Ֆիլ Ռադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլ Ռադ
Ac-dcphil-rudd.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Phillip Hugh Norman Witschke Rudzevecuis
Ծնվել էմայիսի 19, 1954(1954-05-19)[1] (66 տարեկան)
Մելբուռն, Ավստրալիա
ԵրկիրFlag of Australia.svg Ավստրալիա
Ժանրերհարդ ռոք
Մասնագիտությունrock drummer
ԳործիքներԲախական համակարգ
ԼեյբլEMI
Phil Rudd Վիքիպահեստում

Ֆիլիպ (Ֆիլ) Հյու Նորման Ռադ (անգլ․ Phillip Hugh Norman Rudd, ի ծնե անունը՝ Ֆիլիպ Հյու Նորման Վիցշկե Ռուդզեվեցյուս անգլ․ Phillip Hugh Norman Witschke Rudzevecuis, մայիսի 19, 1954(1954-05-19)[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի հարվածային գործիքներ նվագող։ Հայտնի է դարձել 1975-1983, ապա 1994-2014 թվականները AC/DC ռոք-խմբի հետ աշխատելով։ Ըստ Classic Rock ամսագրի՝ 50 լավագույն թմբկահարների ցանկում զբաղեցնում է 27-րդ տեղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի մայիսի 19-ին Մելբուրնում՝ լիտվական ծագում ունեցող ընտանիքում։ Թմբուկ նվագել սկսել է պատանեկան հասակից[2]:

1975 թվականին մտել է AC/DC ռոք-խմբի կազմ։ Երբ 1977 թվականին Մարկ Էվանսը լքում է AC/DC խումբը, Ֆիլը մնում է միակ ավստրալիացին խմբում։

1980 թվականին Բոն Սքոթը մահանում է։ Խումբը նոր վոկալիստ Բրայան Ջոնսոնի հետ ձայնագրում է ամենահաջողակ Back in Black ալբոմը։ Ֆիլ Ռադը ծանր է տանում Սքոթի մահը, բայց շարունակում է նվագել AC/DC-ում, մինչև 1983 թվականին խմբի Flick of the Switch ալբոմը ձայնագրելու պահը։ Չնայած նրան, որ սեսիոն թմբկահար Բի Ջեյ Վիլսոնը կանչվել էր խումբ ձայնագրությունը վերջացնելու համար, Ֆիլը ավարտում է իր պարտիաները և Վիլսոնի պարտիաները չեն օգտագործվում։ Ֆիլի հեռացումը խմբից մասամբ արդյունք էր իր՝ թմրանյութերի հետ ունեցած խնդիրների և Մալքոլմ Յանգի հետ տարաձայնության, որը վերջնական հաշվով դառնում է ֆիզիկական:

Ֆիլին փոխարինել է թմբկահար Սայմոն Ռայթը, որը Մանչեսթերից էր։

AC/DC-ից հեռացված լինելով՝ Ֆիլը տեղափոխվել է Նոր Զելանդիա, որտեղ նա գնել է ուղղաթիռային ընկերություն: AC/DC-ի երկրպագուները սկսել են պարբերաբար գալ և փորձել գտնել նրա գտնվելու վայրը: Ինքը՝ Ֆիլը խոսում էր AC/DC-ից հեռանալուց հետո իր կյանքի մասին․ «Ես մեքենա եմ քշել, ուղղաթիռներ եմ վարել, ֆերմեր եմ դարձել և որոշ հացահատիկային մշակաբույսեր եմ պատվաստել։ Ես ապրում էի Նոր Զելանդիայում, որը մեծ, գեղեցիկ և հանգիստ վայր էր»։ Ֆիլը չէր դադարել թմբուկ նվագել։

1991 թվականին The Razor’s Edge շուրջերկրյա շրջագայության ժամանակ Նոր Զելանդիայում AC/DC-ն Ֆիլին առաջարկել է կրկին աշխատել իրենց հետ։ Ռադը որոշում է ընդունել նրանց առաջարկը և 1995 թվականին կրկին միանում է խմբին։

Ֆիլի նվագելու ոճը համարվում է խմբի մյուս անդամների հետ ամենահամատեղելին։ Այդ պատճառով խումբը ուրախ էր նրա վերադարձին։ Քրիս Սլեյդին քաղաքավարի խնդրում են լքել խումբը։ Ընդ որում, պետք է նշել, որ ոչ մի թշնամանք չի եղել Սլեյդի հեռանալու արդյունքում. խումբը շնորհակալություն է հայտնել Սլեյդին իր աշխատանքի և տեխնիկական ունակությունների համար, սակայն հաստատել է, որ 1983 թվականի տարաձայնություններից սկսած՝ AC/DC-ի երաժշտության մեջ որոշակի հնչեցողություն է կորել։

2003 թվականին Ֆիլ Ռադն AC/DC-ի մյուս անդամների հետ միասին ընդգրկվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում։ 2005 թվականին, ըստ Classic Rock ամսագրի, ընդգրկվել է ռոքի 50 լավագույն թմբկահարների ցուցակում։

Ֆիլ Ռադը նվագում է Sonor ֆիրմայի թմբուկներ․ ի պատիվ նրանց 40-ամյա համագործակցության՝ թողարկվել է անվանական փոքր թմբուկ և Phil Rudd Special Edition Drum Set[3]:

2014 թվականի օգոստոսի 29-ին Ֆիլ Ռադը հայտնել էր, որ կթողարկվի իր առաջին սոլո ալբոմը՝ «Head Job» անվանմամբ[4]:

Օրենքի հետ կապված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 6-ին Նոր Զելանդիայի իրավապահ մարմինները թմբկահարին մեղադրել են սպանության համար երկու մարդ վարձելու փորձի մեջ, նրան ձերբակալել են[5]: Նույն օրը AC/DC-ն հայտարարություն է արել. « հրատապ լուրերից մեզ նոր հայտնի դարձավ Ֆիլի ձերբակալության մասին։ Մենք ոչ մի մեկնաբանություն չունենք»։ Ֆիլի բացակայությունը չի ազդի մեր «Rock or Bust» նոր ալբոմի և հաջորդ տարի կայանալիք շրջագայության վրա (այն ժամանակ դեռ պարզ չէր, թե Ռադը կմնա արդյոք խմբի կազմում, և ով կարող էր նրան փոխարինել)։ Ռադի վրայից սպանության համար մարդ վարձելու մեղադրանքը հանվել է հաջորդ օրը, սակայն մնացել են մետամֆետամին, կաննաբիսին պահելու և սպանության սպառնալիքի մեղադրանքները[6]:

2015 թվականի հուլիսին դատապարտվել է 8 ամսվա տնային կալանքի՝ սպանության սպառնալիքի պատճառով[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Phil Rudd | Biography // AllMusic
  3. «The Phil Rudd (AC/DC) Special Edition Drum Kit» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-03-14 
  4. «Официальный сайт Фила Радда»։ 18.07.2014 
  5. Tony Wall (նոյեմբերի 6, 2014)։ «AC/DC drummer Phil Rudd on procuring murder charge»։ Fairfax Media 
  6. «AC/DC drummer Phil Rudd: Procuring murder charge dropped»։ Fairfax Media։ նոյեմբերի 7, 2014 
  7. Ударник AC/DC Фил Радд приговорен к домашнему аресту за угрозу убийством // rian.com.ua