eMedia.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
EMedia.am
Изображение логотипа
Տեսակկայք
Շտաբ կայանԵրևան, Հայաստան
Լեզուհայերեն
ՀեղինակՍեդրակ Մկրտչյան
Բացված2011
Ընթացիկ կարգավիճակչգործող

eMedia.am, լրատվական, էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է 2011 թվականին բլոգեր, ֆոտոլրագրող, դիզայներ Սեդրակ Մկրտչյանի կողմից[1]։ Lրատվականը տեղեկություններ էր հաղորդում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սփյուռքի հասարակական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։ Այժմ չի գործում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը սկսել է գործել 2011 թվականի ապրիլ ամսից։ Սկզբնական շրջանում լրատվականն ուներ հստակ ուղղվածություն դեպի սոցիալական ցանցերն ու բլոգոլորտը։ Լրահոսում բավականին լայն տեղ էին հատկացվում հայտնի բլոգերների գրառումներին ու Ֆեյսբուք, ինչպես նաև twitter-յան հրապարակումներին։ 2012 թվականին կայքը կրեց փոփոխություններ, մասնավորապես ամբողջությամբ նորացվեց նրա առաջին՝ մեկնարկային էջը։ Դրա հետ միաժամանակ սկսեց գործել ռուսերեն տարբերակը։

Նույն տարվա վերջում արդեն կայքը կրկին՝ երրորդ անգամ փոխեց մեկնարկային էջն ու արտաքին տեսքը։ 2012-ի ամռանը լրատվականը որոշակիորեն փոխեց լուրերի մատուցման քաղաքականությունն, ավելի մեծ ուշադրություն դարձնելով հեղինակային նյութերին ու ավելի հազվադեպ տեղադրելով առանձին բլոգային և սոցցանցային գրառումներ, թեև մինչև 2013 թվականը կայքում շարունակում են գործել առանձին բաժիններ՝ բլոգերից և սոցցանցերից։

  • 2012 թվականի գարնանից կայքը տեղադրում է հեղինակային ֆոտոշարքեր։
  • հայկական առցանց լրատվական դաշտում առաջիններից մեկը սկսեց արտադրել և ներկայացնել սեփական ինֆոգրաֆիկաներ։ Առաջին ինֆոգրաֆիկան հրապարակվել է 2012 թվականի մայիս-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ[2]։
  • 2012 թվականի ձմռանից դադարեց գործել կայքի ռուսերեն տարբերակն ու այն ամբողջությամբ անցավ միայն հայերենին։

2014 թ. փետրվար ամսվա դրությամբ կայքն ուներ օրական մոտ 13 000 այցելո[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Սեդլրատու ՍՊԸ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  2. http://www.emedia.am/hy/1336383866/ Արխիվացված 2013-06-17 Wayback Machine ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ինչպես բաշխվեցին ձայները
  3. «EMedia.am կայքի ինֆոն». Wolfram Alpha. Վերցված է 18.02.2014-ին.