Doodle Jump

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Doodle Jump
Изображение логотипа
ՄշակողLima Sky?
ՀրատարակիչLima Sky?
ԴիստրիբյուտորApp Store և Google Play
Սերիայի մասDoodle Jump?
Թողարկման թվականապրիլի 6, 2009
ՊլատֆորմներWindows Phone, Անդրոիդ, iOS, iPadOS, BlackBerry 10, Սիմբիան, J2ME, Xbox 360, Nintendo DS, Nintendo 3DS, արկադային խաղ և Series 30+?
Ժանրպլատֆորմեր
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
ESRBբոլորի համար
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար և թաչսքրին
🌐limasky.com
 Doodle Jump Վիքիպահեստում

Doodle Jump, պլատֆորմեր ժանրի համակարգչային խաղը, որ մշակվել և հրապարակվել է խորվաթական «Lima Sky» ընկերության կողմից։ Խաղը հասանելի է Windows Phone, iPhone OS, BlackBerry, Android, Java Mobile (J2ME), Nokia Symbian և Xbox 360 պլատֆորմների համար[1]։ Խաղը iPhone-ի համար թողարկվել է 2009 թվականի մարտի 15-ին, Android և Blackberry-ի համար 2010 թվականի մարտի 2-ին, Symbian-ի համար 2010 թվականի մայիսի 1-ին, իսկ Windows Phone 7-ի համար 2011 թվականի հունիսի 1-ին[2]։ Ինչպես նաև 2013 թվականի օգոստոսի 21-ին թողարկվել է խաղի տարբերակը՝ նախատեսված Windows Phone 8-ի համար[3][4]։ Ներկա պահին խաղը հասանելի է 9 պլատֆորմների համար։

Doodle Jump խաղը հայտնի էր իր վաճառքի արդյունքերով, թողարկումից հետո խաղը չորս ամիս շարունակ ներբեռնվում էր օրական ավելի քան 25000 անգամ ։ 2011 թվականի դեկտեմբերի տվյալներով, խաղը վաճառվել էր ավելի քան 10 միլլիոն անգամ iTunes և Google Play-ի միջոցով, իսկ ընդհանուր ներբեռնումների քանակը հասել էր 15 միլլիոն օրինակի[5][6]։ Հետագայում մշակվել էր նաև խաղի՝ խաղային սարքերի համար նախատեսված տարբերակը[7]։ Խորվաթ Իգոր և Մարկո Պուշենյակները համարվում են խաղի հեղինակները[8][9]։ 2016 թվականի հուլիսին «Lima Sky» ընկերությունը հայտարարել է «Skillz» ընկերության հետ համագործակցության մասին, որի նպատական էր մշակել Doodle Jump խաղի մրցույթային տարբերակը[10]։

2020 թվականի դեկտեմբերի 20-ին թողարկվել է Doodle Jump 2 խաղը App Store-ում[11]։

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Doodle Jump խաղի նպատակը «Դուդլեր» անունով չորքոտանի արարածին օգնելն է, որպեսզի կարողանա տեղաշարժվել, որքան հնարավոր է բարձր՝ առանց ընկնելու։ Էկրանի աջ կողմի սահմանը հատելիս կերպարը տեղափոխվում և դուրս գալիս է ձախ մասից։ Կերպարին ղեկավարելու համար խաղացողները թեքում են սարքը աջ կամ ձախ։

Խաղի ընթացքում խաղացողները կարող են ստանալ տարատեսակ օգնող օբյեկներ այդ թվում՝ պտուտակներով գլխարկ, ռեակտիվ հրթիռներ, զսպողակներ, բատուտներ և անխոցելիության վահան։ Խաղում կան որոշ չբացահայտված թռչող օբյեկտներ և հրեշներ, որոնց Դուդլերը պետք է չդիպչի։ Նշանառությունը խաղում կառավարվում է հպումների միջով, ինչպես նաև կա կրակելու ավտոմատացված համակարգ։ Կախված խաղի ռեժիմից փամփուշտերը կարող են թռչել՝ դուրս գալով տեսանելիության սահմանից, կամ ձգողականության ուժի շնորհիվ ընկնել ցած։

Խաղը չունի սահմանված վերջնակետ, սակայն խաղը ավարտվում է այն ժամանակ, երբ խաղացողը ընկնում է ներքև կամ դիպչում է հրեշներին։

Խաղացողները կարող են ընտրել խաղում առկա թեմատիկաներից որևիցէ մեկը (Original, Christmas, Halloween, Rainforest, Space, Soccer World Cup, Underwater, Easter, Ice Blizzard, Retro Arcade, Ninja կամ Pirate)։ Կախված թեմատիկայից փոփոխվում է ետին պլանը և Դուդլերի տեսքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Doodle Jump is coming to Kinect». 2011 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  2. Acevedo, Paul (2011 թ․ հունիսի 1). «Doodle Jump has landed on the Marketplace». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
  3. Edmonds, Rich (2013 թ․ օգոստոսի 21). «Doodle Jump hops back onto Windows Phone 8, but drops Xbox Live support». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
  4. Pradeep (2013 թ․ օգոստոսի 21). «Doodle Jump Now Available For Windows Phone 8 Devices». MSPoweruser. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. «Doodle Jump Sales Hit 10 Million, Heads To Xbox 360». thesixthaxis.com. 2011 թ․ մարտի 16.
  6. Hillier, Brenna (2011 թ․ մարտի 16). «Doodle Jump hits 10 million sales, propelled onto XBLA». VG247.com. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  7. «Doodle Jump Arcade». icegame.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  8. Kafla, Peter (2010 թ․ ապրիլի 5). «Meet the App Store Millionaires: The Brothers Behind Doodle Jump». allthingsd.com. AllThingsD. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  9. «14. Igor Pusenjak». 2010 թ․ մայիսի 22.
  10. Kolodny, Lora. «Casual games go pro as Doodle Jump announces plans for an e-sports league with Skillz». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  11. Nelson, Jared (2020 թ․ դեկտեմբերի 21). «'Doodle Jump 2' is the New Sequel to the All-Time App Store Classic 'Doodle Jump', Available Now for Free». TouchArcade (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.