Jump to content

Dab (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dab

Dab (դեբ), պարային շարժում, որի ընթացքում պարողը միաժամանակ թեքում է գլուխը արմունկի ուղղությամբ և բարձրացնում ձեռքերը, ինչը նման է "փռշտոցի շարժմանը"[1]։

Dab-ը սկիզբ է առել Ատլանտայում, սակայն պարի առաջացման վայրի մասին կան տարբեր կարծիքներ[2]։ Հաճախ պարի ստեղծողներ համարվում են հիփ-հոփ դերակատարներն և այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Migos-ը, Rich The Kid-ը, Peewee Longway-ը և Skippa Da Flippa-ն։

Ամերիկացի ռեփեր Bow Wow-ն, փորձելով բացատրել Dab պարի ծագումը, ասել է, որ "Դեբեռների կանեփային համայնքը" առաջացել է 2012 թվականից շատ ավելի վաղ։ Սակայն այլ դերակատարների կողմը պահողները իր հետ չէին համաձայնվում[3]։

Տեղ ունի նաև այն ենթադրությունը, ըստ որի՝ պարը ծագել է կոկաինի սիրահարների պատճառով, ովքեր կլանում են այն տվյալ կերպով։ Սակայն, չկա ոչ մի ապացույց, որ այդ ենթադրությունը ճիշտ է։ Քեմ Նյուտոնը՝ Պանտերա Կարոլինայից ԱՖԼ-ի խաղացողը, շատ հայտնի է այդ պարի կատարմամբ՝ գոլի կատարումից հետո։ Նաև ֆուտբոլիստ Պոլ Պոգբան` լինելով դեռ "Յուվենտուսի" խաղացող (տվյալ պահին նա խաղում է "Մանչեսթեր Յունայթեդում"), նշում էր իր գոլերը` այդ շարժման միջոցով[4]։

Հանրաճանաչությունը ԱՄՆ-ից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Dab-ը ԱՄՆ-ում ստացավ համաժողովրդական տարածում, իսկ XXL ամսագիրը 2015 թվականի օգոստոսին հայտնեց, որ այն ինչը սկսվել էր որպես մարզային էքսպրոմտի ոճ, շատ կարճ ժամանակամիջոցում դառնրձել է խիստ հայտնի ակումբներում և փողոցներում։ Այդ երևույթը ունի Dabbin անվանումը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fumadoh, Ziwe (2015 թ․ նոյեմբերի 20). «Your guide to dabbing, a 'new' dance craze that already peaked». Daily Dot. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  2. Fumadoh, Ziwe (2015 թ․ նոյեմբերի 20). «Your guide to dabbing, a 'new' dance craze that already peaked». Daily Dot. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին. «There's a great deal of controversy surrounding the pioneers of the dabbing dance, with the majority of credit going to the members of Quality Control label (including Migos, OG Maco, and Peewee Longway). Migos has gotten the bulk of credit for the trend since releasing the song ' Dab' on Sept. 3, 2015.»(չաշխատող հղում)
  3. «Bow Wow Explaining the true meaning of the dab dance». Vibe Magazine.
  4. Ducey, Kenny. «A history of Cam Newton and the 'Dab'». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  5. Madden, Sidney (2015 թ․ օգոստոսի 5). «Atlanta's Dabbin' Dance Craze Is Taking Over Scial Media». XXL Magazine. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dab (պար)» հոդվածին։