Խիժաճարճատուկ, ծամանիկ (լատին․՝ Chondrilla), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի բազմաձև ցեղ։ Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են, ճյուղավորվում են հիմքից։ Տերևները նեղ են, հարթ կամ խողովակաձև։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի, հավաքված զամբյուղում։ Պտուղը սերմիկ է։ Արմատային համակարգը հզոր է։ Հայտնի է 42 տեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։