Gojira

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոջիրա
Metal band Gojira live at Tuska (Finland) 2006.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Gojira
Ժանրեր Պրոգրեսիվ մետալ, groove metal, technical death metal, thrash metal[1][2] և Ավանգարդ մետալ[3]
Գործունեություն 1996
Լեյբլ Roadrunner Records, Listenable Records և Prosthetic Records
Կայք gojira-music.com

Գոջիրա (անգլ.՝ Gojira), ֆրանսիական դեթ-մետալ խումբ, ստեղծվել է 1996 թվականին` Ֆրանսիայի Բայոն քաղաքում։ Մինչև 2001 թվականը հայտնի է եղել Godzilla անվամբ։ Խմբի կազմի մեջ են մտնում վոկալիստ և կիթառահար Ջո Դուպլանտյեն, հարվածային գործիքների վրա նվագող Մարիո Դուպլանտյեն, կիթառահար Քրիստիան Անդրեն և բասս-կիթառահար Ժան Միշել Լաբադին։ Խմբի ստեղծման օրից խմբում երբևէ փոփոխություններ չեն եղել։ Խումբն ունի ստուդիայում թողարկված 5 ալբոմ, 2 համերգային ալբոմ, 1 սինգլ, 2 DVD։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները և Terra Incognita (1996 - 2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոջիրան ստեղծվել է 1996 թվականին Բայոնում, Դուպլանտյե եղբայրների կողմից։ Խումբը սկսել է երգեր թողարկել Godzilla անվամբ։ Առաջին դեմոն թողարկել է 1997 թվականին "Possessed " անվանումով։ Համերգային շրջագայությունից հետո, որում մասնակցում էին խմբեր, ինչպիսիք են՝ Cannibal Corpse, Edge of Sanity, Impaled Nazarene և Immortal, 1999 թվականին[4] լիցենզավորման հետ կապված խնդիրներ առաջացան, և խումբը ստիպված էր փոխել անվանումը։ Ընտրությունը կանգ առավ Gojira անվանը[5]։ Նրանց առաջին ալբոմը թողարվեց 2001 թվականին "Terra Incognita" անվանումով։

The Link և From Mars to Sirius (2003−2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ալբոմը՝ The Link-ը թողարկվեց 2003 թվականին(ավելի ուշ 2007 թվականին թողարկվեց ավելի մշակված տարբերակը)[6]։ Առաջին երկու ալբոմների հաջողությունից և հաջողված շրջագայություններից հետո թողարկվեց DVD՝ Բորդո քաղաքի համերգով։ 2004 թվականի մայիսի 19-ին The Link Alive-ը թողարկվեց և վաճառքի հանվեց Ֆրանսիայում։ 2005 թվականին Գոջիրան պայմանագիր է ստերագրում Listenable Records-ի հետ, որպեսզի ունենա հնարավորություն վաճառելու From Mars to Sirius ալբոմը երկրի սահմաններից դուրս։ Այնուհետև խումբը միանում է Trivium-ին Միացյալ Թագավորությունում[7]։ Ավելի ուշ խումբը ելույթ է ունենում Lamb of God, Machine Head խմբերի հետ 2007 թվականին[8]։ Սույն թվականի վերջին Գոջիրան ունեցավ մասնակցություն Radio Rebellion Tour-ում, Behemoth, Job for a Cowboy և Beneath the Massacre խմբերի հետ միասին[9]։

Cavalera Conspiracy և The Way of All Flesh (2008 − ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Դուպլանտյեն հրավիրվեց Cavalera Conspiracy խումբ, որպես բաս - կիթառիստ։ Խմբի ալբոմը `Inflikted-ը թողարկվեց 2008 թվականի մարտին, որին հաջորդեց շրջագայությունը, որը տեւեց մինչև 2008 թվականի կեսերը[10]։

Չորրորդ ալբոմը The Way of All Flesh-ը թողարկվեց 2008 թվականի հոկտեմբերի 13-ին, Listenable Records լեյբլով[11]։

Երաժշտական ոճը և երգերի թեմատիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոջիրայի երաժշտական ոճը իր մեջ ներառում է մի քանի երաժշտական ժանրեր` դեթ -մետալ (տեխնիկական դեթ-մետալ ավելի կոնկրետ), թռեշ-մետալ, պրոգրեսիվ-մետալ և գռուվ-մետալ։ Խմբին հաճախ համեմատում են խմբերի հետ, ինչպիսիք են՝ Meshuggah, Mastodon, Sepultura, Neurosis և Morbid Angel։ Գոջիրայի վրա մեծ ազդեցություն են թողել Death, Morbid Angel, Meshuggah, Metallica, Tool և Neurosis խմբերը[12]։ Գոջիրան նվագում է հեվի - մետալի բարձր տեխնիկական և ռիթմիկ տարբերակը՝ բռեյքդաուններով և start-and-stop րիֆֆերով։

Երգելու եղանակը միջին տեղ է զբաղեցնում հարդկոր-պանկի և դեթ-մետալ գռոուլինգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.spirit-of-metal.com/discographie-groupe-Gojira-type-Albums-l-en.html
  2. http://www.spirit-of-metal.com/groupe-groupe-Gojira-l-en.html
  3. http://www.metalinjection.net/av/gojira-frontmans-appearance-on-a-trepalium-song-is-just-perfect
  4. «Gojira Biography»։ Metal Storm։ Վերցված է 2008-05-04 
  5. «Gojira Biography»։ The Gauntlet։ Վերցված է 2008-05-04 
  6. «GOJIRA And SANCTITY Added To TRIVIUM's European Tour»։ Blabbermouth.net։ Վերցված է 2008-04-05 
  7. «LAMB OF GOD, MACHINE HEAD, TRIVIUM, GOJIRA: North American Tour Dates Announced»։ Blabbermouth.net։ Վերցված է 2008-04-05 
  8. «GOJIRA: New Performance Footage Posted Online»։ Blabbermouth.net։ Վերցված է 2008-04-05 
  9. «Cavalera Conspiracy Biography»։ Roadrunner Records։ Վերցված է 2008-05-04 
  10. «GOJIRA: New Album Title, Release Date Announced»։ Blabbermouth։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-06-06 
  11. «Gojira entry»։ MySpace։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-02-ին։ Վերցված է 2008-03-14։ «Morbid Angel, Metallica, Tool, Meshuggah, Neurosis, Death»