Jump to content

Changes (երգ, Դեյվիդ Բոուի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Changes»
սինգլը
Ժանրարթ փոփ
ԵրգահանԴեյվիդ Բոուի
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերKen Scott? և Դեյվիդ Բոուի

«Changes», Դեյվիդ Բոուիի ստեղծագործությունը, որն ի սկզբանե թողարկվել է «Hunky Dory» ալբոմում 1971 թվականի դեկտեմբերին, 1972 թվականի հունվարին թողարկվել է որպես սինգլ։ Չնայած այն հանգամանքին, որ երգը չի ընդգրկվել բրիտանական հիթ-շքերթի լավագույն սինգլների թոփ 40-ում, «Changes»-ը դարձել է Բոուիի ամենահայտնի երգերից մեկը։ Երգի բառերը հաճախ մեկնաբանվում են որպես մանիֆեստ երգչի փոփոխական բնույթի, նրա սեռական երկիմաստության և 1970-ականների ընթացքում իմիջի և երաժշտական ոճի հաճախակի վերափոխումների մասին[1]։ Այս սինգլը բերվում է որպես Դեյվիդ Բոուիի հյուսիսամերիկյան պաշտոնական առաջնաելույթը, չնայած այն հանգամանքին, որ «The Man Who Sold the World» երգը Հյուսիսային Ամերիկայում թողարկվել էր երկու տարի առաջ[2]։

Երաժշտություն և լիրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ստեղծվել է որպես գիշերային ակումբներում հնչող երգերի պարոդիա[3], Բոուին դրան նշանակություն չի տվել, և բավականին զարմացել է, երբ այն սկսել են հաճույքով երգել համերգների ժամանակ, ապա երգը դարձել է հիթ[4][5][6]։ Երգի սկզբի դաշնամուրային մասերը կատարել է Ռիկ Ուեյքմանը (հետագայում Yes խմբի լեգենդար ստեղնաշարահարը), երգի վերջում սաքսոֆոն է նվագում հենց Դեյվիդ Բոուին[4]։ Երգի ստեղնաշարային վերադաշնակմամբ զբաղվել է Միք Ռոնսոնը, իսկ նրա «կակազող» կրկներգը համեմատել են My Generation խմբի «The Who» երգի հետ[7][8]։

Երգի բառերը կենտրոնացած են կոմպուլսիվ վարքագիծի հարկադրական բնույթի վրա («տարօրինակ հոբբիները հմայում են ինձ / Փոփոխությունները հավաքում են այն տեմպը, որով ես անցնում եմ») և երաժիշտի հեռավորությունը ռոք մեյնսթրիմից[1]։ Կոմպոզիցիան մեկնաբանվել է նաև որպես «Modern Kind՝ նոր շարժում»-ի[7] գովազդ, այս թեման կրկնվում է ալբոմի հաջորդ թրեքում՝ «Oh! You Pretty Things»։ «Rolling Stone» ամսագիրը «Hunky Dory» ալբոմի մասին հոդվածում նշում էր, որ «Changes» երգը կարող է «մեկնաբանվել որպես երիտասարդի փորձ՝ հասկանալու, թե ինչպես է նա արձագանքելու, երբ գա ժամանակը պառակտված սերնդի հայհոյված կողմում լինելու»[9]։

Թողարկում և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուիի համաձայնությամբ բրիտանացի երաժիշտ Փիթեր Նունը ձայնագրել է «Oh! You Pretty Things»[7] երգը, որը քննադատները հետագայում կոչել են «երգ, որը պետք է դառնար «Hunky Dory» ալբոմի աչքի ընկնող սինգլը», «Changes» կոմպոզիցիան որպես սինգլ ընտրվել է 1972 թվականի հունվարին։ Ինչպես և ալբոմը, երգը ստացել է քննադատների դրական արձագանքը, բայց զգալի հաջողություն չի ունեցել չարթերում, այն ձախողվել է երաժշտի հայրենիքում, իսկ ամերիկյան հիթ-շքերթում չի հասել Top 40-ին[7]։

Զիգգի Սթարդաստի 1972-73 թվականների շրջագայության ընթացքում երգը եղել է Բոուիի համերգային ելույթների պարտադիր համարը, այնուհետև այն կատարվել է Diamond Dogs (1974 թվական) և Station to Station (1976 թվական) շրջագայությունների ժամանակ։ Ըստ Բոուիի, երգը վերածվել է մի տեսակ հրեշի, որին հանդիսատեսը չէր դադարում պահանջել համերգների ժամանակ «Ես գաղափար չունեի, որ նա այդքան հայտնի բան կդառնա»[6]։ «Rolling Stone» ամսագրի 2004 թվականի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» հարցման արդյունքում կոմպոզիցիան զբաղեցրել է վարկանիշի 128-րդ հորիզոնականը։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին «Changes»-ը ընդգրկվել է Գրեմմիի փառքի սրահում[10]։

Կոմպոզիցիան հայտնվել է «Սիմփսոններ» մուլտսերիալի դրվագներից մեկում («It’s A Mad, Mad, Mad, Mad Marge», 2000 թվական)․ Հոմերը, մեքենան վերանորոգելիս երգում է իր սեփական խոսքերը այս երգի համար․ «Ch-ch-ch-changes! Time to change the oil! Changes! Don’t want to be an oily man…»[4]։

Քավեր տարբերականեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Butterfly Boucher՝ ձայնագրել է «Շրեկ 2» (2004) մուլտֆիլմի սաունդթրեքը Դեյվիդ Բոուիի հետ վոկալով[11]։
  • Լինդսի Լոհան՝ ձայնագրել է «Changes»-ի քավեր տարբերակը 2004 թվականի «Բեմի աստղը» ֆիլմի համար։
  • Jack's Mannequin piano՝ ռոք խումբ, որը կատարել է այս երգը ուղիղ եթերում[12]։
  • Bananarama-ն պրոդյուսերներ Մայք Սթոքի և Փիթ Ուոթերմանի հետ ձայնագրել է երգը 1993 թվականին, սակայն այն երբեք պաշտոնապես չի թողարկել[13]։
  • Puppini Sisters-ը թողարկել է այս երգը իրենց 2016 թվականի «The High Life» ալբոմում։ FillY-ը և Մարտին Կալոգրիդիսը այս տարբերակը ևս երկու անգամ ռեմիքսավորել են։

Ձայնարկության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերներ

    • Քեն Սքոտ
    • Դեյվիդ Բոուի

Երաժիշտներ

    • Դեյվիդ Բոուի՝ վոկալ, կիթառ, սաքսոֆոն
    • Միկ Ռոնսոն՝ կիթառ, լարային վերադաշնակում
    • Թրևոր Բոլդեր՝ բաս
    • Միք Վուդմանսի՝ հարվածային գործիքներ
    • Ռիկ Ուեյքման՝ դաշնամուր

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1972) Ամենաբարձր

հորիզոնական

{{{2}}} US Billboard Hot 100[14] 66
{{{2}}} US Cash Box Top 100[14] 59
Հիթ-շքերթ (1975) Ամենաբարձր

հորիզոնական

{{{2}}} US Cash Box Top 100[14] 38
{{{2}}} Canada RPM Top Singles[15] 32
{{{2}}} US Billboard Hot 100[14] 41
Հիթ-շքերթ (2016) Ամենաբարձր

հորիզոնական

{{{2}}} UK Singles Chart 49[16]
{{{2}}} France SNEP[17] 84
{{{2}}} US Billboard Rock Songs 10

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Buckley, David Strange Fascination - David Bowie: The Definitive Story. — 1999. — С. 116.
  2. «Watch that Man» by Tina Clarke, Music Express magazine, March 1990, page 9
  3. «Changes - David Bowie | Song Info» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Changes (Перемены) — David Bowie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Raggett, Ned. «Review of Changes». Allmusic.
  6. 6,0 6,1 Loder, Kurt Loder; Bowie, David (1989). Sound and Vision: CD liner notes
  7. 7,0 7,1 7,2 7,3 Կաղապար:Нп3; Կաղապար:Нп3 Bowie: An Illustrated Record. — 1981. — С. 40—44.
  8. Blake, Mark (ed.) (2007). «Future Legend», MOJO 60 Years of Bowie: pp.74-75
  9. Mendelsohn, John Hunky Dory(անգլ.) // Rolling Stone : magazine. — 1972. Архивировано из первоисточника 14 Դեկտեմբերի 2006.
  10. Daniel Kreps (2016 թ․ նոյեմբերի 29). «Nirvana, Bowie, R.E.M. Songs Among Grammy Hall of Fame's 2017 Inductees» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Shrek [Original Motion Picture Soundtrack] - Original Soundtrack | Songs, Reviews, Credits» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «jacksmannequin | Archive of Our Own». www.archiveofourown.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Bananarama’s Unreleased 1993 Cover Of David Bowie’s “Changes” Has Leaked, And It’s Guilty-Pleasure Gold». idolator. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Whitburn, Joel The Comparison Book. — 2015. — С. 56. — ISBN ISBN 978-0-89820-213-7
  15. Library and Archives Canada (2013 թ․ հուլիսի 17). «Item». www.bac-lac.gc.ca. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «UK Singles Charts 15/01/16». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  17. «lescharts.com - David Bowie - Changes». lescharts.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.