Channel orange

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Channel Orange
Ֆրենկ Օուշենի ստուդիական
ԹողարկվածՀուլիսի 10, 2012 թվական
Ձայնագրված2011-2012
ԺանրԱլտերնատիվ R&B, Պրոգրեսիվ սոուլ, Նեո սոուլ
Տևողություն62։18
Լեզուանգլերեն
ԼեյբլDef Jam
ՊրոդյուսերՖրենկ Օուշեն, Ջոնաթան Իկպեզու, Մալայ, Օմ'Մաս Քիթ, Ֆարել Ուիլյամս, Շի Թեյլոր, Tyler, the Creator

Channel Orange (ոճավորված որպես channel ORANGE) ամերիկացի R&B երգիչ-երգահան Ֆրենկ Օուշենի դեբյուտային ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2012 թվականի հուլիսի 10-ին Def Jam Recordings-ի կողմից։ Նախորդ տարի թողարկելով իր Nostalgia, Ultra միքսթեյփը, Օուշենը սկսեց նոր երգեր գրել պրոդյուսեր և երգահան Մալայի հետ, ով այնուհետև օգնեց նրան ձայնագրել «Channel Orange»-ը Հոլիվուդի EastWest Studios-ում։ Փոխանակ սեմփլներին վստահելու, ինչը նա արել էր իր միքսթեյփի ժամանակ, Օուշենը ցանկանում էր այլ կերպ մոտենալ ձայնի և երգի կառուցվածքին ալբոմում։ Օմ'Մաս Քիթը և Ֆարել Ուիլյամսը այլ պրոդյուսերներ են, ովքեր աշխատել են ալբոմի վրա։ Դրա ձայնագրության մեջ որպես համագործակցող արտիստ նաև հանդես են եկել Odd Future ռեփերներ Էրլ Սվիթշերթը և Tyler, The Creator-ը, երգիչ/երգահան Անդրե 3000-ը և կիթառահար Ջոն Մեյերը։

Հեղինակների կողմից նշված որպես երաժշտական առումով ոչ սովորական՝ « Channel Orange» հիմնված է էլեկտրոֆանկ, փոփ-սոուլ, ջազ-ֆանկ և փսիխոդելիկ ոճերի վրա, ինչպես նաև ոչ երաժշտական հնչյունների վրա, ինչպիսիք են ֆիլմերի երկխոսությունը և շրջակա միջավայրի աղմուկը, որոնք գործում են որպես ինտերլյուդներ։ Նրա երգերը ուսումնասիրում են անպատասխան սիրո, անկման, դասակարգային կառուցվածքի և թմրանյութերի թեմաները սյուրռեալիստական պատկերների, խոսակցական գործիքների և մութ կերպարներ պատկերող նկարագրական պատմվածքների միջոցով։ Նա ալբոմը վերնագրել է որպես հղում գրաֆեմա-գույնի սինեստեզիայի նյարդաբանական երևույթին, որի միջոցով նա ընկալել էր նարնջագույն գույնը ամռանը, երբ առաջին անգամ սիրահարվեց։

Որպեսզի «Channel Orange»-ը չհայտնվի ինտերնետում, Օուշենը և Def Jam-ը ալբոմը թվային տարբերակով թողարկեցին մեկ շաբաթ շուտ, քան դրա հրապարակայնորեն հայտարարված ամսաթիվը։ Այն ունի հինգ սինգլ, այդ թվում՝ Օուշենի ամենաբարձր վարկանիշային սինգլը «Thinkin Bout You» (32-րդ համարը ԱՄՆ-ի «Billboard» Hot 100-ում)։ «Channel Orange»-ը գրավեց երկրորդ տեղը ԱՄՆ-ի «Billboard» 200-ում և վաճառվեց 131,000 օրինակով առաջին շաբաթվա ընթացքում, իսկ մինչև 2014 թվականի սեպտեմբեր վաճառվեց 621,000 օրինակ ԱՄՆ-ում։ Քննադատաբար, այն 2012-ի լավագույն գրախոսվող ալբոմն էր և տարվա լավագույն ալբոմը բազմաթիվ քննադատների կողմից։ 2013 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ «Channel Orange»-ը առաջադրվել է «Տարվա ալբոմ» անվանակարգում և հաղթել Լավագույն ժամանակակից ուրբան ալբոմ անվանակարգում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիասթափված լինելով Def Jam Recordings-ի անգործությունից իր ձայնագրման կարիերայում՝ Ֆրենկ Օուշենը թողարկեց իր դեբյուտային Nostalgia, Ultra միքսթեյփը անվճար 2011 թվականի փետրվարին[1]։ Թեև այն չուներ սովորական գովազդ, միքսթեյփը հետևորդներ ձեռք բերեց ունկնդիրների շրջանում և արժանացավ քննադատների գնահատանքի[1]։ Օուշենը և Def Jam-ը ի վերջո շտկեցին իրենց հարաբերությունները[1] և չնայած Nostalgia, Ultra-ի ծրագրված պայմանագրային թողարկումը այդպես էլ չիրագործվեց, լեյբլը թողարկեց դրա երկու երգերը որպես սինգլներ, ներառյալ Billboard-ի չարթերում հայտված «Novacane»-ը[2]։ Այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերվեց 2012 թվականին ալբոմ թողարկելու[1]։

Գրելու ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուշենը սկսեց երգեր գրել Channel Orange-ի համար 2011 թվականի փետրվարին երգահան և պրոդյուսեր Մալայի հետ, ով նրա ընկերը և ստեղծագործական գործընկերն էր երաժշտական արդյունաբերության մեջ կարերան սկսելուց ի վեր[3][4] : Նրանք ի սկզբանե հանդիպել են Ատլանտայում և աշխատել նույն հրատարակչական ընկերությունում, որի միջոցով նրանք նորից կապ են հաստատել Մալայի Լոս Անջելես տեղափոխվելուց հետո[3] Օուշենը ավելի շատ ժամանակ անցկացրեց Մալայի հետ՝ ներկայացնելով նրան իր «Odd Future» կոլեկտիվը, միաժամանակ ստեղծագործական կապեր հաստատելով երկուսի համապատասխան երգերի միջոցով, ինչը հանգեցրեց նրանց համագործակցությանը Channel Orange-ի համար.[3]: Ալբոմի համար Օուշենը գրել է երգերի բառերը, որպեսզի լրացնի Մալայի գաղափարները երաժշտության վերաբերյալ[3]։ Երբեմն նրանք միասին երգեր էին գրում՝ Մալայի ստեղնաշարից և կիթառից ստացված իմպրովիզացիաների միջոցով[3]։ «Channel Orange»-ը, ըստ երգչի, գրվել է երկու շաբաթվա ընթացքում[5]։

Չնայած Ocean-ը ստեղծագործական ազատություն ուներ երկու նախագծերի համար, նա իրեն ավելի վստահ էր զգում որպես Channel Orange-ի երգերի հեղինակ և գրում էր իր երգերի բառերը համակարգչի մեջ, ոչ թե ստեղծագործում էր իր գլխում, ինչպես դա արել էր Nostalgia, Ultra-ի համար[6]։ Այլ արտիստների համար երգեր գրելուց հետո նա սեփական երգերը գրելիս ազդվել է իր «փառահեղ ցավոտ սիրային կյանքից»[7]։ Իր տեքստերի համար Օուշենն օգտագործել է և՛ իր անցյալի անձնական փորձառությունները, և՛ երևակայությունը՝ երգերի համար պատմվածքներ ստեղծելու համար[8]։ «Crack Rock» երգը նա գրել է ոգեշչվելով Անանուն թմրամոլերի և անանուն ալկոհոլիկների խմբերում լսած պատմություններից, որոնք ղեկավարել է իր պապը, ով նույնպես խնդիրներ է ունեցել թմրամիջոցների չարաշահմամբ իր երիտասարդության տարիներին[8] In an interview for The Guardian, Ocean expressed uncertainty about his penchant for darker subject matter, but speculated that "those were the colours I had to work with on those days. ... I mean, 'experience' is an interesting word. I just bear witness."[8]:

2012 թվականի հունիսին[2], լրատվության միջոցները և Channel Orange-ի նախնական թողարկման ունկնդրման միջոցառումների երաժշտական լրագրողները հարցեր բարձրացրին որոշ երգերի բառերի և Օուշենի սեռական կողմորոշվածության վերաբերյալ[9][10]։ Երգերը վերաբերում էին տղամարդկային սիրո առարկային և շեղվում էին նրա անցյալի երգերի հետերոսեքսուալ տեսանկյունից[9]։ Հրաժարվելով ալբոմի ներդիրում այն ներառելու իր սկզբնական ծրագրից[11],, հուլիսի 4-ին Օուշենը հրապարակեց TextEdit ֆայլը որպես բաց նամակ իր Tumblr բլոգի միջոցով.[12], որը ի սկզանե գրվել է 2011 թվականի դեկտեմբերին, և պատմում էր նրա անպատասխան զգացմունքների մասին մի տղամարդու հանդեպ, երբ նա 19 տարեկան էր՝ նշելով այդ փորձը որպես իր առաջին սեր[12]։ Նա նաև նշել է, որ գրել է Channel Orange-ը տարիներ շարունակ հուզական պայքարից հետո՝ նամակում նշելով. «Ես գրում էի, որ զբաղված և ողջախոհ մնամ։ Ես ուզում էի ստեղծել աշխարհներ, որոնք ավելի վարդագույն են, քան իմը։ Ես փորձեցի փոխանցել ճնշող զգացմունքները»"[12]:

Ալբոմը գրելու ընթացքում Մալայը նկատեց, որ Օուշեն օգտագործում էր գենդերային դերանուններ իր երգերում, բայց դա վերագրում էր Օուշենի բանաստեղծական հմտություններին, այլ ոչ թե նրա սեռական կողմնորոշվածությանը[3]։ Նրանք երկու-երեք ամսում ավարտեցին Channel Orange-ի գրելը[3]։ Օուշենն ալբոմի զարգացման մասին Rap-Up-ին տված հարցազրույցում ասել է. «Այն ինձ հստակորեն բնորոշում է որպես արտիստ, որտեղ ես հիմա գտնվում եմ, և դա էր նպատակը։ Դա պատմությունների մասին է։ Եթե ես գրում եմ 14 պատմություն, որոնք ես սիրում եմ, ապա հաջորդ քայլը երաժշտությունը նրանց շուրջը այնպես կառուցել, որպեսզի լավագույնս ընդգծի պատմությունը"[13] ։

Երգացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Channel Orange ստանդարտ հրատարակություն
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Start»  
  • Ֆրենկ Օուշեն
  • Մալայ
0:45
2. «Thinkin Bout You»  
  • Օուշեն
  • Թեյլոր
3:20
3. «Fertilizer»  
  • Օուշեն
  • Մալայ
0:39
4. «Sierra Leone»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Օմ'Մաս Քիթ
2:28
5. «Sweet Life»  
  • Օուշեն
  • Ուիլյամս
4:22
6. «Not Just Money»  
  • Ջոնաթան Իկպեզու
0:59
7. «Super Rich Kids» (Էրլ Սվիթշերթ-ի հետ)
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
5:04
8. «Pilot Jones»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
3:04
9. «Crack Rock»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
3:44
10. «Pyramids»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
9:52
11. «Lost»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
3:54
12. «White» (Ջոն Մեյրերի հետ)
1:16
13. «Monks»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
3:20
14. «Bad Religion»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
2:55
15. «Pink Matter» (Անդրե 3000-ի հետ)
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
4:28
16. «Forrest Gump»  
  • Օուշեն
  • Մալայ
  • Քիթ
3:14
17. «End»  
  • Օուշեն
  • Մալայ
2:14
CD հրատարակություն
# Անվանում Տևողություն
17. «End" / "Golden Girl» (Tyler, the Creator-ի հետ) 8:43

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Youngs, Ian (2012 թ․ հունվարի 5). «Sound of 2012: Frank Ocean». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  2. 2,0 2,1 Kellman, Andy. «Channel Orange – Frank Ocean». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Wete, Brad (2012 թ․ հուլիսի 6). «Interview: Frank Ocean's Co-Writer And Producer Malay Talks About Making "Channel Orange," Andre 3000 and Kanye's Help, And Frank Coming Out». Complex. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  4. Calvert, John (2012 թ․ հուլիսի 3). «The Future's Bright: Frank Ocean's Channel Orange Track-by-Track». The Quietus. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  5. Caramanica, Jon (2016 թ․ նոյեմբերի 15). «Frank Ocean Is Finally Free, Mystery Intact». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. Wilson, Elliott (2012 թ․ հուլիսի 16). «Success Is Certain». Respect. New York. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  7. Caramanica, Jon (2012 թ․ հուլիսի 8). «Creating His Own Gravity». The New York Times. էջ AR1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 Nicholson, Rebecca (2012 թ․ հուլիսի 20). «Frank Ocean: the most talked-about man in music». The Guardian. London. The Guide section, p. 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  9. 9,0 9,1 McKinley Jr., James C. (2012 թ․ հուլիսի 7). «Hip-Hop World Gives Gay Singer Support». The New York Times. էջ C1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  10. Jeffries, David. «Frank Ocean – Music Biography, Credits and Discography». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  11. Frith, Holly (2012 թ․ հուլիսի 13). «Frank Ocean: I Wanted To Mirror Jay-Z And Kanye West On 'Channel Orange'». EntertainmentWise. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  12. 12,0 12,1 12,2 Ocean, Frank (2012 թ․ հուլիսի 4). «thank you's». Tumblr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  13. «Single Cover: Frank Ocean – 'Thinkin Bout You'». Rap-Up. 2012 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.