BP (թվագրում)
Մինչև ներկա տարիներ, մինչև մեր օրեր կամ BP (անգլ.՝ Before Present կամ years before present), ժամանակային սանդղակ, որն օգտագործվում է հիմնականում հնագիտության, երկրաբանության և գիտության այլ բնագավառներում՝ ճշտելու օբյեկտի կամ դեպքերի տարիքը՝ հաշվի առնելով մ․ թ․ 1950-ական թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ռադիոածխածնային թվագրման մեկնարկը։ Քանի որ «ներկա» ժամանակը փոխվում է, ստանդարտ պրակտիկան 1950 թվականի հունվարի 1-ն է օգտագործում որպես տարիքային սանդղակի մեկնարկի թվական (դարաշրջան)։
Ներկայումս առաջարկվում է «BP» հապավումը վերծանել որպես ֆիզիկայից առաջ (անգլ.՝ before physics)[1][2], որը վերաբերում է այն ժամանակին, երբ միջուկային զենքի լայնածավալ փորձարկումներն արհեստականորեն փոխեցին մթնոլորտում ածխածնի իզոտոպների համամասնությունը, ինչի հետ այժմ պետք է հաշվի նստեն գիտնականները[3][4]։
Քանի որ բնության շրջապտույտի մեջ միշտ չէ, որ պահպանվում է ածխածնի հարաբերակցությունը, շատ աղբյուրներ սահմանափակում են BP ամսաթվերի օգտագործումը կատարել ռադիոածխածնային թվագրմամբ. կիրառում են RCYBP այլընտրանքային նշում, որը նշանակում է ստույգ՝ «ներկայից առաջ ռադիոածխածին տարիներ»։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]BP սանդղակը երբեմն օգտագործվում է ամսաթվերի համար, որոնք հաստատվում են ռադիոածխածնային թվագրումից բացի այլ միջոցներով, ինչպիսին է շերտագրությունը[5][6]։ Այս օգտագործումը տարբերվում է Յոհանես վան դեր Փլիչթի և Ալան Հոգգի առաջարկությունից[7], որին հաջորդել են «Չորրորդական գիտության ակնարկներ» («Qaternary Science Reviews»)[8][9], որոնցից երկուսն էլ պահանջում են, որ հրապարակումներն օգտագործեն «a» միավորը (լատին․՝ annum, «տարի») և «BP» տերմինը պահպանեն ռադիոածխածնային գնահատման համար։
Որոշ հնագետներ որպես տերմին օգտագործում են փոքրատառ bp, bc կամ քա (before Christ) և ad (anno Domini) փոքրատառերը այս դարաշրջանների ոչ ստույգ ամսաթվերի համար[10]։
Կոպենհագենի համալսարանի Սառույցի և Կլիմայի կենտրոնն առաջարկել է b2k՝ որպես մ. թ. 2000 թվականից առաջ տարիներ՝ հիմնվելով Գրենլանդիայի սառցային կեռնի 2005 ժամանակագրության (GICC05 2005) ժամանակային սանդղակի վրա[11]։
Ռադիոածխածնային թվագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոածխածնային թվագրումն առաջին անգամ օգտագործվել է 1940 թվականին։ 1954 թվականից սկսած՝ չափագետները սահմանել են 1950 թվականը որպես BP սանդղակի մեկնարկի տարի՝ ռադիոածխածնային թվագրման ժամանակ օգտագործելու համար՝ օգտագործելով 1950 թվականին օքսալաթթվի հիման վրա արված նմուշը։
Խնդիրը լուծվեց միջազգային ռադիոածխածնային հանրության կողմից 1950-ականների վերջին՝ ԱՄՆ Ստանդարտների ազգային բյուրոյի (NBS) հետ համագործակցությամբ։ Ժամանակակից օքսալաթթվի դիհիդրատի մեծ քանակությունը պատրաստվել է որպես NBS ստանդարտ բնութագրող նյութ (SRM) 4990B: Նրա 14C կոնցենտրացիան մոտ 5%-ով գերազանցում էր այն սահմանը, որը համարվում էր բնական մակարդակ, ուստի ռադիոածխածնային թվագրման ստանդարտը սահմանվեց որպես տվյալ նյութում 0,95 անգամ ածխածնի 14C կոնցենտրացիա՝ հարմարեցված էտալոնային 13C բնութագրող արժեքին −19 per mil (PDB): Այս արժեքը սահմանվում է որպես «արդի ածխածին», սկսած մ․ թ․ 1950 թվականից։ Ռադիոածխածնի չափումները համեմատվում են այս ժամանակակից ածխածնի արժեքի հետ և արտահայտվում են որպես «արդիի մաս» (fM): «Ռադիոածխածնային դարերը» հաշվարկվում են fM-ից՝ օգտագործելով [ածխածնի] էքսպոնենցիալ տրոհման և «Լիբիի կիսատրոհման» (Libby half-life) 5568 տարի տևողության հարաբերակցությունը։ Տարիքն արտահայտվում է ներկա տարիներով (BP), որտեղ որպես «ներկա» սահմանվում է մ․ թ․ 1950 թվականը[12]։ - Ա. Քարի Լլոյդ
|
Ընտրվել է 1950 թվականը, քանի որ այն այդ ժամանակվա ստանդարտ աստղագիտական դարաշրջանն էր։ Այն նաև նշանավորվել է[3] առաջին ռադիոածխածնային թվագրման հրապարակումով 1949 թվականի դեկտեմբերին[13], և 1950 թվականը նաև հետին թվով գրանցվել է՝ հաշվի առնելով միջուկային զենքի լայնածավալ մթնոլորտային փորձարկումները, որոնք փոխել են ածխածնի իզոտոպներից ածխածին 14-ի (14C) և ածխածին 12-ի (12C) գլոբալ հարաբերակցությունը[14]։
Ռադիոածխածնային կալիբրացիոն թվագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոածխածնային թվագրման միջոցով որոշվող թվականները լինում են երկու տեսակի՝ չճշգրտված կամ չկալիբրացված (նաև կոչվում է Լիբի կամ հում) և ճշգրտված կամ կալիբրացված (նաև կոչվում է Քեմբրիջի) թվականներ[15]։ Չճշգրտված ռադիոածխածնային տարեթվերը պետք է հստակորեն նշվեն որպես այդպիսին «չճշգրտված BP տարիներ», քանի որ դրանք նույնական չեն օրացուցային ամսաթվերին։ Սա կապված է այն փաստի հետ, որ մթնոլորտում ռադիոածխածնի մակարդակը (ածխածին-14 կամ 14C) խիստ կայուն չի եղել այն ժամանակամիջոցի ընթացքում, որը կարելի է ռադիոածխածնային թվագրել։ Չճշգրտված ռադիոածխածնային տարիքները կարող են փոխարկվել օրացուցային տարեթվերի` ստուգաչափման կորերի միջոցով, որոնք հիմնված են նմուշների չմշակված ռադիոածխածնային տարեթվերի համեմատության վրա, որոնք անկախորեն թվագրված են այլ մեթոդներով, ինչպիսիք են դենդրոքրոնոլոգիան (ծառերի աճի օղակների հիման վրա թվագրումը) և շերտագրությունը (թվագրումը ցեխի կամ նստվածքային ապարների նստվածքային շերտերի հիման վրա)։ Նման չափագրված ամսաթվերը արտահայտվում են որպես cal BP, որտեղ «cal»-ը ցույց է տալիս «ճշգրտված տարիներ» կամ «օրացուցային տարիներ» մինչև 1950 թվականը։
Շատ կրթական և գիտական ամսագրեր պահանջում են, որ հրապարակված ստուգաչափված արդյունքներում նշվեն համապատասխան լաբորատորիայի անվանումը (ստանդարտ ծածկագրերը) և այլ տեղեկություններ, քանի որ տարբեր լաբորատորիաների կողմից կիրառվող մեթոդների և տրամաչափման մեթոդների միջև տարբերություններ են լինում։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 12,000 տարի մինչև ներկա = 12,000 − 1950 = 10,050 տարի մ. թ. ա.
- 500 տարի մինչև ներկա = 1950 - 500 = մ. թ. 1450
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aitken, M. J. (2014 թ․ փետրվարի 25). Science-Based Dating in Archaeology (անգլերեն). Routledge. ISBN 978-1-317-87149-1.
- ↑ Flint, Richard Foster; Deevey, Edward S (1962). «Volume 4 – 1962». Radiocarbon (journal). 4 (1): i.
- ↑ 3,0 3,1 Taylor RE (1985). «The beginnings of radiocarbon dating in American Antiquity: a historical perspective». American Antiquity. 50 (2): 309–325. doi:10.2307/280489. JSTOR 280489. S2CID 163900461.
- ↑ Dincauze, Dena (2000). «Measuring time with isotopes and magnetism». Environmental Archaeology: Principles and Practice. Cambridge, England: Cambridge University Press. էջ 110. ISBN 978-0-5213-1077-2.
- ↑ «AGU Editorial Style Guide for Authors». American Geophysical Union. 2007 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
- ↑ North American Commission on Stratigraphic Nomenclature (November 2005). «North American Stratigraphic Code: Article 13 (c)». The American Association of Petroleum Geologists Bulletin. 89 (11): 1547–1591. doi:10.1306/07050504129. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ van der Plicht, Johannes; Hogg, Alan (2006). «A note on reporting radiocarbon» (PDF). Quaternary Geochronology (journal). 1 (4): 237–240. doi:10.1016/j.quageo.2006.07.001.
- ↑ «The use of time units in Quaternary Science Reviews». Quaternary Science Reviews. 26 (9–10): 1193. May 2007. Bibcode:2007QSRv...26.1193.. doi:10.1016/j.quascirev.2007.04.002.
- ↑ Wolff, Eric W. (December 2007). «When is the "present"?». Quaternary Science Reviews. 26 (25–28): 3023–3024. Bibcode:2007QSRv...26.3023W. doi:10.1016/j.quascirev.2007.10.008.
- ↑ Edward J. Huth (1994 թ․ նոյեմբերի 25). Scientific Style and Format: The CBE Manual for Authors, Editors, and Publishers. Cambridge University Press. էջեր 495–. ISBN 978-0-521-47154-1. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The GICC05 time scale». Centre for Ice and Climate - University of Copenhagen. 2009 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Currie, Lloyd A (March–April 2004). «The Remarkable Metrological History of Radiocarbon Dating [II]» (PDF). Journal of Research of the National Institute of Standards and Technology. 109 (2): 185–217. doi:10.6028/jres.109.013. PMC 4853109. PMID 27366605. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին."The Remarkable Metrological History of Radiocarbon Dating [II]" at Google Books (accessed 30 October 2019).
- ↑ Arnold JR, Libby WF (1949 թ․ մարտի 4). «Age determinations by radiocarbon content: Checks with samples of known age». Science. 109 (2827): 227–228. Bibcode:1949Sci...109..227L. doi:10.1126/science.109.2827.227. PMID 17818054.
- ↑ «Nuclear Bombs Made It Possible to Carbon Date Human Tissue». Smithsonian Magazine. 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Greene, Kevin (2002). Archaeology: An Introduction. Philadelphia: University of Pennsylvania Press. էջեր 165–167. ISBN 0-8122-1828-0.
|