Cocomelon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Cocomelon, ամերիկյան մանկական զարգացնող ալիք ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ Նախկինում հայտնի է եղել նաև որպես ThatsMEonTV (2006-2013) և ABCkidTV (2013-2018)։ ՅուԹյուբում ամենատարածված մանկական ալիքն է, 2021 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ունի 117 միլիոն բաժանորդ։ Ստեղծվել է 2016 թվականին[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ալիքն անցել է 100 միլիոն բաժանորդների նշագիծը։

Կոնտենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cocomelon-ի տեսանյութերը ներառում են անիմացված երեխաներին, մեծահասակներին և կենդանիներին, որոնք ապրում են մեկ աշխարհում և համագործակցում են միմյանց հետ առօրյա կյանքում։ Յուրաքանչյուր տեսանյութի տեքստ ապահովված է ենթագրով։ 2020 թվականին Treasure StudioCocomelon-ի կոնտենտը ավելացրել է Նեթֆլիքսում։ Ընկերությունը նաև թողարկում է երաժշտություն սթրիմինգային ծառայություններում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

ThatsMEonTV[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 1-ին ՅուԹյուբում ստեղծվել է Cocomelon կայքը՝ հանդիսատեսին անվճար կրթություն տալու համար։ Այն ժամանակ հայտնի էր որպես ThatsMEonTV, առաջին իսկ օրը ալիքը այբուբենի երկու երաժշտական տարբերակ է վերբեռնել ՅուԹյուբ։ 9 ամիս անց ալիքը ներբեռնել է իր երրորդ տեսահոլովակը, որը կոչվել է «Learning ABC Alphabet – Letter "K" — Kangaroo Game»։ Ալիքի տեսահոլովակների մեծ մասում ուսուցանում է այբուբենը, դրանց տևողությունը սովորաբար կազմում է մեկից երկու րոպե։

ABCkidTV[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ABCkidTV-ի դարաշրջանը ներկայացրել է նոր ներածություն և պատկերանիշ։ Պատկերանիշում պատկերված էր հեռուստացույց՝ վերին ձախ անկյունում զատիկ։ Ալիքը սկսել է հին տեսահոլովակների վերափոխումը, որին հաջորդել է այբուբենի տեսանյութերից անցումը մանկապարտեզի ոտանավորների և ավելի երկար տեսանյութերի։ Մի քանի տարի անց հեռուստաալիքում հայտնվել է եռաչափ անիմացիա, և դրանց առաջին եռաչափ կերպարն օգտագործվել է Twinkle Twinkle Little Star-ում 2016 թվականի ապրիլի 8-ին։ Տեսանյութում ցուցադրվել է եռաչափ թռչող աստղ, որը տանում էր երկչափ կերպարներին երկնքով։ 2016-ի վերջին 3D անիմացիայի տեսանյութերի ներբեռնումն ավելի հաճախակի և երկարատև է դարձել, իսկ որոշ տեսանյութերում օգտագործվել է շարժումը բռնելու տեխնոլոգիան։ Շարժապատկերները և երաժշտության կատարումը շարունակել է արդիականանալ և ձևավորվել է կերպարների մշտական կազմ, այդ թվում՝ J. J., TomTom, YoYo և շատ ուրիշներ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ամռանը ընկերությունը կրկին վերանվանվել է Cocomelon՝ ներկայացնելով նար նախանվագ և ավարտ իր բոլոր տեսահոլովակների համար։ Նրանք նաև ավելացրել են ձմերուկի ժամանակակից լոգոն, որը ոճավորված էր որպես ավանդական հեռուստատեսային տուփ՝ պահպանելով զատիկին որպես բացման և փակման հաջորդականությունների մաս։

2020 թվականի վերջին Cocomelon-ը ավելացրել է իսպաներենով և պորտուգալերենով կոնտենտ[3][4]։

Սեփականատերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Cocomelon–ի վեբ կայքում գրված է, որ նրանք ունեն 20 աշխատակից[5]։ Երբ The Wall Street Journal-ը փորձել է պարզել, թե ով է ստեղծում Cocomelon-ի տեսանյութերը, նրանք չեն կարողացել կապ հաստատել Treasure Studio-ի հետ, ում պատկանում է ալիքը[6]։ Wired ամսագիրը Իրվայնում նկատել է մի զույգի, որը, կարծես, որոշ կապեր է ունեցել Treasure Studio-ի հետ, սակայն այդպես էլ չի կարողացել պարզել, որ նրանք ալիքի սեփականատերերն են[7]։ Bloomberg BusinessweekԿալիֆոռնիայի Օրինջ շրջանի զույգին ճանաչել է որպես Treasure Studio-ի և Cocomelon-ի սեփականատերեր 2020 թվականի փետրվարին[8]։ 2020 թվականի հուլիսի 3-ին Moonbug Entertainment-ը ձեռք է բերել Cocomelon ալիքը[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 21 YouTube Channels That Gained The Most Subscribers In 2019, From T-Series To MrBeast». Business Insider. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «SONGS — cocomelon.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «CoComelon - Canciones Infantiles - YouTube». www.youtube.com.
  4. «CoComelon em Português - Músicas Infantis - YouTube». www.youtube.com.
  5. «About Us — cocomelon.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Koh Yoree, Morris Betsy (2019 թ․ ապրիլի 11). «Kids Love These YouTube Channels. Who Creates Them Is a Mystery». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Martineau, Paris. «YouTube Has Kid Troubles Because Kids Are a Core Audience». Wired. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Bergen =Mark, Shaw Lucas (2020 թ․ փետրվարի 10). «YouTube's Secretive Top Kids Channel Expands Into Merchandise». Bloomberg Businessweek. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  9. Moonbug. «Moonbug Entertainment Acquires YouTube Sensations CoComelon and Blippi to Become World's Largest Digital Kids Media Company». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  10. Todd Spangler, Todd Spangler (2020 թ․ հուլիսի 30). «YouTube Kids' Powerhouse Cocomelon Acquired by Moonbug, Which Raises $120M in New Funding». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cocomelon» հոդվածին։