5] և 2016[6] թվականներին։

Տառատեսակների մեծ մասը թողարկվում է SIL Open Font License 1.1 արտոնագրով, որոշները՝ Apache արտոնագրով[7], այսինքն նախագծի տառատեսակները հանդիսանում են ազատ ծրագրային ապահովումներ։ Տառատեսակները տարածվում են նաև SkyFonts ընկերության (Monotype), Edge Web Fonts ծառայությունների և Adobe ընկերության (Typekit) կողմից։

Google տառատեսակների կատալոգը նախատեսված է տառատեսակների որոնման և հետազոտման համար։ Ծառայությունը լայնորեն կիրառվում է՝ բավարարելով ավելի քան 17 տրիլիոն հարցումներ։ Առավել տարածված են Open Sans, Roboto, Lato, Slabo 27px, Oswald և Lobster[8] տառատեսակները։

Գրադարանը աջակցում է GitHub պաշտոնական պահոցներ (github.com/google/fonts), որտեղ տառատեսակների ֆայլերը ուղղակիորեն հասանելի են։ Շատ տառատեսակների ընթացիկ ֆայլերը հասանելի են Github-ի git պահոցում (github.com/googlefonts

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The new Google Fonts database is a design geek's paradise»։ The Verge։ Վերցված է 2017-11-25 
  2. «How Oreo is better than Nougat : Downloadable fonts and adaptive icons»։ Android Authority (en-US)։ 2017-08-24։ Վերցված է 2017-11-25 
  3. «Google Fonts Review - What is it?»։ Nukeblogger (en-US)։ 2015-01-26։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-10-ին։ Վերցված է 2017-11-25 
  4. is-born-can-i-get-a-hallelujah/ «Google Fonts is Born - Can I get a Hallelujah!?»։ Sitepoint.com։ 2010-05-20։ Վերցված է 2017-01-03 (չաշխատող հղում)
  5. «Google Fonts Blog: The new Google Web Fonts - Now fully launched»։ Googlewebfonts.blogspot.com։ 2011-07-12։ Վերցված է 2017-01-03 
  6. «Reimagining Google Fonts» (անգլերեն)։ Google Design։ Վերցված է 2017-11-25 
  7. «Google Fonts - Attribution»։ fonts.google.com։ Վերցված է 2017-11-25 
  8. «Google Fonts»։ Google Fonts։ Վերցված է 2017-11-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]