Devil’s food cake

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Devil’s food cake
Devil’s food cake-ի բաղադրիչները
Ենթատեսակշերտավոր տորթ, շոկոլադե տորթ և կարագով տորթ
Առաջացման երկիր ԱՄՆ
ՀեղինակՍառա Ռոռեռ
Ստեղծման տարեթիվ1902
Հիմնականալյուր
Բաղադրատոմս
կերակրի սոդա, հավկիթ, կակաո, ջնարակ, սերուցք, ալյուր, կարագ, շոկոլադ
 Devil's food cakes Վիքիպահեստում

Devil’s[1] food cake, հայտնի ամերիկյան շոկոլադե տորթ[2]։ Ինչ-որ չափ այն համարվում է ամերիկյան Հրեշտակի քացր տորթի ճիշտ հակառակը։

Տորթը հայտնի է նաև կարմիր թավշյա տորթ, red devil’s cake, Waldorf Astoria cake, demon cake, devil’s delight cake, satan cake, mahogany cake, oxblood cake և $100 cake անվանումներով[2]։

Ի տարբերություն շոկոլադե այլ տորթերի, պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել մեծ քանակով կերակրի սոդա (ինչը բարձրացնում է այն) և կակաոյի համադրությամբ ստեղծում է կարմիր ծառի խորը գույն և մի քանի հավկիթ։ Բաղադրության մեջ մտնում են նաև կարագ, ալյուր, երբեմն նաև սերուցք կամ մածուն[3]։ Պատրաստման տարբերվող եղանակից է նաև շոկոլադի հալեցման և կաթի օգտագործման մեթոդից հրաժարվելը, որին փոխարինում է շոկոլադե ջնարակը և տաք ջուրը։ Այս բաղադրատոմսը հայտնվել է 1902 թվականին Սառա Ռոռեռի «Mrs. Rorer’s New Cook Book» գրքում։ 1913 թվականից այս բաղադրադրատոմսը տպագրվում էր Ամերիկայի մի շարք խոհարարական գրքերում[4][5]։

1940-ական թվականներին քաղաքային լեգենդ էր ստեղծվել այն մասին, թե տեղի ռեստորններից մեկի այցելուն, պատվիրելով այս տորթը, հարյուր դոլարի հաշիվ էր ստացել։ Այս ամենից հետո տորթը մեծ ճանաչում ստացավ և տարածվեց։ Այստեղից էլ եկավ թխվածքի ևս մեկ անուն՝ $100 cake[4]։

1950 թվականին ստացած մեկ այլ հայտնի՝Waldorf Astoria cake անվանումը, առաջացավ այն տարբերակից, որ տորթը համարվում է Նյու Յորքյան «Waldorf Astoria» ռեստորանի սեփական արտադրանքը։ Չնայած հիմնավորումների բացակայությանը, ռեստորանը համառորեն պնդում է իր տեսանկյունը[4]։

Տորթի գույնը ապահովելու նպատակով օգտագործվում էր ամառանտ տեսակի գունանյութ՝ E123, մինչև 1970 թվականը, որից հետո սանիտարական ստուգումներ անցկացնելուց հետո, դրա մեջ հայտնաբերվեցին քաղցկեղածին նյութեր և տորթի պահանջարկը կտրուկ նվազեց[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С XVIII века слово devil (deviled, devilish) в кулинарии обозначает острую или пикантную еду с большим количеством пряностей. См. History of Devil’s Food Cake(անգլ.)
  2. 2,0 2,1 Suzanne Scott — (in webarchive now) (2003). «It's All Mixed Up! The History and True Facts About Baking Devil's Food Cake» (անգլերեն). New Jersey Baker’s Board of Trade. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  3. Samuel A. Matz Bakery Technology and Engineering. — Springer, 1991. — P. 344—345. — 853 p. — ISBN 9780442308551 (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Linda Stradley (2004). «History of Devil's Food Cake» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  5. Judith Fertig All-American desserts. — Harvard Common Press, 2003. — P. 144. — 512 p. — ISBN 9781558321915 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադե կեքս Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Devil’s food cake» հոդվածին։