Big K.R.I.T.
Big K.R.I.T. | |
---|---|
![]() K.R.I.T.-ն 2015 թվականի դեկտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ջասթին Սքոթ |
Նաև հայտնի է որպես | Big K.R.I.T. |
Ծնվել է | օգոստոսի 26, 1986 (35 տարեկան) Մերիդիան, Միսսիսիպի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | ներկայիս` Multi Alumini, BMG նախկին` Cinematic Music Group, Def Jam Recordings, Nature Sounds, RBC Records |
Կրթություն | Meridian High School? |
Կայք | bigkrit.com |
![]() |
Ջասթին Սքոթ (անգլ.՝ Justin Scott, օգոստոսի 26, 1986, Meridian, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր, ով ավելի հայտնի է Big K.R.I.T. բեմական անվամբ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերան սկսել է 2005 թվականին՝ թողարկելով «See Me on Top» միքսթեյփը[1]։ 2010 թվականին ստորագրել է պայմանագիր Def Jam Recordings լեյբլի հետ[2], իսկ այնուհետև թողարկել «Country Shit» սինգլը, որի ռեմիքս տարբերակում իրենց մասնակցությունն ունեն ռեփերներ Լուդաքրիսը և Բան Բին[3]։ 2011 թվականին «XXL» ամսագիրը նրան ընդգրկել է իր ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[4]։
K.R.I.T.-ի դեբյուտային «Live from the Underground» ալբոմը թողարկվել է 2012 թվականին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[5]։ 2014 թվականին նա թողարկել է իր երկրորդ` «Cadillactica» ալբոմը, որը նույնպես 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել է նույն հիթ շքերթում[6]։ 2016 թվականին նա դուրս է եկել Def Jam Recordings լեյբլից[2], իսկ հաջորդ տարի ստեղծել իր սեփական` Multi Alumini լեյբլը ու թողարկեց «4eva Is a Mighty Long Time» անվանումը կրող իր երրորդ ալբոմը[7]։
Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի ռեփեր լինելուց, K.R.I.T.-ը նաև երաժշտական պրոդյուսեր է։ Հարցազրույցներից մեկում խոսելով թե ինչպես է սովորել բիթեր ստեղծել, նա ասել է. «Այդ ժամանակ ես երիտասարդ էի ու աշխատանք չունեի, այդ պատճառով չէի կարող բիթերի գնել։ Նույն ժամանակահատվածում PlayStation-ը թողարկվել էր իր MTV Music Generator ծրագիրը, որի միջոցով կարող էիր ստեղծել քո սեփական բիթերը։ Ու քանի որ հնարավորություն չունեի բիթերի համար վճարելու, հենց դրանով էլ սկսեցի ստեղծել իմ սեփականը»[8]։ K.R.I.T.-ին ոգեշնչող արտիստներն են UGK-ը, Outkast-ը, 8Ball & MJG-ն, Թուփաքը, The Notorious B.I.G.-ն, Դևիդ Բեները և Սի Լո Գրինը[9][10][11]։ K.R.I.T.-ը «King Remembered In Time» նախադասության հապավումն է[7]։
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
2011[12] | Լավագույն նոր արտիստ | — | Առաջադրված |
Լավագույն համագործակցություն | «Country Shit» (Ռեմիքս) | Առաջադրված | |
Լավագույն միքսթեյփ | «Return of 4Eva» | Առաջադրված |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստուդիական ալբոմներ
- «Live from the Underground» (2012)
- «Cadillactica» (2014)
- «4eva Is a Mighty Long Time» (2017)
- «K.R.I.T. iz Here» (2019)
- Միքսթեյփներ
- «See Me on Top» (2005)
- «See Me on Top II» (2005)
- «Hood Fame» (2006)
- «See Me on Top III» (2008)
- «The Last King» (2009)
- «K.R.I.T. Wuz Here» (2010)
- «Return of 4Eva» (2011)
- «Last King 2: God's Machine» (2011)
- «4eva N a Day» (2012)
- «King Remembered In Time» (2013)
- «See Me On Top IV» (2014)
- «It's Better This Way» (2015)
- «#12FOR12» (2016)
- Մինի ալբոմներ
- «R4 The Prequel» (2011)
- «4eva N a Day (Road Less Traveled Edition)» (2012)
- «Thrice X» (2018)
- «Double Down» (2018)
- «Trifecta» (2018)
- Հավաքածու ալբոմներ
- «All My Life» (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Big K.R.I.T. Releases 'See Me On Top Vol. 4' Mixtape: Listen»։ Billboard։ Սեպտեմբերի 16, 2014։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ 2,0 2,1 «Big K.R.I.T. Off Def Jam»։ HipHopDX։ Հուլիսի 5, 2016։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Ludacris Talks Working W/ Big K.R.I.T.»։ XXL։ Ապրիլի 11, 2011։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «XXL Presents 2011′s Freshman Class»։ XXL։ Փետրվարի 22, 2011։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 6/10/2012»։ HipHopDX։ Հունիսի 13, 2012։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Hip Hop Album Sales: Big K.R.I.T., T.I., Chris Brown»։ HipHopDX։ Նոյեմբերի 19, 2014։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ 7,0 7,1 «The Re-Introduction of Big K.R.I.T.»։ Respect.։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Big K.R.I.T.»։ Pitchfork։ Հունիսի 4, 2010։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Big K.R.I.T's All-Time Hugest Rap Influences»։ Pilerats։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «INTERVIEW: Big K.R.I.T. on Mississippi, his influences, and stage diving»։ The Couch Sessions։ Նոյեմբերի 1, 2011։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Big K.R.I.T. Talks Mississippi Hip-Hop & Breakthrough Mixtape Success»։ Complex։ Մայիսի 28, 2010։ Վերցված է Հուլիսի 18, 2018
- ↑ «Lil Wayne Leads 2011 BET Hip Hop Awards With 19 Nominations»։ XXL։ Սեպտեմբերի 7, 2011։ Վերցված է Հուլիսի 18, 2018
Արիտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|