Dukascopy Bank
Dukascopy Bank | |
|---|---|
| Տեսակ | Բաժնետիրական ընկերություն |
| Հիմնադրված է | 2004 |
| Հիմնադիր | Andre Duka, Veronika Duka |
| Վայր | Ժնև, Շվեյցարիա |
| Երկիր | |
| Գլխավոր անձինք | Andre Duka (Co-chairman of the executive committee, co-CEO & CTO)
Veronika Duka (Co-chairman of the executive committee, co-CEO & Chief administrative officer) Irina Kupriyanova Vedeneeva (Chief financial officer) Andrei Bagautdinov (Chief integration officer) Wajih Rais (Chief risk officer) |
| Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ, բանկ և ֆինանսական ինստիտուտ |
| Ծառայություններ | Currency trading, online trading, banking |
| Աշխատողների թիվ | 300+ |
| Դուստր ընկերություններ | Dukascopy Europe IBS AS, Dukascopy Japan, SIA Dukascopy Payments |
| Սեփականատեր | Andre Duka, Veronika Duka |
| Կայք | dukascopy.com |
Dukascopy Bank, շվեյցարական առցանց բանկ, որը տրամադրում է առցանց և բջջային առևտրի, բանկային և ֆինանսական ծառայություններ: Գլխամասային գրասենյակը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա), այն ունի նաև գրասենյակներ Ռիգայում Տոկիոյում և Մոսկվայում։ Ունի ավելի քան 300 աշխատակիցներ:
Dukascopy Bank-ը տրամադրում է առցանց և շարժական առևտրի ծառայություններ, ներառյալ արտարժույթը, CFD-ները բաժնետոմսերի, մետաղների, ապրանքների, ինդեքսների, կրիպտոարժույթների և երկուական օպցիոնների համար: Dukascopy Bank-ն առաջարկում է նաև ընթացիկ հաշիվների, էլեկտրոնային բանկինգի և կրեդիտ քարտի ծառայություններ[2]:
Կանոնակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Dukascopy Bank-ը կարգավորվում է Շվեյցարիայի ֆինանսական շուկայի վերահսկողության մարմնի (FINMA) կողմից և՛ որպես բանկ, և՛ որպես արժեթղթերի դիլեր[3]: Այն ունի երեք դուստր ընկերություններ՝ Dukascopy Europe IBS AS՝ արտոնագրված բրոքերային ընկերություն, որը հիմնված է Ռիգայում[4], Dukascopy Japan՝ Type-1 լիցենզավորված բրոքեր, որը գտնվում է Տոկիոյում[5] և SIA Dukascopy Payments՝ եվրոպական արտոնագրված վճարում և էլ. դրամական ընկերություն, որը հիմնադրվել է Ռիգայում[6]:
Dukascopy Bank-ը Շվեյցարիայի բանկիրների ասոցիացիայի անդամ է 2012 թվականից[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Անդրե Դուկան իր գործընկեր Վերոնիկա Դուկայի հետ ստեղծել է շվեյցարական Dukascopy բրոքերային ընկերությունը։ 2006 թվականին Dukascopy-ն գործարկել է իր ECN-ը՝ SWFX Swiss Forex Marketplace-ը[9]:
2014 թվականի օգոստոսին Ցյուրիխ կանտոնի շրջանային դատարանը հաստատել է երեք ներդրումային մենեջերների դատավճիռը, ովքեր մեղավոր էին ճանաչվել 2012 թվականին՝ Dukascopy-ի հարթակի միջոցով հաճախորդների միջոցները յուրացնելու համար։ Թեև Dukascopy-ի դեմ քրեական մեղադրանք չի առաջադրվել, բանկին հանձնարարվել է 775,000 ֆրանկ անօրինական շահույթից հանել[10][11]:
2015 թվականի հունվարին Dukascopy Bank SA-ն ձեռք է բերել Alpari Japan KK, Tokyo (Alpari Group-ի դուստր ձեռնարկություն) 100%-ը[12]: Միևնույն ժամանակ, Dukascopy-ն այլ բրոքերների հետ միասին քարոզչություն էր իրականացնում շվեյցարական ներդրումային շուկայի ապակարգավորման համար[13][14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global LEI index
- ↑ Zaki, Myret. «L'avenir est dans la finance mobile». Bilan (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2024-04-11-ին.
- ↑ «Approved Institutes People and products». FINMA. Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Dukascopy Europe IBS AS». FSMA (ֆրանսերեն). Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Financial Instruments Business Operators» (PDF). Financial Services Agency. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Dukascopy Payments SIA». thebanks.eu. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Member institutions». SwissBanking. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «New membership with the Swiss Bankers Association». www.dukascopy.com. 2012-11-23. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «"Wir haben den Swiss Dream realisiert"» (գերմաներեն). www.finews.ch. 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ Schmuck, Pascal (2014-09-04). «L'étau se resserre sur les rétrocommissions». Tribune de Genève (ֆրանսերեն). Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ Flubacher, Rita (2014-09-03). «Handeln bis zum Exzess». Tages-Anzeiger (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2016-08-25-ին. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «Dukascopy Forex Broker, Dukascopy Review, Dukascopy Information». EarnForex (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ Farine, Mathilde (2015-01-13). «La banque en ligne genevoise Dukascopy s'attaque à la réglementation suisse «désuète»». Le Temps (ֆրանսերեն). Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ Zaki, Myret (2015-01-13). «Le trading en ligne désavantagé en Suisse». Bilan (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2024-04-12-ին.