Blow Up Your Video

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blow Up Your Video
AC/DC Ստուդիական ալբոմ
Թողարկված1988 թվականի հունվարի 18
Ձայնագրված1987 թվականի օգոստոս-սեպտեմբեր
ԺանրՀարդ ռոք
Տևողություն42:48
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլAlbert
ՊրոդյուսերԳարի Վանդա, Ջորջ Յանգ
AC/DC-ի ալբոմների ժամանակագրություն
Who Made Who The Razor's Edge

Blow Up Your Video (անգլ.՝ Blow Up Your Video), ավստրալիական AC/DC հարդ ռոք խմբի ալբոմը, որը թողարկվել է 1988 թվականի հունվարի 18-ին (ԱՄՆ-ում 1988 թվականի փետրվարի 1-ին)։ Ալբոմը ձայնագրվել է Ֆրանսիայում՝ Miraval ստուդիայում, 1988 թվականի օգոստոս-սեմպտեմբեր ամիսներին։ 2003 թվականին ալբոմը վերաթողարկվել է՝ որպես AC/DC remasters-ի մաս։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի պրոդյուսերները եղել են Հարի Վանդան և Ջորջ Յանգը, ովքեր աշխատել են խմբի նախորդ ալբոմների վրա (մինչև 1978 թվական)։ Ալբոմը համարվում է վերջինը, որի ձայնագրմանը մասնակցել է թմբկահար Սայմոն Ռայթը (1989 թվականին նա դուրս է գալիս խմբից և նրան փոխարինում է Քրիս Սլեյդովը), և վերջինը, որում Բրայան Ջոնսոնը համարվել է երգի հեղինակ (հաջորդող բոլոր ալբոմների հեղինակները եղել են Անգուս և Մալքոլմ Յանգերը)։ Ալբոմի անվանումը վերցված է եղել «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» երգից։

Blow Up Your Video-ն համարվում է կոմերցիոն առավել հաջողված ստուդիական ալբոմը խմբի For Those About to Rock (We Salute You) ալբոմից։ Ալբոմն ստացել է դրական կարծիքներ քննադատներից (համեմատած նախորդ Flick of the Switch և Fly on the Wall ստուդիական ալբոմների հետ) և արագ հասել ԱՄՆ-ի պլատինային կարգավիճակին (1988 թվականի ապրիլի 29-ին)[1]։

1989 թվականին ալբոմը ճանաչվել է Գրեմմիի «Գրեմմի» լավագույն հարդ ռոք վոկալային կամ գործիքային կատարման համար մրցանակ՝ զիջելով միայն Ջեթրո Թալի Crest of a Knave ալբոմին[2]։

Ալբոմը թողարկելու համար խումբը 1989 թվականի հունվարի 28-ից նոյեմբերի 13-ն անցկացրել է «Blow Up Your Video World Tour» համերգային տուր, որին չի մասնակցել ռիթմի կիթառահար Մալքոլմ Յանգն՝ ալկոհոլի խնդրի պատճառով, սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ նա բաց է թողել տուրը որդու հիվանդության պատճառով։ Տուրի ժամանակ Մալքոլմին փոխարինել է իր եղբորորդի Սթիվի Յանգը։ Հայտնի է, որ որոշ երկրպագուներ չեն նկատել Մալքոլմի փոխարինումը, քանի որ Սթիվին շատ նման է նրան։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերը գրել են Անգուս Յանգը, Մալքոլմ Յանգը և Բրայան Ջոնսոնը։

# Անվանում Տևողություն
1. «Heatseeker»   3:50
2. «That's the Way I Wanna Rock 'n' Roll»   3:45
3. «Meanstreak»   4:08
4. «Go Zone»   4:26
5. «Kissin' Dynamite»   3:58
6. «Nick of Time»   4:16
7. «Some Sin for Nuthin'»   4:11
8. «Ruff Stuff»   4:28
9. «Two's Up»   5:19
10. «This Means War»   4:21

«Snake Eye» և «Borrowed Time» երգերը ձայնագրվել են ալբոմի աշխատանքների ժամանակ, բայց թողարկվել է կողմ «Բ»-ում՝ «Heatseeker» և «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» սինգլների մի քանի տարբերակներում։ «Down On The Borderline» երգը նույնպես ձայնագրված է եղել, բայց հրապարակվել է միայն 1990 թվականին «Moneytalks» երգի ավստրալիական տարբերակում՝ կողմ «Բ»-ում։ Բոլոր 3 երգերը 2009 թվականին ներառվել են Backtracks-ի կազմում։ «Let it Loose» և «Alright Tonight» երգերի ձայնագրման ժամանակ գողացվել են դրանց ցուցադրական տարբերակները, այդ պատճառով էլ վերջին տարբերակը չի ներառվել։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հիթ-շքերթ Հորիզոնական
1988 Ավստրալիա Australian Kent Music Report Albums Chart
2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard 200[3]
12
Միացյալ Թագավորություն UK Albums Chart[4]
2
Շվեյցարիա Sverigetopplistan[5]
4
Նիդերլանդներ MegaCharts[5]
26
Նոր Զելանդիա New Zealand Albums Chart[5]
3
Շվեյցարիա Swiss Albums Chart[5]
4
Ավստրիա Austrian Albums Chart[5]
15
Նորվեգիա VG-lista[5]
3

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Հիթ-շքերթ Հորիզոնական
1988 «Heatseeker» Միացյալ Թագավորություն UK Singles Chart[6]
12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ U.S. Mainstream Rock[7]
20
«That’s the Way I Wanna Rock 'n' Roll» Միացյալ Թագավորություն UK Singles Chart[8]
22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ U.S. Mainstream Rock[7]
28

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք Կարգավիճակ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1,000,000 Պլատինե[1]
Միացյալ Թագավորություն 100,000 Ոսկե[9]
Գերմանիա 100,000 Ոսկե[10]
Ֆինլանդիա 10,000 Ոսկե[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RIAA’s Gold & Platinum Program searchable database
  2. 31-я церемония Грэмми на rockonthenet.com
  3. Blow Up Your Video на Allmusic.com
  4. Blow Up Your Video UK Charts www.chartstats.com
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Australian Albums Chart
  6. Сингл «Heatseeker» на chartstats.com
  7. 7,0 7,1 Синглы с Blow Up Your Video на Allmusic.com
  8. Сингл «That’s the Way I Wanna Rock 'n' Roll» на chartstats.com
  9. «Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. Bundesverband Musikindustrie
  11. «Musiikkituottajat — IFPI Finland». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.