Սայմոն Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Ռայթ
Բնօրինակ անունանգլ.՝ Simon Wright
Ծնվել էհունիսի 19, 1963(1963-06-19)[1] (60 տարեկան)
Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերհարդ ռոք, մետալ[3], հևի մետալ և բլյուզ ռոք
Մասնագիտությունթմբկահար
Գործիքներհարվածային համակարգ
ԼեյբլEMI Records և EMI
ԱնդամակցությունRhino Bucket
Կայքacdcrocks.com
 Simon Wright Վիքիպահեստում

Սայմոն Ռայթ (անգլ․ Simon Wright,հունիսի 19, 1963(1963-06-19)[1], Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2] ), բրիտանական թմբկահար, որը հայտնի է AC/DC և Dio խմբերում աշխատանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանկուց սկսել է թմբուկ նվագել։ Նրա վրա ազդեցություն են ունեցել Քոզի Փաուելը, Թոմի Օլդրիջը և Ջոն Բոնեմը։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «A II Z» խմբում, որը հիմնադրվել է 1979-ին Մանչեսթրում և պատկանում էր բրիտանական հևի մետալի նոր ալիքին։ Խումբը ճանաչում էր ձեռք բերել՝ դառնալով բավականին հայտնի հարազատ Մանչեսթրում։ Խմբին նաև հաջողվել է պայմանագիր կնքել «Polydor Records»- ի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց խումբը քայքայվել է։ 1983 թվականին Սայմոնը դարձել է AC/DC-ի թմբկահար՝ հեռացած Ֆիլ Ռադի փոխարեն։ Ռայթի մասնակցությամբ ձայնագրվել է երեք ալբոմ՝ Fly on the Wall, Who Made Who և Blow up Your Video։ Ռայթը լքել է խումբը 1989 թվականին և նրան փոխարինել է Քրիս Սլայդը։ Դրանից հետո Ռայթը նվագել է Rhino Bucket խմբում։

1990-91 և 1998-2010 թվականներին Ռայթը նաև նվագել է Dio խմբում։ Նրա մասնակցությամբ ձայնագրվել են Lock up the Wolves, Magica, Killing the Dragon, Master of the Moon, Evil or Divine - Live in New York City և Holy Diver - Live ալբոմները։

Բացի խմբերից, նա համագործակցել է նաև UFO-ի, Michael Schenker Group-ի և John Norum-ի հետ։

Իր կյանքի կարևոր իրադարձությունների մասին հարցին Սայմոնը պատասխանել է հետևյալը․

Իրականում դրանք երեքն էին։ Նախ, երբ ես նվագում էի AC/DC-ում և իմ ընտանիքը եկել էր Կասլ-Դոնինգտոն քաղաքում իմ շոուն դիտելու։ Իմ հոգնեցուցիչ, ծանր աշխատանքը վերջապես փոխհատուցվեց, և ես երբեք չեմ մոռանա այդ օրը։ Նաև UFO-ի հետ վեց ներկայացումները Չիկագոյում։ Եվ երրորդը, երբ Ռոնին մրցանակ էր ստանում Վակենի փառատոնում, մենք կանգնած էինք բեմում, և 40 000 երկրպագուներ երգում էին Dio-ն. Մենք հպարտ ենք այս պահով։
- Get Ready To Roll - 16th September 2007

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AC/DC
Dio
  • Lock up the Wolves (1990)
  • Magica (2000)
  • Killing the Dragon (2002)
  • Master of the Moon (2004)
Rhino Bucket
  • Pain (1994)
  • PAIN & Suffering (2007)
  • The Hardest Town (2009)

ուրիշներ

  • John Norum — Worlds Away (1996)
  • Tim «Ripper» Owens — Play My Game (2009)
  • Mogg/Way — Chocolate Box (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]