Citylife

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Citylife (անգլ.՝ City life — «քաղաքայի կյանք»), ղազախական համացանցային պորտալ է, ստեղծված որպես առևտրի և զվարճանքի կենտրոն համացանցում։

Ծրագրի առաջնորդը Բայջան Կանաֆինն է, ով ղեկավարում է Ինովացիոն խումբը, պորտալին նախնական աջակցություն է ցուցաբերել Աստանայի քաղաքապետարանը (Ղազախստանի մայրաքաղաք)[1]։

2010 թվականի հոկտեմբերի տվյալներով Citylif-ը հանդիսանում է երկրորդ ամենատարածված ղազախականի բլոգային հարթակը (Yvision.kz- ից հետո) և առաջին ամենատարածված միկրոբլոգային հարթակը[2][3][4]։

Յուրաքանչյուր գրանցված օգտատեր հնարավորություն է ստանում ստեղծել սեփական բլոգը կամ միկրոբլոգը,Յուրաքանչյուր գրանցվա փոխել օգտատերերի վարկանիշը, գրառումները, մեկնաբանությունները, ապրանքները, ինչպես նաև ավելացնել սեփական ընկերությունը կամ ապրանքը (ծառայություն) վերանայման համար։

Բացի այդ պորտալի օգտատերերի հաղորդակցման համար գոյություն ունի միկրոբլոգի աշխատասեղանային տարբերակներ, որոնք ձևավորված են որպես Adobe Air ծրագրի համար Microsoft Windows NT, Mac OS X (PowerPC և Intel), Linux (միայն 32-bit x86 պրոցեսորների համար) և QNX օպերացիոն համակարգերը։

Ինչպես նաև զուգահեռ ամբողջ Աստանա քաղաքում գործում է 30-30-30 call-կենտրոնը, որտեղ բոլոր զանգահարողները կարող են տեղեկանալ ծառայությունների կամ ապրանքների մասին կամ տեղեկություն ստանալ ֆիլմերի առաջնախաղերի, իրենց քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալի պատմությունը սկսվում է www.tamak.kz կայքից։ Այն հանդիսանում էր Աստանա քաղաքի ռեստորան-հյուրանոցային տեղեկատու։

2008 թվականին այն վերանվանվում է www.303030.kz-ի, իսկ 2008 թվակականի սեպտեմբերի 29-ին «Ղազինֆորմ» լրատվական գործակալությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ Աստանայում նույնանուն կայքի և 30-30-30-ի կենտրոնի բացման վերաբերյալ[5]։ Կայքը ստեղծվում է երեք լեզուներով `ռուսերեն, ղազախերեն և անգլերեն[6]։ Այդ նախագիծը իրականացվել է Աստանայի քաղաքապետարանի աջակցությամբ և նպատակ ուներ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովեր ակտիվ երիտասարդությանը և ստեղծել Ղազախստանի մայրաքաղաքի նոր կերպարը։ Նմանատիպ ինտերնետային պորտալներ և զանգ-կենտրոններ պլանավորվում էր բացել Ալմա Աթայում և հանրապետության այլ խոշոր քաղաքներում[7]։

2009 թվականի մայիսի 14-ին գրանցվել է նոր www.citylife.kz դոմեյն անունը, իսկ ամռանը կայքը սկսել է գործել նոր հասցեով։ Վերափոխում է կատարվել և ավելացվել են բազմաթիվ նոր ֆունկցիաներ և ծառայություններ։

2009 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում 303030 Call-կենտրոնի և Citylife-ի «Happy Room» պորտալի կողմից անց է կացվել խաղարկություն, որը դադարձել է «Ինովացիոն խմբի» քարոզարշավի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Աստանայի ավելի քան 85,000 բնակիչ[8][9]։

Պորտալի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության բաժինը՝ Ղազախստանի քաղաքներում ձեռնարկությունների և ընկերությունների բիզնես գրացուցակ է։ Ընկերության գրանցումը և սեփական կայքի ստեղծումը անվճար է։

Այս կատալոգի առանձնահատկությունն այն է, որ ընկերությունը գրանցելիս ստեղծում է առանձին վեբ կայք՝ ինտերնետ-խանութով, որը հնարավոր է ինքնուրույն կառավարվել։ Ընկերության կողմից ստեղծված կայքը ինտեգրված է CityLife պորտալի հետ։ Սա նշանակում է, որ ձեր կայքում ցանկացած տեղեկություն ավելացնելու դեպքում (օրինակ, նորություններ կամ ապրանքներ և ծառայություններ) այդ տեղեկությունները ցուցադրվում են պորտալի համապատասխան բաժիններում։

Խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութը բաժին է, որը թույլ է տալիս դիտել պորտալի բոլոր մատչելի ապրանքներն ու ծառայությունները, որոնք վաճառում են գրանցված ընկերությունները (օգտատերեր, բլոգերներ)։ Հնարավոր է ավելացնել մասնավոր հայտարարություն։ Բոլոր ապրանքներն ու ծառայությունները մատչելի են ընդհանուր և ըստ կատեգորիաների որոնման համար։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք, բաժին է, որտեղ դուք կարող եք ավելացնել ձեր ինքնակենսագրությունը՝ աշխատանք փնտրելու համար կամ էլ ավելացնել ազատ պաշտոնը։ Ծառայությունը հասանելի է գրանցված օգտատերերի և ընկերությունների համար։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ՝ այն բաժինն է, որտեղ պորտալի օգտատերերը կարող են ծանոթանալ և գտնել միմյանց տարբեր չափանիշներով `ըստ բնակության վայրի, տարիքի, սեռի, հետաքրքրությունների և այլն։ Հնարավոր է ստեղծել մի քանի լուսանկարների ալբոմներ ձեր պրոֆիլում և կիսվել լուսանկարներով այլ բլոգերների հետ։

Բլոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում հնարավորություն է ընձեռնվում ստեղծել սեփական բլոգներ (անձնական, կորպորատիվ կամ համայնքային բլոգներ), միկրոբլոգներ։ Բլոգի հրապարակումները կարող են մեկնաբանվել, գնահատվել այլ օգտատերերի կողմից։ CityLife- ում մարդիկ, ովքեր բլոգներ են վարում հնարավորություն ունեն վաստակել վարկանիշային միավորներ։ Որքան բարձր է կարման, այնքան ավելի մեծ հնարավորություններ է բացվում «CityLife»-ում։

Պաստառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստառ, բաժին է, որտեղ կարող եք տեսնել Ղազախստանի ցանկացած քաղաքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, ֆիլմերի և թատերական ներկայացումների առաջնախաղերը, ցուցահանդեսները, երեկույթները, սպորտային մրցույթների ժամանակացույցերը։ Բացի այդ, բոլոր գրանցված օգտատերերը կարող են ավելացնել իրենց հանդիպումները և հրավիրել այլ բլոգերների։ Բոլոր իրադարձությունները կարելի է մեկնաբանել, գնահատել և դիտել միջոցառումների ֆոտոռեպորտաժները։

Լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկար, բաժին է, որտեղ բոլոր բլոգերները կարող են տեղադրել պատկերների և լուսանկարների հավաքածուներ, ներառյալ դիզայներական աշխատանքների պորտֆելը։ Այս բաժնի պատկերները հասանելի են Citylife պորտալի բոլոր մյուս բաժիններում։

Փաստեր և թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի դրությամբ պորտալի օգտատերերի թիվը կազմում է 2191 մարդ[10]։

2008 թվականի հունիսի 1-ից։

Երկիր Այցելու
1 Ղազախստան 628 020
2 Ռուսաստան 126 563
3 Ուկրաինա 8 741
4 Գերմանիա 2 437
5 Բելառուսիա 1 791
6 ԱՄՆ 1 608
7 Մեծ Բրիտանիա 1 215
8 Ուզբեկստան 1 179
9 Կիրգիզիա 981
10 Չինաստան 745

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новости на ZAKON.KZ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Пользователи портала Citylife(չաշխատող հղում)
  3. Количество пользователей Yvision
  4. «Количество пользователей микроблогинг-платформы Mind.kz». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Газета «Вечерняя Астана»(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  6. В Астане работают бесплатные справочные интернет-портал и call-центр(չաշխատող հղում)
  7. «Самый умный справочник — газета «Инфо-цес»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. События г. Астана — Мы проводим розыгрыш ноутбука!(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  9. Видеозапись финальной части розыгрыша по акции. Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
  10. Статистика пользователей и товаров по порталу Citylife(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]