Amazon Coin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Amazon Coin, թվային վճարային եղանակ, որը ստեղծել է Amazon.com ընկերությունը։ Դրանք կարող են օգտագործվել միայն Amazon Appstore-ից Kindle, Kindle Fire և Android սարքերի համար ծրագրակազմ գնելու և ներբեռնված հավելվածների վրա միկրոգործարքներ իրականացնելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AmazonAmazon Coin-երը ներկայացրել է 2013 թվականի հուլիսի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Kindle Fire սարքերի բոլոր օգտատերերին նվիրել է $5/£3 արժեքով 500 անվճար Amazon Coin-եր, որոնցով հնարավոր էր Amazon Appstore-ից գնել հավելվածներ, խաղեր և ներծրագրային ապահովում[1]։ Այնուամենայնիվ, 2014 թվականին Amazon-ը թույլատրել է Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Android-ի բոլոր օգտատերերին վաստակել, գնել և ծախսել Amazon Coin-եր Appstore-ում՝ օգտագործելով Android հեռախոսներ և պլանշետներ։ Օգտատերերը կարող են նաև զեղչեր ստանալ, երբ գնում են մեծաքանակ Amazon Coin-եր և դրանք վաստակել Appstore-ի որոշ հավելվածների միջոցով[2][3]։

2014 թվականին, Fire Phone-ի թողարկմամբ, Amazon-ը հավելվածների մշակողներին առաջարկել է 500.000 Amazon Coin-եր Fire Phone-ի համար մշակված և հարմարեցված յուրաքանչյուր վճարովի կամ ներծրագրային գնումներով հավելվածի համար[4][5]։

Գործառույթ և արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

AmazonAmazon Coin-երն անվանել է «վիրտուալ արժույթ», բայց, այնուամենայնիվ, Amazon Coin-երը գործում են թվային մյուս նվեր քարտերի նման[6]։

Մեկ Amazon Coin-ն արժե մեկ ցենտ։ Այնուամենայնիվ, ինչպես շատ կուպոններ, դրանք հնարավոր չէ փոխանակել կանխիկ գումարով։ Թեև գնման գործընթացում կարելի է Amazon Coin նվիրել այլ հաշիվների, սակայն դրանք հնարավոր չէ փոխանցել, երբ արդեն ավելացվել են հաշվին[7]։

Գնված Amazon Coin-երի ժամկետն անսահմանափակ է, սակայն որոշ գովազդային Amazon Coin-երի ժամկետը սպառվում է ձեռքբերման օրվանից մեկ տարի հետո[8]։

Երբ հաճախորդն Amazon Coin-ով գնում է ծրագրակազմ, ծրագրավորողին վճարում են սովորական արժույթով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flood, Alison (2013 թ․ մայիսի 14). «Amazon launches Coins virtual currency». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  2. «In-depth information about Amazon Coins». TechEngage (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  3. Lance Whitney (2014 թ․ փետրվարի 19). «Amazon Coins branch out to all Android devices». CNet.
  4. «Appstore Developer Select». amazon.com. Amazon.com Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  5. «Amazon Coins and Amazon Underground». mustips.com. MUS Tips. 2016 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Introducing Amazon Coins: A New Virtual Currency for Kindle Fire». Amazon.com. 2013 թ․ փետրվարի 4. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  7. «What Are Amazon Coins?». CoinsFor.Sale. 2020 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Amazon Coins Terms and Conditions». Amazon. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Metz, Rachel (2013 թ․ փետրվարի 5). «Could Amazon's Virtual Currency Buy You a Coffeemaker Someday? Paying for things in the Amazon Appstore may be just the first step for the online retailer's new virtual currency». MIT Technology Review. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.