Չափագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափագրություն, չափագրում, կառույցի (կանգուն կամ կիսավեր) բոլոր մասերի և տարրերի ճշգրիտ բնօրինակային չափումների, հորիզոնական և ուղղահայաց հանույթի հիման վրա կազմված գծագրեր (հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ և այլն)։ Չափագրության ճարտարագիտական հուշարձանների վերականգնման, գիտական վերակազմության, ճարտարագիտական կոմպոզիցիաների և ձևերի կառուցման օրինաչափությունների վերլուծության հիմնական աղբյուրներից է։ Չափագրության մեթոդները տարբեր են․ ձեռքի պարզ գործիքների միջոցով, գեոդեզիական, ֆոտոգրամմետրիկ, տարբեր մեթոդների միաժամանակ կիրառում են։

Ըստ ճշգրտության և մանրամասնության՝ չափագրությունները հիմնականում ստորաբաժանում են՝ արձանագրային, ճարտարապետական, ճարտարապետական-հնագիտական տեսակների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сердюков В․ Н․, Фотограмметрия в инженерно-строительном деле, М-, 1970․ Ա․ Ստեփանյան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 682