Jump to content

Clan of Xymox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Clan of Xymox
Clan of Xymox-ը 2008 թվականի դեկտեմբերի 20-ի համերգին
Հիմնական տվյալներ
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ժանրերգոթիկ ռոք
դարկվեյվ[1]
էլեկտրոնիկ ռոք[2]
սինտի փոփ
Գործունեություն1983-ից
ԼեյբլTrisol Music Group
Metropolis Records
Wing Records
4AD
Pandaimonium Records
Gravitator Records
Zok Records
Pseudonym Records
Կայքclanofxymox.com
 Clan of Xymox Վիքիպահեստում

Clan of Xymox, երաժշտական խումբ, աշխատում է գոթիկ-ռոք և դարկվեյվ ոճերով, հիմնադրվել է 1983 թվականին Նեյմեյխենում՝ Նիդերլանդներում։ Խումբը իր անվանումը ստացել է իր հիմնադրի՝ դպրոցական մականունի և միակ անփոփոխ անդամի՝ Ռոնի Մորինգսի պատվին (Xymox՝ անգլ. zymotic, որը թարգմանվում է որպես «վարակիչ»)[3]։

Իր գոյության ամբողջ ընթացքում Clan of Xymox-ը համեմատվել է այնպիսի հայտնի կատարողների հետ, ինչպիսիք են Joy Division, The Cure, Sisters of Mercy և Dead Can Dance, երաժշտական քննադատների կողմից ստացել է հակասական գնահատականներ։ Չնայած նրան, որ խումբը մեծ ճանաչման չի հասել և նույնիսկ առևտրական հաջողության, սակայան այն համարվում է դարկվեյվ երաժշտական ոճի վառ ներկայացուցիչներից մեկը և նրաց աշխատանքները ժամանակակից գոթիկ-ռոք, ինդաստրիալ և էմբիենտ կատարողների վրա մեծ ազդեցություն են թողել։

Խմբի հիմնադրում և վաղ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոնի Մորինգս

Clan of Xymox երաժշտական խումբը կազմավորվել է Նեյմեյխենում՝ 1983 թվականին, վոկալիստ և կիթառիստ Ռոնի Մորինգսոնի[4] և բասիստ Անկե Բոլբերտի կողմից, սակայն նրանց փաստացի պատմությունը սկսվում է 1984 թվականից, երբ խմբի անդամները տեղափոխվեցին Ամստերդամ և խմբի կազմում ավելացավ ստեղնահար Պիտեր Նոտենը։ Այդ կազմով Clan of Xymox-ը ձայնագրում է իր առաջին մինի ալբոմը՝ Subsequent Pleasures անվանումով և թողարկվում է 500 պատճենով[5]։ Ռոնի Մորինգսը ռեստորանում հանդիպում է Բրենդան Փորիին, Լիզա Ջերարդին՝ Dead Can Dance-ից[6]։ Մորինգսը այցելում է Dead Can Dance-ի համերգին և Բրենդան Փերիին է նվիրում Subsequent Pleasures-ի մի պատճենը։ Չնայած նրան, որ EP-ի հետ համագործակցության ժամանակ նյութերը շատ հեռու էին իր իդեալից, Փերրին գտնում է Сlan of Xymox-ի հեռանկարը և Dead Can Dance-ի բրիտանական շրջագայության ժամանակ հրավիրում է նաև հոլանդացիներին։ Այդ շրջագայությունը գրավում է սկսնակ երաժիշտ Իվո Ուոթսի և 4AD Records լեյբլի սեփականատիրոջ ուշադրությունը, որը հենց 1984 թվականին պայմանագիր է կնքում խմբի հետ[5][6]։

1985 թվականին Clan of Xymox-ը 4AD-ում թողարկում է իր առաջին լիաֆորմատ ալբոմը, որի անունը համընկնսում է խմբի անվանը[5]։ Այդ սկավառակը 1980-ականներին բավականին շատ քննարկվում է երաժշտաքննադատների կողմից[7] և դառնում է խմբի հնչողության հիմքը[8]։ «7th Time» երգը ստացել է Ջոն Պիլի բարձր գնահատականը, և Clan of Xymox կոմպոզիցիան երկու անգամ եթեր է հեռարձակվել՝ 1985 թվականի հունիսիին և նոյեմբերին[9][10]։ «A Day» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել։

Խմբի երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է Medusa անվանումով՝ 1986 թվականին։ Այս սկավառակը մի քանի քննադատների կարծիքով եղել է Clan of Xymox-ի ամենալսված աշխատանքներից մեկը[11] և դասվել է դարկվեյվի դասական ալբոմների շարքը[6]։ Խմբի վաղ կոմպոզիցիաներից մեկը՝ «Muscoviet Musquito» երգը, դասվել է Lonely Is an Eyesore կոմպիլյացիայի մեջ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Axel Schmidt, Klaus Neumann-Braun, Axel; Klaus Neumann-Braun (2004). Die Welt der Gothics: Spielräume düster konnotierter Transzendenz. VS Verlag. էջեր 269–70. ISBN 978-3-531-14353-8. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. Strong, Martin Charles (2003). The great indie discography. Cannongate. ISBN 978-1-84195-335-9.
  3. «Clan of Xymox FAQ. Outtakes from an interview with Clan of Xymox» (անգլերեն). Clanofxymox.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  4. В различных русскоязычных источниках встречаются и другие варианты написания этой фамилии: Моорингс и Мурингс.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Michael Sutton. «Clan of Xymox biography» (անգլերեն). AllMusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Clan of Xymox: album reviews and ratings» (անգլերեն). Musicfolio.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  7. Michael Sutton. «Clan of Xymox review» (անգլերեն). AllMusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  8. Maxymox. (2010). «Interview: Clan of Xymox» (անգլերեն). D-Side.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  9. «BBC — Radio 1 — Keeping It Peel — 04/06/1985» (անգլերեն). BBC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «BBC — Radio 1 — Keeping It Peel — 03/11/1985» (անգլերեն). BBC.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Stewart Mason. «Medusa review» (անգլերեն). AllMusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Clan of Xymox» հոդվածին։