Eidos Montreal
Eidos Montreal | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | փետրվարի 15, 2007 |
Վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 481 մարդ (2022)[1] |
Մայր ընկերություն | CDE Entertainment?[2] |
Կայք | eidosmontreal.com |
Eidos Montreal, կանադական ստուդիա, որը զբազվում է համակարգչային խաղերի մշակմամբ, համարվում է Embracer Group ընկերության ստուդիաներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդաին հիմնադրվել 2007 թվականին Eidos Interactive ընկերության կողմից[3]։ Հիմնադիր Ստփֆան դ՛Աստի խոսքերով, Eidos Montreal-ը մնացած ստուդիաներից տարբերվում է քիչ աշխատակիցների թվով (մինչև 350 մարդ)[4]։
Ստուդիայի առաջին խաղը՝ Deus Ex: Human Revolution թողարկվեց 2011 թվականին[5]։ 2009 թվականին ստուդաին սկսել աշխատել Thief խաղի չորրորդ մասի վրա[6]։ Խաղը թողարկվեց 2014 թվականի փետրվարին, PlayStation 4, Xbox One, PlayStation 3, XBox 360 և PC համակարգերի համար։
2009 թվականի ապրիլին Eidos Montreal-ը գնվեց ճապոնական խոշոր ընկերություն՝ Square Enix-ի կողմից, և վերակազմավորումից հետո, դարձավ ընկերության եվրոպական մասաճյուղի՝ Square Enix Europe մաս։ Սրա հետ մեկ տեղ, ընկերության մոնրեալական մասաճյուղը շարունակեց պահպանել իր անվանումը և թողարկել խաղեր Eidos բրեդի ներքո։ Ստուդիայում աշխատում էր 350 մարդ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին ընկերությունը ներկայացրեց իր նոր խաղային շարժիչը՝ Dawn Engine, որը համարվում է Glacier Engine 2 շարժիչի փոփոխված տարբերակը։ Dawn Engine թողարկվեցին՝ Deus Ex: Mankind Divided (2016) և Marvel’s Guardians of the Galaxy (2021) խաղերը։ 2022 թվականին ստուդիան հրաժարվեց սեփական շարժիչից, օգտագործելով Unreal Engine 5[7][8]։
Eidos Montreal համագործակցում էր նաև Square Enix այն ստուդիանների հետ։ Այսպիսով, Crystal Dynamics-ի հետ միասին թողարկեց Rise of the Tomb Raider (2015), Shadow of the Tomb Raider (2018) և Marvel’s Avengers (2020) խաղերը։
2022 թվականի մայիսի 2-ին հայտարարվեց, որ Embracer Group ձեռք է բերել 3 ստուդիաներ (Crystal Dynamics, Eidos Montreal և Square Enix Montreal) և որոշ խաղերի իրավունքները։ Սակայն Square Enix դեռ շարունակելու էր հրատարակել իր խաղաշարքերից՝ Just Cause և Life is Strange։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց՝ 300 մլն դոլար[9][10][11]։ Գնման պահին Eidos Montreal-ը աշխատում էր չցուցադրված նախագծի վրա, որ աշխատում էր Unreal Engine 5 շարժիչով[12]։
Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Հարթակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
iOS | And | PS3 | PS4 | PS5 | Win | X360 | XONE | XSX | Switch | ||
2011 | Deus Ex: Human Revolution | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ |
2013 | Tomb Raider (բազմակառավարելի խաղ) | Ոչ | Ոչ | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ |
2014 | Deus Ex: The Fall | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
Thief | Ոչ | Ոչ | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | |
2016 | Deus Ex: Mankind Divided | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Այո | Ոչ | Այո | Ոչ | Ոչ |
2018 | Shadow of the Tomb Raider | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Ոչ |
2020 | Marvel’s Avengers (լրացուցիչ մշակող) | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Ոչ |
2021 | Marvel’s Guardians of the Galaxy | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://embracer.com/wp-content/uploads/2022/05/Embracer_Presentation_Eidos_Crystal_Dynamic_SE_Montreal_2022.05.02.pdf
- ↑ https://embracer.com/releases/embracer-group-completes-acquisition-of-crystal-dynamics-eidos-montreal-square-enix-montreal-amongst-other-assets/
- ↑ French Michael (2007-11-26)։ «Eidos Montreal officially opens»։ Develop (անգլերեն)։ NewBay Media։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-24-ին։ Վերցված է 2019-10-25
- ↑ Jason Dobson (2007-02-19)։ «Q&A: Stephane D'Astous On Eidos Montreal's Next-Gen Plans»։ Gamasutra (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-25-ին։ Վերցված է 2019-10-25
- ↑ «Q&A: Stephane D'Astous, Eidos Montreal»։ Develop (անգլերեն)։ NewBay Media։ 2007-11-30։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-24-ին։ Վերցված է 2019-10-25
- ↑ Brian Crescente (2009-05-11)։ «Thief 4: It's Official»։ Kotaku (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2019-10-25
- ↑ (անգլերեն) Embracer Group enters into an agreement to acquire Eidos, Crystal Dynamics, and Square Enix Montréal, https://www.youtube.com/watch?v=1TiG0Adh-fM, վերցված է 2022-05-18
- ↑ Palumbo Alessio (2022-05-02)։ «Eidos Montréal Has Adopted Unreal Engine 5 Over In-House Tools»։ Wccftech (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2 May 2022-ին։ Վերցված է 2022-05-18
- ↑ Александр Аммосов (2022-05-02)։ «Сделка на 300 млн долларов: Embracer покупает права на Tomb Raider и Deus Ex»։ Игромания (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-02-ին։ Վերցված է 2022-05-02
- ↑ ThereAreFourNaan (2022-05-02)։ «Embracer Group enters into an agreement to acquire Eidos, Crystal Dynamics, and Square Enix Montréal»։ resetera.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-02-ին։ Վերցված է 2022-05-02
- ↑ «EMBRACER GROUP ENTERS INTO AN AGREEMENT TO ACQUIRE EIDOS, CRYSTAL DYNAMICS, AND SQUARE ENIX MONTRÉAL AMONGST OTHER ASSETS»։ embracer.com (անգլերեն)։ 2022-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-02-ին։ Վերցված է 2022-05-02
- ↑ Strickland Derek (2022-05-02)։ «Eidos Montreal has multiple games in development using Unreal Engine 5»։ TweakTown (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2 May 2022-ին։ Վերցված է 2022-05-27