Facepalm (ժեստ)
Facepalm (անգլ.՝ face «դեմք» + palm «ափ» բառերից, անգլերեն արտասանություն [ˈfeɪspɑːm][1]), տարածված առցանց արտահայտություն՝ արտահայտված ֆիզիկական ժեստով։ Արտահայտության առավել հայտնի մեկնաբանություն է «մեկ ձեռքով փակ դեմքը», որը հիասթափության, ամոթի[2], վհատության, զայրույթի կամ շփոթության դրսևորում է։
Համացանցային քննարկումներում եզրույթն օգտագործվում է երկխոսության անհույս լինելու համար, ինչպես նաև ի պատասխան բացահայտ հիմարության կամ կեղծ տեղեկատվության։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիզիկական ժեստեր
- Ձեռքի ափը բարձրացնել դեպի դեմքը։
- Դեմքն իջեցնել դեպի ձեռքի ափը։
- Գրավոր գործածություն
- Հիմնականում ժեստն օգտագործվում է համացանցի տեքստային հաղորդագրություններում, շատ հաճախ գրվում է որպես *facepalm*, /о և -_\ սմայլերի միջոցով կամ պատկերի օգտագործմամբ։ Երբեմն նկարի փոխարեն տրվում է միայն նրա անունը՝ «facepalm.jpg»[3]:
Ժեստն ինքնին օգտագործվում է բավականին երկար ժամանակ տարբեր արտահայտիչ հուզական երանգով՝ մտախոհություն, զարմանք, հիացմունք, դառնություն, ամոթ, շփոթություն, հիասթափություն, բայց համացանցի առաջացմանը զուգահեռ դարձել է տարածված մեմ, որը նշանակում է ծայրահեղ անհարմար դրություն, շփոթություն։ Առցանց օգտագործման վաղ օրինակներից մեկը հղվում է մոդել Ջիմ Հորնի հայտնի լուսանկարներին։
Այդ ժեստի հայտնի կրկնօրինակումներ են եղել «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը» հեռուստասերիալում. առավել հաճախ օգտագործվել է «Deja Q» սերիայում։ Չնայած սխալ կարծիքին՝ կապիտան Ժան Լյուք Պիկարը տվյալ տեսարանում դեմքը չի փակում ձեռքով՝ ի նշան զայրույթի, այլ պարզապես նման կեցվածք է ընդունում՝ մտորումների մեջ ընկնելով, և հակառակը՝ ձեռքը վերցնում է դեմքից, երբ նրան դիմում է զրուցակիցը։ Այս հեռուստասերիալից նմանատիպ այլ կադրեր, որպես կանոն, նույնպես վերցված են համանման տեսարաններից։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմաներեն Fremdschämen բառը, որը նշանակում է ուրիշի պատճառով անհարմարության զգացում, ֆեյսփալմի՝ որպես հույզի որոշակի անալոգն է։ Այն Ավստրիայում ստացել է «Բառ 2010» տիտղոսը[4]։
- Յունիկոդում, սկսած 9.0 տարբերակից, առկա է FACE PALM պայմանանշանը (U+1F926, 🤦):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «facepalm» (անգլերեն)։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-13-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ Ray Vichot, «Doing it for the lulz?»: Online Communities of Practice and Offline Tactical Media, Georgia Institute of Technology, May 2009.
- ↑ «Mo' Urban Dictionary: Ridonkulous Street Slang Defined» By Aaron Peckham
- ↑ H. Ortner. (Un)Stable emotions, MiT7 unstable platforms: the promise and peril of transition, May 13‐15, 2011, Boston.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Facepalm, in: Mo' Urban Dictionary: Ridonkulous Street Slang Defined, Andrews McMeel Publishing, 2007, ISBN 0-7407-6875-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ray Vichot, «Doing it for the lulz?»: Online Communities of Practice and Offline Tactical Media, Georgia Institute of Technology, May 2009.
- Facepalm, Know Your Meme, 30.08.2011.
- Captain Picard’s Facepalm — How Internet Trends Get Started, Yahoo Associated Content: Technology, 24.01.2010.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Facepalm (ժեստ) կատեգորիայում։ |